18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ում համար է զղջացել Նիկոլ Փաշինյանը. Հրապարակ

Երեկ Փաշինյանի թիմում բուռն քննարկում էին, թե ում էր ուղղված վարչապետի՝ ԱԺ ամբիոնից ուղղված քննադատություն-ակնարկը, երբ անդրադառնալով ակտիվիստից պաշտոնյա դարձած գործադիրի անդամներին, դժգոհեց, թե երբեմնի ընդդիմադիր ակտիվիստներին թվում է, թե իրենց գործունեության ոլորտը Ֆեյսբուքն է, և պետք է գործեն այնպես, ինչպես նախկինում՝ Ֆեյսբուքի էջում սուր ստատուսներ գրեն և գնան ստուգելու որևէ կազմակերպություն՝ «առանց մտածելու, որ […]

Տոտալ կրճատումներ`ֆիննախը սեւ թուղթ է ուղարկում. 168 Ժամ

ՀՀ Ֆինանսների նախարարությունն սկսել է  նախարարություններին սև թուղթ  ուղարկելու գործընթացը: Այս օրերին ներքին ընթացակարգով նամակներ են ստանում հատկապես այն նախարարությունները, որոնք ներառված են կառավարության օպտիմալացման սցենարում: 168.am-ի հետ մասնավոր զրույցներում այս տեղեկատվությունը հաստատեցին մի քանի գերատեսչություններում: Ասացին, որ Կառավարությունը ցույց է տալիս, թե կառուցողական է տրամադրված, բայց ուղարկված նամակների բովանդակությունը հուշում է, որ փաստորեն վերջնագրի […]

Բավական է մտնել ԱԺ բուֆետ, որտեղ բոլորի աչքի առջեւ բացվում է իրական մսուր-մանկապարտեզի դռները. Իրավունք

    Խորհրդարանում երեկ մեկնարկեց առաջին նստաշրջանի հերթական նիստը: Ուշագրավ է այն, որ նորաթուխ պատգամավորները, ինչպես «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կասեր, դեռ «կոգնիտիվ դիսոնանսի» մեջ են իրենց կերպարի եւ օրենսդրական գործունեության միջեւ: Եթե նիստերի ընթացքում երիտպատգամավորները կարողանում են պատգամավորի տպավորություն ստեղծելու համար «լուրջ դեմքով» նստել ու փորձել խելացի մտքեր արտահայտելու չհայտարարված մրցույթին մասնակցել, […]

Բյուջեում փող չկա, տնտեսվարողները խճճվել են. Ժամանակ

Թեև օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՊԵԿ նախագահը հայտարարեցին, որ նոր սերնդի ՀԴՄ-ները տնտեսվարողներին կտրամադրվեն 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով, սակայն մի քանի օր է, ինչ նոր ՀԴՄ-ների շահառուները ահազանգում են, որ չեն կարողանում 60 հազար դրամով ձեռք բերել ՀԴՄ սարքերը։ Տնտեսվարողների խոսքով՝ իրենց հարկայինից ուղարկում են ՊՈԱԿ, իսկ ՊՈԱԿ-ից հետ՝ նորից հարկային, […]

Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել ինքն իրեն. 168 Ժամ

«Այսօր խորհրդարանը սկսելու է կառավարության ծրագրի քննարկումը։ Որքան այն կտևի, դժվար է ասել։ Մյուս կողմից՝ դատելով կառավարության ծրագրի վերաբերյալ արդեն իսկ հնչած քննադատություններից, հիմնավոր ու փաստարկված քննադատություններից, քննարկումները կարող են տևել երկար, շատ երկար։ Բայց դրանից կառավարության ծրագիրը հազիվ թե փոփոխության ենթարկվի։ Ինչպես որ որևէ փոփոխության չենթարկվեց Կառավարության կառուցվածքի մասին օրենքը, որի վերաբերյալ վարչապետ Նիկոլ […]

Ինչ տնտեսական հեղափոխության մասին է խոսքը. Փաշինյանն այլևս չի հիշում, թե ինչ էր ասում գազի, էլեկտրաէներգիայի կամ ջրի ուռճացված սակագների վերաբերյալ. 168 Ժամ

Ազգային ժողովում կմեկնարկի կառավարության գործունեության ծրագրի քննարկումը։ Անկախ նրանից,թե ծրագիրը որքանո՞վ է արտահայտում հասարակության շրջանում եղած սպասումները և որքանո՞վ է տեղավորվում քաղաքական իշխանության կողմից նախկինում տրված խոստումների շրջանակներում, այն անխոս կընդունվի։ Իսկ թե ինչ կստանա դրանից հանրությունը, այլևս կարևոր չէ։ Մի բան միանշանակ է, որ կառավարությունը շարունակում է ճռճռան հայտարարություններով խաղալ հասարակության զգացմունքների վրա։ Քանի […]

Հանրապետությունում երիտասարդներից կազմված գող հանցախումբ է գործում. Ժողովուրդ

այս օրերին իրավապահ համակարգը, մասնավորապես` ոստիկանությունը, փորձում է գողությունների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել շատ ավելի մեծ թափով: «Ըստ մեր աղբյուրների` համայնքային ոստիկաններն այցելում են և՛ մարդանց բնակարաններ, և՛ խանութներ ու օֆիսային տարածքներ, հետաքրքրվում, թե որքանով է ապահովված անվտանգությունը: Իսկ պատճառներից մեկն էլ այն է, որ իրավապահ համակարգն օպերատիվ տեղեկատվություն ունի՝ հանրապետությունում երիտասարդներից կազմված գողություն […]

Թեժ պայքար ոստիկանապետի աթոռի համար. Փաստ

Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկ կարվի ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Ոստիկանապետի՝ «իր տեղում չլինելու» մասին տարբեր հրապարակումներով «Օվերտոնի պատուհանի» սկզբունքով փորձ է արվում հանրության մոտ Օսիպյանի հրաժարականի պահանջ ստեղծել: Ոստիկանապետի պաշտոնի համար արդեն բավական թեժ մրցակցություն է սկսվել: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

Հացը կրկին թանկացավ, իսկ կառավարությունը խոստանում էր. Ժամանակ

Հացը անցած շաբաթ կրկին թանկացավ, ինչը դրամի փոխարժեքի անկման անմիջական հետեւանքն է: Որքան դրամն արժեզրկվում է, այնքան ալյուրը թանկանում է եւ թանկանում է վայրկենական: Պատճառն այն է, որ Հայաստանում ալյուրը վաճառվում է դոլարով, խոսքը մեծածախի մասին է: Այդպես եղել է թավշյա հեղափոխությունից առաջ, այդպես է հիմա:   Ալյուրի թանկացման հետեւանքով թանկանալու են նաեւ այլ հացամթերքները, […]

Ես նմա՞ն եմ «ասողի». Սիփան Փաշինյանը փակագծեր է բացում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Փաշինյանն ինչո՞ւ է նախընտրել ԱԺ պաշտպանության հանձնաժողովը՝ հարցրինք ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին` Նիկոլ Փաշինյանի եղբորորդուն։ «Բանակային ծառայությունս անցել է հատուկ նշանակության բրիգադում, այդ պատճառով»: Որտեղ՝ Երեւանո՞ւմ: «Ծառայել եմ Մոսկվայում»: Մոսկվայում` ՀՀ դեսպանատանը․ իդիլիա` ցանկացած շարքային զինծառայողի համար: «Այո, 4 ամիս ծառայել եմ Մոսկվայում` ՀՀ դեսպանատանը»: Նիկոլն այդ ժամանակ բանտում էր: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված