29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ովքեր կհեռանան Հովիկ Աբրահամյանի հետ. Հրապարակ

Հովիկ Աբրահամյանի հրաժարականի լուրերին զուգահեռ, «հրապարակվում» է կառավարության «գնացող» անդամների ցանկը։ Տեղեկություններ կան, որ, էդվարդ Նալբանդյանից բացի, պաշտոններին հրաժեշտ կտան գյուղնախարար Սերգո Կարապետյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որին ուզում են փոխարինել «Իզմիրլյան կենտրոնի» տնօրեն Չարչյանով, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Ըստ որոշ լուրերի, ՊՆ թեկնածուներից է Վլադիմիր Գասպարյանը, որին ՊՊԾ գնդի դեպքերից հետո պատժելու փոխարեն իշխանությունը, փաստորեն, […]

Մակարդակ. Առավոտ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի եւ նոր վարչապետի թեկնածուի՝ «ՀայՌուսգազարդ»-ի նախկին տնօրեն Կարեն Կարապետյսսնի մասին լուրերը հանրապետականները ոչ հերքում են, ոչ հաստատում։ Լրատվամիջոցները կանխատեսում են՝ ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստին կորոշվի Աբրահամյանի հրաժարականի եւ Կարապետյանի նշանակման հարցը։ Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետ է եղել շատ կարճ ժամանակահատված՝ 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչեւ 2011 թվականի հոկտեմբերի 28-ը։ […]

Սեյրան Օհանյա՞նն էլ. Հայկական Ժամանակ

Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջին անգամ կվարի կառավարության նիստը։ Արդեն երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետեւ խորհրդի նիստերից հետո կհայտարարվի Աբրահամյանի եւ նրա կաբինետի հրաժարա­կանի մասին։ Որոշ նախարարներ հաջորդ կառավարության կազմում չեն լինելու. այդ թվում անգամ պաշտպանության նա­խարար Սեյրան Օհանյանի անունն Է շրջանառվում։ Պաշտպանության նախարարի թեկնածուների շարքում շրջանառվում Է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի […]

Համաձայնության չեն գալիս. Հայկական Ժամանակ

Երեկ երեկոյան Ազգային ժողովում տեղի է ունեցել Ընտրական նոր օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ վերջերս սկսված ընդդիմություն-իշխանություն նեղ շրջանակով ընթացող բանակցությունների 2-րդ փուլի հերթական հանդիպումը։ Մեզ հայտնի դարձավ, որ երեկվա փակ հանդիպմւսնը եւս էական համաձայնություններ ձեռք չեն բերվել։ Հժ-ն գրել էր, որ բանակցություններն ընթանում են Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, կաոավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությանյանի եւ ՀԱԿ խմբակցության […]

Խուճապ կառավարությունում. Հրապարակ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր խորհրդակցություն է հրավիրել, ըստ էության` հրաժեշտի: Այսօր, ամենայն հավանականությամբ, կլինի վարչապետի և Կառավարության հրաժարականը, ապա վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը: Հանրապետականի նախընտրական շտաբը ղեկավարելու պատճառով վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը խուճապ են առաջացրել Կառավարությունում: Թերթի տեղեկություններով՝ այս մասին Կառավարության կուլիսներում քննարկումները չեն դադարում, սակայն ոչ ոք չի համարձակվում […]

Կրճատում են. Հայկական Ժամանակ

Ազգային ժողովի նոր կանոնակարգ օրենքով մշտական հանձնաժողովների քանակը 12-ի փոխարեն կարող է 10 դառնալ։ Օրենքը նոր ձևավորվող Աժ-ին Է հնարավորություն տալու կոնկրետ որոշել, թե քանի հանձնաժողով պետք է ունենալ։ Դա պայմանավորված Է լինելու նաև խորհրդարանում պատգամավորների քանակով։ Հիշեցնենք, հաջորդ խորհրդարանում պատգամավորների քանակը ավելի քիչ Է լինելու։ Մեր տեղեկություններով, Աժ ղեկավարությունը հակված Է կրճատել երկու թերբեռնված կամ […]

Գյումրիում թեժ է` կառաջադրվեն լրագրողները. Հրապարակ

Գյումրիում լրագրողները կմասնակցեն առաջիկա ՏԻՄ ընտրություններին ոչ միայն լուսաբանողի կարգավիճակում, այլև ավագանու անդամի թեկնածուների։ «Գյումրիում հոկտեմբերի 2-ի ընտրություններում ՀԱԿ խմբակցության ցուցակը գլխավորում է «Շրջապատ» թերթի հիմնադիր Եպրաքսյա Մեխակյանը (անկուսակցական)։ Երկրորդ տեղում է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի դասախոս, «Չի» օրաթերթի լրագրող Արման Գալոյանը (ՀԱԿ)»: Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

Նոր պաշտոնների կնշանակվեն. Հրապարակ

Կառավարությունում կադրային խոշոր փոփոխությունների թեման գնալով ավելի առարկայական է դառնում։ Թեև, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշ պաշտոնների հարցում դեռ վերջնական եզրահանգումների չի եկել՝ գցում-բռնում է, թե ում որտեղ նշանակի, որպեսզի երերացող «նավը» չխորտակվի։ Այնպես որ, այս փուլում ցանկացած տեղեկություն, որը հրապարակվում է, թեական է՝ փոփոխության ենթակա։ Առավել հաստատուն է վարչապետի և ԱԳ նախարարի փոփոխության հարցը։ […]

Նոր վարչապե՞տ. Ժողովուրդ

Երեւանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի ընտանիքի անդամները մերձավորների հետ զրույցներում ասում են, որ իրենց Կարապետյանն առաջիկա օրերին նշանակվելու է ՀՀ վարչապետ: Նույնիսկ նշանակման օրն է նշվում` սեպտեմբերի 21: Ըստ լուրերի՝ այդ օրը Սերժ Սարգսյանը հայտարարելու է «Համաձայնության կառավարություն» ձեւավորելու եւ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին: Մյուս կողմից կասկածներ կան, որ այս […]

Կադրային լուրջ փոփոխություններ. Հրապարակ

Կառավարությունում եւ, մասնավորապես, ոստիկանությունում աշխատակիցները սրտատրոփ սպասում են սեպտեմբերի 10-ին։ Համակարգի աշխատակիցներից տեղեկացանք, որ ներքին կարգով զգուշացրել են, որ այդ օրվանից մեկնարկելու է արմատական փոփոխությունների փուլ, որոնք ընդգրկելու են ինչպես կադրային տեղաշարժեր, այնպես էլ կառուցվածքային։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի