17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Անօրինականություն՝ հանուն Մարտի 1-ի. Ժամանակ

Երևանի հարակից մար­զերի ՔՊ-ական մարզպետ­ներն ու քաղաքապետերը իրենց աշխատակիցներին հայտարարել են, որ մարտի 1-ին աշխատանքն ավարտ­վում է ոչ թե 18-ին, այլ մեկ ժամ շուտ, որպեսզի իրենք կարողանան հասնել 18:30-ին վարչապետ Փաշինյանի կողմից մարտի 1-ի 11-րդ տարելիցի առիթով նշանակ­ված երթին: Սա վարչական ռեսուրսի չարաշահման բա­ցարձակ դրսևորում է, քանի որ պաշտոնյաներն իրենց անմիջական պարտականու­թյունները կատարելու փո­խարեն, աշխատանքային […]

Նիկոլ Փաշինյանը մարում է Ծառուկյանի պարտքը. 168 Ժամ

Իշխանափոխության օրերին Գագիկ Ծառուկյանը կանգնեց Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխության կողքին. ինչպես իրենք են ասում, հեղափոխականներին մեքենաներով ջուր էին մատակարարում, ակտիվորեն մասնակցում էին բողոքի ակցիաներին։ Նաև Ծառուկյանի աջակցությամբ Փաշինյանը եկավ իշխանության։ Այդ աջակցությունն արտահայտվեց՝ ինչպես խորհրդարանում, այնպես էլ՝ խորհրդարանից դուրս։ Ու հիմա եկել է պարտքը վերադարձնելու ժամանակը։ Օրերս կառավարությունը որոշեց հայկական ցեմենտ արտադրողներին, որոնցից ամենախոշորը, թերևս, […]

Կմիավորվեն. Ժամանակ

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ստուգողական այց է կատարել Արցախ․ նա փետրվարի 21-ից Ղարաբաղում է։ Արցախի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահի ընտրություններին առաջադրվելու հայտ ներկայացրած Բաբայանը հանդիպումներ է ունենում հիմնականում իր բարեկամների և իշխանությունից դժգոհ շրջանակների հետ ու ամենուր հայտարարում, որ եթե խոչընդոտեն իր առաջադրումը, «խաղաղ չի թողնի»։ Օրերս նա մասնակցել է իր վաղեմի ընկեր […]

Սամվել Բաբայանը սպառնում է ՝ «խաղաղ չի թողնի». Հրապարակ

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ստուգողական այց է կատարել Արցախ․ նա փետրվարի 21-ից Ղարաբաղում է։ Արցախի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահի ընտրություններին առաջադրվելու հայտ ներկայացրած Բաբայանը հանդիպումներ է ունենում հիմնականում իր բարեկամների և իշխանությունից դժգոհ շրջանակների հետ ու ամենուր հայտարարում, որ եթե խոչընդոտեն իր առաջադրումը, «խաղաղ չի թողնի»։ Օրերս նա մասնակցել է իր վաղեմի ընկեր […]

Խաբեություն՝ լավ մտածված սցենարով՝ բնակարան ինքնարժեքով. Ժողովուրդ

Արդեն մի քանի ամիս է` համացանցում ակտիվ գովազդվում է «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագիրը: Սկզբում քաղաքացիներից պահանջվում է 2 հազար դրամ վճարել՝ ծրագրում ընդգրկվելու եւ կառուցվելուց հետո բնակարանն ինքնարժեքով, առանց տոկոսադրույքի գնելու համար: Այս ծրագրից օգտվելու համար դիմել է արդեն ավելի քան 50 հազար մարդ, ու շատերը պատրաստվում են դիմել՝ հերթ կանգնելով ծրագրի գրասենյակների առաջ: […]

Փաշինյանը հիասթափված է, ձգել է «ֆեսբուկչիների» ականջները. Փաստ

թերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին զայրացած է քարոզչական թիմի վրա, քանի որ ոչ միայն կաղում են տեղեկատվական ընդհանուր դաշտում, այլեւ, ի մասնավորի, չեն կարողանում «պահել» Ֆեյսբուքը: Բանն այն է, որ վարչապետի ֆեյսբուքյան վերջին հրապարակումների տակ բավական շատացել են բացասական մեկնաբանությունները, իսկ ահա «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաեւ՝ թե իսկ […]

Ցտեսություն կոռուպցիա, բարեւ կոռուպցիա. Փաստ

Հեղափոխությունից հետո առաջին ամիսներին իշխանությունները հայտարարում էին, որ Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա: Հայտարարում էին ամենաբարձր մակարդակով: Որպես հիմնավորում նշում էին, որ իրենք կոռումպացված չեն, հետեւաբար կոռուպցիան զրկվել է կազմակերպչական այն ձեւից, որ ուներ նախկինում: Որոշ ժամանակ անց, երբ միջին եւ ցածր օղակների մակարդակով տեղի էին ունենում կոռուպցիոն սկանդալներ, իշխանությունները զարմանում ու զայրանում էին, թե ինչպես են ոմանք […]

Թիվ մեկ բորտը «անսարք» է եղել. Հրապարակ

Կառավարության թերթի աղբյուրների փոխանցմամբ` Արմեն Սարգսյանը և իր թիմը Մյունխեն` անվտանգության համաժողովին, մեկնել են «պերեսադկայով»` Մոսկվա, ապա Մյունխեն թռիչքով` էկոնոմ դասով: Թիվ մեկ բորտը, որից կարող է օգտվել նաև Արմեն Սարգսյանը, «անսարք» է եղել։ «Շասսին պետք է փոխվեր»,- ասել է կառավարության աղբյուրը։ Սակայն կա նաև հարցի երկրորդ կողմը՝ կառավարությունում բավականին ծանր են տանում Արմեն Սարգսյանի գեոքաղաքական […]

ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը սպառնում են համալսարանականներին. Ժամանակ

Փետրվարի 28-ին նշանակված է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի նպատակը գործող ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության կազմակերպումն է: ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը 32 անդամ ունի, որոնցից 16-ին նշանակում է իշխանությունը, իսկ 16-ին՝ բուհը: Թերթի տեղեկություններով՝ բուհի կողմից ընտրված անդամներին այս օրերին հրավիրում են ոստիկանություն և ԱԱԾ ու խիստ հրահանգում խորհրդի նիստի ժամանակ քվեարկել Սիմոնյանի պաշտոնանկության օգտին: Իր […]

Փաշինյանն ազատվում է Վանեցյանի մտերիմներից. Հրապարակ

Երեկ տեղեկացանք, որ աշխատանքից անսպասելիորեն ազատվել են Արարատյան մաքսատուն-վարչության պետ Զավեն Հակոբյանը եւ Արեւմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Արմեն Պողոսյանը։ Այս պաշտոնյաները նշանավոր են ոչ միայն նրանով, որ առանցքային պաշտոններ էին զբաղեցնում մաքսային համակարգում, այլեւ նրանով, որ երկուսն էլ որոշակի առնչություններ ունեն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ։ Զավեն Հակոբյանը նրա սանիկն է՝ մտերիմ ընկերը, իսկ Արմեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված