18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ԿԲ նախագահը պաշտոնանկ կարվի. ում է ուզում Փաշինյանը. Ժամանակ

Առաջիկայում, մասնավորապես՝ մարտին պաշտոնանկ կարվի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ «Նրա աշխատանքներից լուրջ դժգոհություններ չկան, սակայն Փաշինյանը ԿԲ ղեկավարի պաշտոնում ցանկանում է իր մարդուն տեսնել։ ԿԲ նոր ղեկավարի թեկնածուն հենց այդ շրջանակներից է: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

Հյուրանոցի վարորդից՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերջապես իր վարորդ ընկերոջն էլ աշխատանքի տեղավորեց խորհրդարանում․ երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել Սամվել Մելիքսեթյանը՝ հեղափոխության օրերին Միրզոյանի քայլընկերը։ Իշխանության գալուց հետո Միրզոյանի հովանավորչությամբ նա նշանակվեց Մարզահամերգային համալրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հավակնում էր դառնալ նաեւ տնօրեն, սակայն այս պաշտոնին հավակնում էր նաեւ փոխվարչապետ Տիգրան […]

Պապն ու թոռը. ո՞րն է Տեր-Պետրոսյանի դերակատարումը. մանրամասներ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում բավական շատ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի տեսքով քաղաքական ասպարեզ է վերադարձել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը: Այդ խոսակցություններն ավելի ակտիվացան, երբ պաշտոններ ստացան ակնհայտ «լևոնական» գործիչներ (Տիգրան Հակոբյան, Վլադիմիր Կարապետյան և այլն):   «Փաստ» թերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ այս խոսակցություններում կան ճշմարտության […]

Նիկոլ Փաշինյանի երջանկության բանաձեւը. Նոր ռեկորդ. 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Ըստ ամենայնի, իշխանությունները լավ չեն հասկացել իրենց առաքելությունն ու գործառույթների շրջանակը։ Իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ նրանք ոչ ադեկվատության խնդիր ունեն։ Ոչ ադեկվատությունն այդ արտահայտվում է՝ ինչպես նրանց՝ իրենց պաշտոններին ոչ հարիր վարքագծում, այնպես էլ՝ հայտարարություններում։ Հատկապես հասարակությանն ուղղված հայտարարություններում։ Երեք օր շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում […]

Իրավիճակը փոխվել է. Ծառուկյանը ստիպված է եղել դիմել ԱԺ ղեկավարությանը. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ի տարբերություն նախորդ խորհրդարանի, երբ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը առանց խորհրդարանի ղեկավարության հետ համաձայնեցնելու էր նստաշրջանի օրերին մեկնում արտասահմանյան շրջագայությունների, հիմա իրավիճակը էականորեն փոխվել է: Ծառուկյանը Մոսկվա մեկնելուց առաջ ստիպված է եղել դիմել խորհրդարանի ղեկավարությանը եւ մեկնել է միայն այն բանից հետո, երբ համոզվել է, որ իր բացական կհամարվի հարգելի»: […]

Պատասխան տալու ժամանակը. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Հետընտրական Հայաստանի գաղջ քաղաքական դինամիկան ընդհատվեց Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկմամբ: Մի քանի օր տեւած եւ նախօրեին ավարտված բուռն քննարկումը մեզ վերադարձրեց անցյալ տարվա երկրորդ կես: Նիկոլ Փաշինյանը իր ամպլուային վերադարձավ, որին գուցե կարոտել էր թե՛ ինքը, թե՛ նրա լսարանը: Չկային միայն հանրապետականները: Ներկա չէին ֆիզիկապես, բայց հոգեպես այնտեղ էին ` իշխանության […]

Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է Տոնոյանից, թե՞ իրողություն է փոխվել. Ժողովուրդ

Հաշվեքննիչ պալատը բավական ուշագրավ փաստեր է բացահայտել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում իրականացրած ստուգումների արդյունքում: Ընդ որում, բացահայտումների մեծ մասը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ ԱԻՆ-ը գլխավորում էր Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ պաշտպա­նության ներկա նախարարը: Պարզվել է՝ դեռ Կարեն Կարապետյանի կառավարությունը պահուստային ֆոն­դից ԱԻՆ-ին 21.4 մլն դրամ է հատկացրել, որի մի մասը պետք է ուղղվեր «Իսուզու» մակնիշի […]

Ամենաբարձր պաշտոնյան՝ սթրեսի մեջ. Հրապարակ

Երբ դու խոսում ես, պետք է հաշվի առնես, որ յուրաքանչյուրը «լսում» է այն, ինչը հաճելի է կամ հակառակը՝ տհաճ իր ականջին։ Մեկը Նիկոլ Փաշինյանի երկօրյա ելույթներից առանձնացնում է աղքատության հաղթահարման իշխանական «բանաձեւը», մյուսը՝ հաթաթաներն ու հեգնանքը, երրորդը՝ հատուկենտ, վախվորած քննադատությունների հանդեպ մերժողական վերաբերմունքը, չորրորդը՝ ՀԴՄ-ներ խփելու հորդորը, հինգերորդը՝ կրուտիտներն ու ժարգոնը, վեցերորդը հիանում է նրա՝ […]

Կյանքից կտրվելու «շինիչ» նշաններ. Առավոտ

Հեղափոխությունից օրեր հետո՝ մայիսին, երբ հեղափոխականներից մեկն արդեն պաշտոն էր ստացել, լրագրողը զանգել էր նրան եւ հարց տալուց առաջ ճշտել՝ «կարելի՞ է ձեզ անունով դիմել»: Նախկին հեղափոխականն անգամ զարմացավ՝ «իհարկե, ես բացարձակապես չեմ փոխվել»: Վերջերս, երբ մեկ այլ գործընկեր նույն պաշտոնյային դիմեց անունով, նա բավականին սառը կերպով ճշգրտում մտցրեց՝ «գուցե պարո՞ն…»: Թերեւս մանրուք է, բայց՝ […]

Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել»՝ խայտառակ իրավիճակ . Իրավունք

Որդուն Հրազդանի քաղաքապետ դարձնելուց եւ ինքն էլ ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել»: Ասում են՝ Կոտայքի մարզում խայտառակ իրավիճակ է տիրում: Առաջիկա ՏԻՄ ընտրություններին Սասուն Միքայելյանն է հրահանգում, թե ով որտեղ պետք է առաջադրվի կամ չառաջադրվի: Օրինակ, Կոտայքի Քաղսի համայնքում լուրեր են շրջանառվում, թե փետրվարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված