25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մոտ օրերս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու հարսանիքը կլինի․ Հրապարակ

«Հրապարակը» գրում է․ «Մոտ օրերս տեղի է ունենալու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու՝ Հայկի հարսանեկան հանդիսությունը: Ամիրյանի որդու հարսնացուն պրիմա պարուհի, ՀՀ վաստավավոր արտիստուհի Ժակլին Սարխոշյանի դուստրն է՝ Լիլի Զախարենկոն: ՀՀ մշակույթի նախարարի ապագա հարսիկը մասնագիտության հարցում չի հետևել մորը, ավարտել է Հայ-ռուսական (Սլավորնական) համալսարանի մարկետինգի ֆակուլտետը: Հայկ Ամիրյանը, ով ժամանակին հեռուստատեսային մանկապատանեկան հաղորդումներ […]

Փորձում է նոր պաշտոն ստանալ․ Իրատես

«Իրատեսը» գրում է. «Ասում են, թե որոշ նախկին պաշտոնյաներ վերջին շրջանում կրկին ակտիվացել են եւ կուլիսային պայմանավորվածություններ են ձեռք բերում իշխանությունների հետ` կրկին հարմար պաշտոն ձեռք գցելու համար: Նրանց թվում է նաեւ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը, որը, ասում են, այս օրերին նորից փորձում է իշխանական մատույցներում իր դիրքերն ամրապնդել: Իհարկե, նախկին պաշտոնին հազիվ թե […]

«Բորոդինո» գործարանը հայտնվել է սև ցուցակում․ Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է․ «Հայաստանի պահածոների «Բորոդինո» գործարանը հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: Ըն­կերությունը նշված ցանկում հայտնվել է այս տարվա փետրվարի 24-ից և կմ­նա մինչև օգոստոսի 24-ը: «Ժողո­վուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայաստա­նի «Բորոդինո» պահածոների գործա­րան»-ը խախտել է «Գնումների մա­սին» ՀՀ օրենքի դրույթը, և գնման գործընթացի շրջանակում պահածոնե­րի գործարանը ներկայացրել է կեղծ տվյալ: Տեղեկացնենք, […]

Արգենտինայում ՀՀ դեսպանի համեստ միջոցները․ Փաստ

«Փաստը» գրում է. «Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը, ով տարեսկզբին էր նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Մկրտումյանը հայտարարագրել է երկու բնակարան եւ 16 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ, իսկ տարեկան եկամուտները կազմել են ընդամենը 2 հազար 150 ԱՄՆ դոլար եւ […]

Oգոստոսի 10-ին կամուսնանան Արաբո Իսպիրյանն ու Գեղարքունիքի նախկին մարզպետի դուստրը. Իրավունք

«Իրավունքը» գրում է․ «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը երկու շաբաթից՝ օգոստոսի 10-ին, պատրաստվում է ամուս­նացնել դստերը՝ Արմինեին: Հարսանիքն առավել ուշագրավ է դարձել, քանի որ պատգամավորի փեսան լինելու է ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի որդին՝ եր­գիչ Արաբո Իսպիրյանը: Ի դեպ, ի տարբերություն շատ քաղաքական գործիչների զավակների և շոուբիզնեսյան աստղերի, որոնք մինչև ամուսնությունը […]

Կոմանդոսը կդասավանդի Շիրակի համալսարանում. ուսանողները կլինեն ապրիլյան պատերազմի մասնակիցները․ Առավոտ

Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում այս տարվանից կգործի ռազմական հոգեբանություն մասնագիտությամբ մագիստրատուրա, որտեղ կսովորեն ապրիլյան հերոսամարտի մասնակիցները, զոհված զինվորների ընտանիքի անդամները։ Դիմորդները Հայաստանի տարբեր տեղանքներից են, նրանց մեջ կան նաև Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի շրջանավարտներ։ Նախնական պայմանավորվածության կա, որ նրանց կդասավանդի նաև Արցախի հերոս, լեգենդար գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի […]

Նոր մոնոպոլիա է հաստատում․ Հրապարակ

Մենք գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը որոշել է ընդլայնել տեքստիլ եւ տրիկոտաժի արտադրությունն ու այդ նպատակով գնել է «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան»: Շուրջ 1500 քմ տարածք զբաղեցնող հսկա ֆաբրիկայում այժմ վերագործարկման աշխատանքներ են ընթանում: Ֆաբրիկան արտադրելու է տնային տեքստիլ եւ կտորեղեն: Մեզ հաջողվել է պարզել, որ ֆաբրիկայի գործարկումը, որը նախատեսված է մինչեւ տարեվերջ կամ […]

Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան․ Առավոտ

Հրաչյա Հարությունյանի կինը, հայրը,  դուստրն ու թոռնիկը երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական  հիմնարկում մեկ ժամով տեսակցել են իրենց  հարազատին:  «Առավոտ»-ի հետ զրույցում Հրաչյա հարությունյանի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը, պատմել է, որ ամուսինը բարձր տրամադրություն է ունեցել, ամենից շատ ուրախացել է՝ թոռնիկին տեսնելով: «Գնացել էինք տեսակցության, նոր ենք տուն վերադարձել: Ամուսինս շատ ուրախ էր ասում է՝ 4 տարի Ռուսաստանում պատիժ […]

Շիրակի նոր մարզպետը 3 բնակարան եւ «INFINITI QX 4» է հայտարարագրել․ Փաստ

Հունիսի 8–ին Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակված դաշնակցական Արթուր Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Խաչատրյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան է պատկանում երեք բնակարան եւ «INFINITI QX 4» մակնիշի ավտոմեքենան: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 20 միլիոն դրամ եւ […]

Ֆիրդուսի շուկայի առեւտրականներին տեղեր կհատկացվեն «Հրազդան» տոնավաճառում․ Հրապարակ

Ֆիրդուսի շուկայի փակվելուց հետո տասնյակ առեւտրականներ դիմել են ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում աշխատելու հարցով։ Այս մասին մեր լրագրողին ասել է Աղաբաբյանը՝ նշելով, որ օգոստոսի 1-ից տոնավաճառում նրանց տեղեր կհատկացվեն: Աղաբաբյանը հույս է հայտնել, որ դեռ շատերը կդիմեն, քանի որ ամիսներ առաջ առեւտրականների համար վարձավճարի գինը 50 հազարից հասցվել է 30-ի: Ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի