Բերման ենթարկված ֆուտբոլասերը Շանթի որդին է` Շահեն Հարությունյանը
Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլի առաջին խաղակեսի ժամանակ մի ֆուտբոլասեր երկրպագու անակնկալ մտավ խաղադաշտ: Ոստիկանները կարողացան հեռացնել դաշտից և բերման ենթարկել տղային: Երկրպագուն քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին էր` Շահեն Հարությունյանը։ Շահեն Հարությունյանը բողոքի յուրօրինակ տարբերակ է ընտրել: Նշենք, որ նոյեմբերի 5-ի դեպքերի արդյունքում 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը արդեն 6 օր գտնվում է հացադուլի մեջ:







































