08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկական օրակարգ. Երբ կփոխվի իշխանությունը. Մաս 2

Լիդերները կամ առաջնորդության ձևաչափերը իրենց չարած կամ տապալած գործի համար, որպես արդարացում վերջում նշում են հասարակության որակը։ Սա կիսաճշմարտություն է, որը երբեք արդարացում չի կարող լինել։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը, որը ներկայացնում ենք ստորեւ. «Կիսաճշմարտության մի կողմը. հանրային որակներ Այո, արևելյան կոնֆորմիզմը խեղդում է մեր պետական մտածողությունը։ […]

Նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացնելը լուծում չէ, պետք է ինդեքսավորում անել. պատգամավոր

Նվազագույն աշխատավարձի 7 հազար դրամով կամ 10 տոկոսով բարձրացումը ոչ միայն ուշացած է, այլեւ ոչ համարժեք ահագնացող գնաճի ֆոնին: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը, մասնավորապես նշելով. «Իրական լուծումը ոչ թե նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացումն է, այլ նվազագույն աշխատավարձի ինդեքսավորումը, որի նախագիծը մերժվել է քաղաքականմեծամասնության կողմից: Մինչեւ հիմա արձանագրված գնաճը […]

Հաղթանակի կամուրջով երթեւեկությունը փակ կլինի

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ին ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 17-ի 07:00-ն փակ կլինի Հաղթանակի կամուրջով երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Պինդ գրկի, հանկարծ ձեռիցդ չփախչի»

Երբևէ չեմ պատկերացրել, որ կգա մի օր, երբ մարդուն ցավակցելն էլ կվերածվի շոուի։ Կգնաս ցավակցելու ու տարբեր դիրքերով լուսանկարներ «սելֆի կանես» ու որպես ապացույց կգցես սոցիալական ցանցեր կամ կտաս կայքերի բերան։ Երեկվանից տարբեր կայքերում հանդիպում եմ նույն բանը՝ Աննա Հակոբյանն այցելել է գերի չհանձնվելուց հետո սպանված Տարոն Անդրեասյանի ընտանիքին։Եթե Աննա Հակոբյանի ու զոհվածների բոլոր հարազատների […]

Նիկոլ Փաշինյանը կրկին խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին. մաս 135. Ժողովուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հունիսի 27-ին առցանց ասուլիս է ունեցել եւ կրկին անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային՝ արել մանիպուլատիվ հայտարարություններ: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է դրանցից մեկը. ասուլիսի ժամանակ վարչապետն անդրադարձավ Մադրիդյան սկզբունքներին եւ հայտարարեց. «Երբ որ միջազգային հանրությունով, ըստ էության, դու արձանագրում ես, որ Ղարաբաղի կարգավիճակը պիտի որոշվի ապագայում կողմերի համաձայնությամբ, առանց սահմանափակումների, անորոշ […]

Աստված չի հեռանա մարդուց, եթե մարդը չհեռանա Նրանից

Դժվարություններն ու փորձությունները  միշտ մարդուց անպակաս են եղել։ Մարդը սովոր է կյանքից ամեն վայրկյան մի նոր փորձություն ստանալ ու հետո, ինչ-որ կերպ դուրս գալ դրա մեջից։  Որքան շատ դժվարությունների ու փորձությունների առաջ ենք կանգնում և հաղթահարում դրանք, այնքան ավելի ենք ուժեղանում՝ մարմնով ու հոգով։ Բայց շատ հաճախ, այդ փորձությունների մեջ մենք այնքան ենք խճճվում, որ […]

Արգելափակեցին Արմեն Աշոտյանի ելքը Հայաստանից. 168.am

168.am-ը գրում է։ Քիչ առաջ օդանավակայանում պարզ է դարձել, որ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (ՍԷԿՏ) ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` Հայաստանից ելքն արգելված է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին, Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել էր, որ իշխանությունները ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի ձեռքով որոշել են նորից անդրադառնալ չորս տարվա վաղեմության […]

Շատ վատ է, որ Հայաստանում ընդդիմություն չկա. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ընդդիմության գործողությունները որևիցե կապ չունեն ոչ Հայաստանի, ոչ էլ Ազգային ժողովի հետ: «Թող իրենց ընտրողների, եթե դրանք մնացել են, առաջ հաշվետու լինեն: Անկեղծ ասած՝ շատ վատ է, որ Հայաստանում ընդդիմություն չկա, ու նախկին իշխանության ներկայացուցիչներն իրենց ֆինանսների ու նախկին պաշտոնյաների, նախկին օլիգարխների շնորհիվ ընդդիմադիր դաշտը փակում են առողջ ուժերի […]

Զինվոր է հրազենային մահացու վիրավորում ստացել

Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել շարքային Վահե Հովսեփի Հովսեփյանը (ծնված՝ 2002թ.): ՀՀ ՊՆ-ից հաղորդում են, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի