Փաշինյանը երկիրը վարի է տալիս. հանրահավաք՝ Կառավարության հրաժարականի պահանջով. ՈՒՂԻՂ
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կարծում է, որ ԼՂ հարցով բանակցային գործընթացը հանրայնացնելու կարիք չկա. դա արել է Նիկոլ Փաշինյանը Կապանի ասուլիսի ժամանակ: «Հստակ ներկայացրել է, թե ինչ բանակցային ժառանգություն է ստացել Փաշինյանն ու իր խումբը: Խնդրում եմ բացել ու նայել, թե ինչ երանելի ժառանագություն էր դա, էլ չեմ ասում, որ դրանից հետո […]
Միհրան Պողոսյանը գրում է. «Մեր մարդասեր դատախազին փոխանցեք #քուանշ տիկին դատախազ… Քիչ առաջ գլխավոր դատախազը ԱԺ-ում կրկին անգամ ստորացնում էր իրավաբանություն մասնագիտությունը և ԱԺ ամբիոնից, ինչպես երկու ամիս առաջ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էր հայտնում։ Այսպես. Պատասխանելով պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կոնկրետ հարցին Ա. Վարդապետյանը նշեց, որ ա. երբ նշել է 18 միլիոնը, ներկայացրել է գույքի կադաստրային […]
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ հայկական կողմից կա 1, ադրբեջանական կողմից՝ 2 զոհ։ Ըստ տեղեկությունների՝ կրակ է բացվել ինժեներական աշխատանքներ կատարող մեր ստորաբաժանումների ուղղությամբ։ Հայկական ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն այսօր մանրամասներ ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից: «2023 թվականի մարտի 31-ին՝ ժամը 10։00-ին, Պետաիրավական հանձնաժողովում նախատեսված էր աշխատանքային փակ քննարկում։ Քննարկմանը ներկայացել եմ 10-15 րոպե ուշացումով։ Մոտավորապես 20 րոպե տևել է հարցերի քննարկումը, որից հետո մեկ այլ թեմայով՝ կապված Հռոմի ստատուտի վավերացման հետ, Արծվիկ Մինասյանի […]
Ազգային ժողովում շարունակվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկումը: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց միջնորդագիրը: Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկայով: «Հարցաքննվել է դատաբժշկական փորձագետը և ցուցմունք տվել այն մասին, որ […]
Ապրիլի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.45⁰ և արևելյան երկայնության 44.49⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Մակու քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը […]
Սա քաղաքական գնահատականի հարց չէ, ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատահում, որ ադրբեջանցիներն անարգել մուտք են գործում ՀՀ սուվերեն տարածք։ «Սա պետք է համապատասխան մարմինները պատասխանեն՝ պաշտպանության նախարարություն, ԱԱԾ։ Ես չեմ կարող կարծիքի ժանրում խոսք ասել այս դեպքերի հետ […]
























