02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Կմիավորվեն. Ժամանակ

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ստուգողական այց է կատարել Արցախ․ նա փետրվարի 21-ից Ղարաբաղում է։ Արցախի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահի ընտրություններին առաջադրվելու հայտ ներկայացրած Բաբայանը հանդիպումներ է ունենում հիմնականում իր բարեկամների և իշխանությունից դժգոհ շրջանակների հետ ու ամենուր հայտարարում, որ եթե խոչընդոտեն իր առաջադրումը, «խաղաղ չի թողնի»։

Օրերս նա մասնակցել է իր վաղեմի ընկեր Էդուարդ Վերդյանի ծննդյան խնջույքին, որին Արցախում ճանաչում են որպես «ցեխավիկ Էդո»։ Նա Սամվել Բաբայանի ծաղկուն տարիներին համարվել է «պեռվի կռուգ» բիզնեսմեն, բենզալցակայաններ ու գազալցակայաններ ունի, իսկ հիմա Բաբայանի պես մեծ պարտքեր է կուտակել։

Ի դեպ, երեկ Արցախի ոստիկանությունը պարզաբանեց Բաբայանին Արցախի քաղաքացիությունից զրկելու հայտարարությունը, համաձայն որի՝ Բաբայանը 2006 թվականի սեպտեմբերի 11-ին, իր դիմումի համաձայն, հանվել է Ստեփանակերտ քաղաքի իր բնակարանի հաշվառումից՝ Երևան քաղաքում հաշվառվելու համար, և նույն ամսվա սեպտեմբերի 15-ին հաշվառվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի շենք 21, բնակարան 3 հասցեում:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ