05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ՝ հանրապետության ողջ տարածքում, բացառությամբ Ապարանի, առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով   ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներըբաց են:

Զովունիի բնակիչները վախենում են ճառագայթվել. ՛՛Բիլայնից՛՛ հանգստացնում են

Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչներն անհանգստացած են: Henaran.am-ի խմբագրություն դիմաց գյուղի բնակիչ, ուսուցչուհի Լյուդա Պետրոսյանը պատմեց, որ այդ համայնքում տներից մեկի վրա փորձում են ՛՛Բիլայնի՛՛ կայան տեղադրել, որը ճառագայթներ է արձակվելու: Տեղադրելու համար ոչ մեկիս կարծիքը հաշվի չեն առել, տեղադրելիս տեսել ենք, որ մի գիշերում այդ կայանը վեր է բարձրացել: Բայց դա ախր ազդում է մեզ […]

Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին` ժամը 16.00-ի սահմաններում, Մ2 Գորիս-Կապան-Մեղրի ավտոճանապարհի 358կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը միակողմանի երթևեկելի է: «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կողմից կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Անվանի մտավորականի վաստակն իր ուրույն տեղը կունենա հայ ժողովրդի պատմության մեջ

Ս. թ. դեկտեմբերի 6-ին, 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մանկավարժական համալսարանի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, Էրեբունի, Սարդարապատ թանգարանների, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ԽՍՀՄ նախարարների խորհրդի և ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը: Լավրենտի Բարսեղյանը 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1968-1972 թթ. ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, […]

Ծիծաղելի է

Ծիծաղելի է, որ հատկապես իշխանությունն է որպես ԵՏՄ-ին անդամակցության փաստարկ հղում անում ժողովրդի կարծիքին. «մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը դա է ցանկանում»: Է՞, «մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը ցանկանում է», որ այս մակաբույծ իշխանությունը առանց արյուն թափելու հեռանա, «մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը ցանկանում է» ապրել իրավունքի երկրում, «մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը ցանկանում է», […]

Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները ստացան խմելու ջրից օգտվելու հնարավորություն

Շնորհիվ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության աջակցության` Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով տեղակայված Տավուշի մարզի հեռավոր Մովսես գյուղի բնակիչներն այժմ ունեն խմելու ջրից օգտվելու ավելի անվտանգ ու դյուրին հնարավորություն։ ԿԽՄԿ-ի ջանքերով վերանորոգված ջրամատակարարման ցանցը թույլ է տալիս ջրով ապահովել գյուղի բնակիչներին։ Կառուցվել է նաև ջրի ցամաքուրդ, որը սնուցում է ողջ գյուղի (1,350 մարդ) […]

Նաիրիտցիները պատրաստ են հացադուլի և նստացույցի /ֆոտո/

՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակիցները պատրաստ են նստացույց եւ նույնիսկ հացադուլ անել, մինչեւ չկատարվեն իրենց պահանջները։ Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առավոտից գործարանի բակում հավաքված մի քանի հարյուր նաիրիտցիները որոշեցին երթով գնալ կառավարություն։ Աշխատակիցները վճռական են տրամադրված: ՛՛Մենք ձեռքներս ծալած չենք նստելու և սպասելու, թեև իրենց մտքով կանցնի, որ մեզ աշխատավարձ չտան, մենք վճռական ենք տրամադրված և մինչև վերջ […]

Հայրը չի ցանկացել, որ աղջիկը մասնակցի ծրագրին, սակայն հետո համաձայնել է

”Լինելով կանանց կազմակերպություն, իհարկե, հիմնական թիրախային խումբը կանայք եւ աղջիկներն են` 13 տարեկանից բարձր, նույնիսկ  80-ն անց շահառուներ ունենք: Մենք կարեւորում ենք տղամարդկանց դերակատարումն, անխտիր բոլոր բնագավառներում, բայց մեր կազմակերպության հիմնական նշանաբաններից է  Նժդեհի խոսքը` ”Մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը” ”,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՛՛Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա՛՛ ՀԿ […]

Առավել կխստացվի հսկողությունը ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է  ամենօրյա հսկողությունը ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման, կանխարգելման և իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս մասով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 39 վարչական արձանագրություն: Կատարվող աշխատանքները գնահատելով ոչ բավարար՝ հանձնարարվել է առավել խստացնել […]

Հիվանդ Հայկի մոր բաց նամակը

Որդիս՝ Հայկ Ներսեսյանը, 4 տարեկան է: Նա առույգ և զարգացած ուղեղով երեխա է, սակայն առաջին քայլերը կատարելու համար Գերմանիայում նշանակված է մեծ ու բարդ վիրահատություն: Միայնակ լինելով, ամեն հնարավորն արել եմ ու կարողացել անհրաժեշտ 60000 Եվրոյից կեսը ձեռք բերել: Նպատակի վերջնակետին հասնելու համար կարևոր է յուրաքանչյուրիս օգնությունը: Հայկի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղի պարալիչ /ՄՈՒՊ/, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի