22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Արամ Մանուկյան, դու կուլտուրական մարդ՝ ուր ես քրֆում, արա … /վիդեո/

Արամ Մանուկյանի նկատմամբ բռնության պատճառը, Ազգային ժողովի ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանի կարծիքով, “քֆուրի հետեւանք” է: “Կարգ ու կանոն պիտի լինի վերջապես, թե չէ”,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Արամ Մանուկյանն իրեն թույլ էր տվել ՀՀ նախագահի հասցեին անպատիվ խոսքեր ասել: “Ա՛յ էն ժամանակ մենք մեր մեջ պիտի մեր ընկերոջը մեր ապտակը տայինք, ասեինք՝ քանի գլուխ ունես, […]

Ինչո՞ւմ են մեղադրվում հայ ավետարանականները.պարզաբանում /վիդեո/

Կրոնի ու հավատի շուրջ ծավալվող բազմաբովանդակ խոսակցությունների հորձանուտում ի վերջո հաղթում է հավատը: Աղանդ թե՞ ազգային ակունքներից շեղող քարոզչություն: Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը զբաղվում է բարեգործությամբ: Հայաստանում գործում է նաև Հայ Ավետարանական եկեղեցին: Պարադոքսալ ասեկոսեների շղթայում հայտնվում է հարցականը: Պնդում կա, որ հայ Ավետարանական եկեղեցու ստեղծումը խթան է հանդիսացել 1915 թվականի Ցեղասպանության համար: Բազում հարցեր […]

Հրաժարականներից մինչեւ երրորդ դասարանի շարադրություն.կրքեր խորհրդարանում

Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Լեւոն Զուրաբյանը  ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպը դատապարտելու հայտարարության տեքստի՝ ԱԺ արտահերթ նստաշրջանում հետաքրքրվեց, թե ով է իսկապես կանգնած այդ բռնարարքների ետեւում: Ինքն էլ պատասխանեց իր հարցին: “Եթե ոմանք պնդում են, որ կանգնած չէ իշխանությունը, ռեժիմը, ուրեմն ակնհայտ էր, թե ինչ պետք է կատարվեր երկրում սրանից […]

Ես թարգեցի տղերք /վիդեո/

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ Նախագահի կողմից   ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ անվանակարգի հաղթող  է ճանաչվել ‘’Ծխելը՝ փորձերով’’  ծրագիր : ‘’Ծխելը՝ փորձերով” ծրագրի նպատակն էր մոդելավորման վրա հիմնված հակածխախոտային քարոզչության մեթոդների արդյունավետ տարածումը Հայաստանի Հանրապետության 6 մարզերի (Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, […]

Միահամուռ դատապարտել բռնությունները

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում օրակարգային հարցի՝ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ կիրառված բռնությունները դատապարտող տեքստի հայտարարության ընդունում,  հիմնական զեկուցող, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, նման հայտարարության նշանակությունը դժվար է գերագնահատել և պատահական չէ, որ հարցին հատուկ կարևորությամբ են մոտենում: “Ողջունելի է, որ քաղաքական ուժերը անկախ նրանից, որ ճամբարում են գտնվում, միահամուռ դատապարտում են այս բռնությունները: Տեղի […]

Ազգային ժողովը սկսեց արտահերթ նստաշրջանը

Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խնդրեց քարտերը վերատեղադրում անել եւ գրանցվել: Գրանցվեց 79 պատգամավոր: Միաժամանակ նախաձեռնողները հանդես եկան հատուկ ընթացակարգի առաջարկությամբ՝ նստաշրջանը շարունակել առանց ընդմիջման, մինչեւ օրակարգը սպառվի: 61 կողմով որոշումն ընդունվեց: Օրակարգում հասարակական-քաղաքակն գործիչների նկատմամբ բռնություններ կիրառելու մասին հարցն է: 

՛՛Քույրս ամուսնու հետ սպանեց մորս ու տանը հերձեց …՛՛ /վիդեո/

80 ամյա տղամարդը դեռ արտասվում է: Արդեն քանի տարի մոր մահվան համար արդարություն փնտրող ծերունին՝ գալիս է կառավարության շենքի մոտ և հատուցում պահանջում: Ռոբերտ Բարսեղյանը համոզված է, որ հարազատ քույրն է ամուսնու հետ միասին սպանել մորը: Համոզված է, որ մորը թունավորել են ՝տանը տիրանալու համար: ՛՛Ոնց կարող էր մայրս իմ հետ խոսելուց հետո մեռնել: Հետո […]

“Ձեռք ձեռքի` Դարբնիկի համար”

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ, www.fyca.net) նախաձեռնել է բարեգործական մի ձեռնարկ, որի շնորհիվ ս/թ. դեկտեմբերի 22-ին օգնություն է ցուցաբերվելու Արարատի մարզի Դարբնիկ գյուղում բնակվող փախստական ու հայրենադարձ ընտանիքներին: Դարբնիկը փոքրիկ գյուղ է, որի 1200 բնակիչների 90 տոկոսը Հայաստանում ապաստան գտած սիրիահայ, իրաքահայ և ադրբեջանահայ ընտանիքներ են: Այս անձիք անցնելով դժվարին և վտանգավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի