01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչո՞ւ են դատարանների խոսնակները գերազանցել լիազորությունները . Հրապարակ

Օրերս ԲԴԽ-ի աշխատակազմ Դատական դեպարտամենտը պատրաստել էր մի ռեպորտաժ, որն իրավաբանական հանրությունում մեծ աղմուկ բարձրացրեց։ Ֆիլմն այն մասին է, թե ինչու նախկինները մինչ այժմ բանտում նստած չեն, եւ, ըստ այդ ֆիլմի, մեղավոր են դատավորները, որովհետեւ արագ չեն աշխատում` դատավճիռներ չեն կայացնում։ Ֆիլմում դատական գործերին անդրադառնում են Կարեն Անդրեասյանի կողմից հիմնված «խոսնակների ցանցի» մամուլի խոսնակները՝ քրեական […]

Փաշինյանի աշխատակազմը 300 հազար դրամանոց սրճեփ է գնել . Ժողովուրդ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 2024 թվականի հունվարի 30-ին ձեռք է բերել սրճեփ, որի արժեքը կազմել է 299 հազար 999 դրամ։ Սրճեփը եղել է DELONGHI ապրանքանիշի, իսկ մակնիշը՝ ECAM290.31.SB։ Ըստ պայմանագրի՝ սրճեփը պետք է ունենա հետեւյալ բնութագիրը՝ աղացի աստիճանների քանակ՝ 13, աշխատանքային ճնշումը՝ 15 բար, սուրճի պատրաստման տեսակները՝ աղացած/հատիկավոր, հատիկավոր սուրճի տարայի տարողությունը՝ առնվազն […]

Իշխանությունը հիմնավոր նստել է պետբյուջեի վրա ու վայելում է. Փաստ

Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում պարբերաբար քարոզչական առումով առանձնահատուկ շեշտադրում է կատարվում պետական կառավարման համակարգի օպտիմալացման քաղաքականության վրա, թե իբր դա նպատակ ունի բարձրացնել համակարգի արդյունավետությունը։ Արդյունքում մի շարք նախարարություններ և կառույցներ դադարեցրին իրենց գործունեությունը կամ օպտիմալացվեցին։ Որոշ կառույցներ էլ թեկուզ շարունակեցին իրականացնել իրենց գործառույթները, սակայն, այսպես ասած, ռեբրենդինգի ենթարկվեցին։ Բայց, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, այս […]

Փաշինյանը ուզում է «հեղափոխություն» իրականացնել կառավարության ներսում . Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է փնտրել կառավարական կաբինետի նոր անդամների: «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը նպատակ ունի «հեղափոխություն» իրականացնել կառավարության ներսում` առաջիկայում շատերին անակնկալ պաշտոնանկ անելով: Ըստ մեր աղբյուրների՝ այս պահին միակ անձեռնմխելի անձը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է, որի աշխատանքից, կարծես թե, գոհ են եւ՛ Փաշինյանը, […]

ՔՊ-ն փակ հանդիպում է հրավիրել տրանսպորտի թանկացման հարցով. Հրապարակ

ԱԺ-ում՝ նախօրեին, Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է ՔՊ-ականների հետ, քննարկել են տրանսպորտի ուղեվարձերի թանկացման հարցը։ Չնայած փակ հանդիպմանն ամբողջ ֆրակցիան չի մասնակցել` մոտ 2 տասնյակ պատգամավոր է ներկա եղել, եւ թեպետ փոխքաղաքապետը բացատրել է, որ նոր ավտոբուսները պահելը թանկ արժե, ու դրանով է պայմանավորված ուղեվարձի թանկացումը, սակայն ՔՊ-ականները, կարելի է ասել, մեկ մարդու պես […]

Փաշինյանի աշխատակազմը 14 ատրճանակ է գնել. Ժողովուրդ

ՀՀ վարչապետի աշխատակազմը 2024 թվականի հունվարի 25-ին 1 մլն 411 հազար 200 դրամ (ներառյալ Ավելացված արժեքի հարկը) աժողությամբ պայմանագիր է կնքել «Եգեր» ՍՊԸ-ի հետ, որը զենքի եւ զինամթերքի, զինվորական եւ որսորդական պարագաների խանութների ցանց է։ Վարչապետի աշխատակազմը գնել է Байкал МР-71 14 ատրճանակներ։ Ատրճանակի մեկ հատի արժեքը կազմել է 100 հազար 800 դրամ։ Պայմանագրով գնման […]

Փաշինյանը որոշել է յուրօրինակ «մարդահամար» անցկացնել ՔՊ-ում: Շարքերը նոսրանում են. Հրապարակ

ՔՊ ակտիվի վերջին նախաձեռնող խմբի նիստին քննարկվել է կուսակցության զարգացման ռազմավարությունը եւ հրահանգվել է լրջորեն զբաղվել կուսակցական անդամավճարների հավաքագրմամբ։Թերթի աղբյուրը վստահեցնում է, որ խնդիրը գումարը չէ, այլ հասկանալը, թե իրականում որքան մարդ է իրենց հետ, որքանն է պատրաստ՝ թեկուզ սիմվոլիկ, հազարական դրամ փոխանցել կուսակցությանը: Նիկոլ Փաշինյանը թերեւս հասկացել է, որ ՔՊ-ի շարքերը նոսրանում են, եւ […]

Ի՞նչ «մեսիջ» էր Նիկոլ Փաշինյանն ուղարկել իրավապահներին. Փաստ

Ինչպես հայտնի է, էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով օրեր առաջ երկու ամսով կալանավորվեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որը «Սիներջի» ընկերության ծրագրերի նախկին ղեկավարն էր։ Դրանից հետո ակտիվ լուրեր շրջանառվեցին, որ Ալեն Սիմոնյանը հրաժարական է տալու: Ավելին, մենք ունեինք տեղեկություններ, որ Արևմուտքից Նիկոլ Փաշինյանին առաջարկել են թիմը մաքրել «առաջին պլանի» […]

ՔՊ-ական ավագանին հրատապ կարգով Սամվել Ալեքսանյանի փեսուն 16 հարկանի շենքերի շինթույլտվություն է տվել. Հրապարակ

Երեւանի ավագանու այսօրվա նիստից մեկ օր առաջ ՔՊ-ականները հրատապ կարգով հողօգտագործման հանձնաժողովի նիստ են գումարել եւ հողի նշանակությունը փոխելու հարցերի արանքում «սղացրել» են Սամվել Ալեքսանյանի փեսուն՝ Դավիթ Դավթյանի պատկանող «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերությանը շինթույլտվություն տալու հարցը։ Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկի ամուսինը Արաբկիրում շուրջ 5500 մետրի վրա կառուցելու է 16 հարկանի էլիտար շենքեր։ Հարցը ներառված է ավագանու […]

Հակոբ Սիմիդյանը չկարողացավ. Ժողովուրդ

2022 թվականին, Ազգային ակադեմիայի գնահատականով, Սեւանում եղել է 4700 տոննա Սիգ, 2023-ին՝ 3900 տոննա։ Փաստը մնում է փաստ, որ Շրջակա միջավայրի նախարարության նախարար Հակոբ Սիմիդյանը այդպես էլ չկարողացավ կատարել իրեն հանձնարարվածը եւ չվերահսկեց ապօրինի ձկնագողությունը։ Վարչապետ Փաշինյանը երեկ Կառավարության նիստում Սիմիդյանի վրա բարկացավ, ակնարկեց, որ նրան հանձնարարված աշխատանքները մնում են անկատար։ Սիմիդյանը, ի պատասխան, նշեց. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված