20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ԲՀԿ-ում թեժ պայքար է սպասվում. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու առաջիկա արտահերթ ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցելու է առանձին։ Կուսակցությունում որոշել են ջանք չխնայել առավելագույն ձայներ ապահովելու համար։ Մինչ այս պահը կուսակցության՝ Երեւանի քաղաքապետի թեկնածուն համարվում է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, սակայն չի բացառվում, որ կուսակցությունում այլ որոշում կայացվի, եւ քաղաքապետի պաշտոնի համար պայքարի ԱԻ նախարար Հրաչ Ռոստոմյանը»։ […]

Էս ի՞նչ պատմության մեջ ես ինձ գցել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկի դեմ հերթական քրեական գործն է հարուցվել 49-ամյա մի տղամարդու առեւանգելու եւ ծեծի ենթարկելու համար: Ինչպես այս, այնպես էլ նախորդ քրեական գործով շրջանառվում է նաեւ Նարեկի թիկնապահ Արտեմ Պետրոսյանի անունը: Նարեկը գտնվում է հետախուզման մեջ, իսկ Պետրոսյանը վերջերս ժամանել է Երեւան, հանձնվել իրավապահներին:   «Ժողովուրդ» […]

Նոր խայտառակ նշանակում ՊԵԿ-ում. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Որքան էլ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հավաստիացնի, թե ՊԵԿ-ում կատարվող կադրային նշանակումները խայտառակ չեն, եւ ՊԵԿ նախկին պաշտոնյաները իրավունք ունեն վերադառնալ համակարգ եւ նոր մտածելակերպով լծվել գործին, սակայն պատկերը բոլորովին այլ է։ Նախկին կոռուպցիոներները ոչ մի կերպ չեն կարողանում «նոր մտածելակերպով» աշխատել։ Վառ ապացույցը Բագրատաշենի մաքսակետի պետի նշանակումն է, որից հետո […]

Գեներալիտետը նեղված է բանակի մասով շոուներից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում լարված իրավիճակ է, գեներալիտետը նեղված է բանակում սկսված մասշտաբային ստուգումներից: «Բոլորիս որպես հանցագործ են նայում: Խնդիրը ոչ թե կոռուպցիան է կամ չարաշահումների բացահայտումը, այլ բանակը համընդհանուր թիրախ դարձնելը: Մի գեներալի նկատմամբ հետախուզում է հայտարարված, մեկին կալանավորել են, մյուսներին՝ որպես վկա ներգրավել, մեկը մտնում է քաղաքականություն ու փչանում, իսկ սրանք […]

Կարգին Հայկոն՝ Երևանի քաղաքապետի թեկնածու. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Երևանի ավագանին չկարողացավ իր կազմից քաղաքապետ ընտրել, և այսպիսի սցենարում ամենահավանականն իհարկե արտահերթ ընտրություններն են: ժամկետների մասին դեռ վաղ է խոսել: Առայժմ կարծես ուրվագծվում է միայն ԲՀԿ թեկնածուի անունը, ավագանու ցուցակը կարող է գլխավորել Նաիրա Զոհրաբյանը: «Ելք» Դաշ­ինքի պարագայում ամեն ինչ այնքան էլ հստակ չէ: Նախ դեռ որոշված չէ, թե […]

Արարատ Միրզոյանը օգտվում է «բարիքներից». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որն առաջ ընկերություն էր անում լրագրողների հետ, հիմա մեծ դժկամությամբ է պատասխանում նրանց հարցերին: Երեկ հարցին, թե վարչապետի լիազորությունների նվազեցում նախատեսում են, պատասխանը կտրուկ էր՝ ոչ: Բայց սուպերվարչապետական համակարգի դեմ Դուք ժամանակին խոսում էիք, քննադատում, փոփոխություններ չե՞ք նախատեսում: «Չենք նախատեսում»: Ինչո՞ւ: Հարցն անպատասխան մնաց: Միրզոյանը, հիշեցնենք, դեմ […]

Ծառուկյանը սա սենց չի թողնի. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ձերբակալելուց առաջ, երբ ոստիկանությունը մտել է «Շանգրի Լա»՝ բոլորին պառկեցրել գետնին եւ սկսել Էդոյին փնտրել, որն այդ պահին եղել է իր տանը, Ծառուկյանը զանգահարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ասել՝ «առավոտը Էդոն կգա քո մոտ», ինչին Օսիպյանը պատասխանել է. […]

Ծանոթ-բարեկամական կրքերի թեժացում ՊԵԿ-ում. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում իրականացվող կադրային նշանակումները լուրջ դժգոհության պատճառ են դառնում համակարգում: Դժգոհությունը, հիշեցնենք, ծագեց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի նշանակումից հետո, որը նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը: Դրան հաջորդեցին մի քանի այլ խայտառակ նշանակումներ: Մաշադյանը ՊԵԿ փոխնախագահ նշանակվեց սուպերմարկետների հետ կապված աղմկոտ բացահայտումից հետո, երբ նա […]

Սպիտակի հարուստ քաղաքապետը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Ըստ այդմ, Սահակյանը նախորդ տարի ձեռք է բերել առանձնատուն, որի համար վճարել է 22 միլիոն 622 հազար դրամ: Դրամական միջոցները 2017 թ. սկզբին կազմում էին 1 միլիոն 300 հազար դրամ ու 28 […]

Սամվել Ալեքսանյանը մնում է գերիշխող. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանը շա­րունակում է գերիշխող դիրք զբաղեցնել շաքարավազ ներմուծողների մեջ: Իներցիայի ու­ժով մարդիկ շարունակում են շաքարավազ գնել Ալեքսանյա­նին պատկանող ընկերությու­նից, որովհետև նա կարողա­նում է մարդկանց համար ար­տոնյալ պայմաններ ստեղծել, այլ ապրանքներ առաջարկել, որոնք ներկրելու իրավունք ունի միայն իր ընկերությունը:  Բացի այդ, Սամվել Ալեքսանյանը մեր երկրի պարենային անվտան­գության իր բաժին պատասխա­նատվությունից է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի