11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հնարավո՞ր է՝ Ջուլֆալակյանին տեսնեն Ծառուկյանի կողքին. «Իմ քայլում» անհանգստացած են. Հրապարակ

«Իշխող խմբակցության մի խումբ պատգամավորներ «վերեւների» հորդորով մի քանի օր է՝ բանակցություններ են վարում մանդատից հրաժարված Արսեն Ջուլֆալակյանի հետ, որ նա հետ վերցնի դիմումը։ Նախօրեին բավականին ներկայանալի պատվիրակությամբ հանդիպել են Ջուլֆալակյանի հետ՝ պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյան, փոխնախագահ Աննա Կարապետյան, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, Փաշինյանի աչք ու ականջ Արփի Դավոյան եւ այլք։ Փորձել են հասկանալ […]

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում բուռն քննարկում է եղել. Գեւորգ Պետրոսյանը չկա ու չկա. Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստից: Մենք տեղեկացանք, որ այս անգամ միանգամից երկու զեկույց է քննարկվել, եւ կրկին բուռն քննարկում է ծավալվել հարցերի վերաբերյալ: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պետք է արդեն դեկտեմբերին ներկայացնի հայեցակարգը, եւ հենց դա է պատճառը, որ արդեն նիստերի ժամանակ երկուական զեկույց […]

Տխուր տեսարան. Հրապարակ

Երեկ առաջին դասարանցիները, այսօր՝ մյուս դպրոցականները 6-ամսյա ընդմիջումից հետո գնացին դպրոց։ Տխուր տեսարան էր՝ փոքրիկները դիմակներով, կաշկանդված, միմյանցից հեռու։ Մինչդեռ անգամ դիմակների ու սահմանափակումների ջատագով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջապես հասկացել է, որ լոքդաունը ճիշտ չէ, եւ հայտարարել է․ «Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար մեղմ սահմանափակումներ մտցնելու Շվեդիայի ռազմավարությունը երկարաժամկետ հեռանկարում պետք Է օրինակ դառնա մյուս […]

Ուսուցիչները ծնողներին մեկ-մեկ խնդրել են: Վայն եկել է տարել, եթե հանկարծ «բռնեցնեն». Իրատես

Ասում են, թե ուսուցիչները, դպրոցի տնօրենները խիստ զայրացած են ԿԳՄՍ նախարարության ուղեցույցի պարտադրանքներից, շատ լավ հասկանալով, որ դրանք տեղ-տեղ աբսուրդի են հասնում, բայց չեն համարձակվում այդ մասին բարձրաձայնել: Սա դեռ ամբողջը չէ, նրանք այլ վախեր էլ ունեին։ Ուսուցիչները երեկ ամբողջ օրը ծնողներին մեկ-մեկ խնդրել են երեխաների հետ առանց դիմակի իրենց նկարները չտարածել համացանցով, որովհետեւ, ասում […]

Ոստիկանապետի ԽԾԲ-ական նշանակումը քաոս է առաջացրել. Հրապարակ

Մեկ ամիս շարունակ՝ ողջ հուլիսին, Կապանի ոստիկանությունում խռովահույզ վիճակ էր տիրում։ Իրավիճակը հանդարտվել է պետի եւ պետի օպերգծով տեղակալ Դավիթ Սուրենյանի պաշտոնանկությամբ։ Բանն այն է, որ հուլիսի 16-ին ոստիկանապետ Վահե Ղազարյանը Կապանի բաժնի պետ է նշանակել իր մտերիմին՝ երեւանցի Սենիկ Երանոսյանին, ով մինչ այդ էլ եղել է Սյունիքի պետը։ Կապանի պետ նշանակվելուն պես բաժնում մղձավանջ […]

Նախարարը ձեռքի հետ էլ մարզպետ է աշխատում․ «Հրապարակ»

«Մեկուկես ամիս առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար, սակայն պարզվում է՝ ձեռքի հետ էլ շարունակում է Կոտայքի մարզպետ աշխատել։ Մարզպետարանից տեղեկացանք, որ Ռոմանոսին են զեկուցում ամեն ինչ, բոլոր հարցերը կարգավորվում են նրա «դաբրոյով», մինչև հարմար մարզպետացու գտնվի։ Ասում են՝ իշխանությունը կոնտրոլի տակ է պահում մարզպետարանը, որպեսզի այն չանցնի Սասուն Միքայելյանի ազդեցության տակ։ […]

Ջուլֆալակյանը մանդատը դրել է վարչապետի հետ ընդհարումից հետո. «Հրապարակ»

«Թեժ աշնանն ընդառաջ, Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակը» կրկին ակտուալ է դարձել։ Վերստին նայում են պատգամավորների «դոսյեները»։ Ընդդիմության ակտիվանալու շեմին թիմի անհնազանդներին հնազանդեցնելու գործընթաց է սկսվել։ Մեզ ասացին, որ Արսեն Ջուլֆալակյանը ցուցակից առաջին թռցրած «գլուխն» է։ «Փաշինյանի վրա մի ուրիշ կարգի ազդում էին Արսենի համարձակությունն ու ամբիցիաները, նրա հրապարակային քննադատությունները»,- ասաց մեր աղբյուրը՝ վստահեցնելով, որ «մանդատը […]

Արցախի խնդիրը հեղափոխական թոհուբոհ չէ

168.am-ը գրում է.  Դժվար թե մեկն այլընտրանք առաջարկի, եթե պնդենք, որ և՛ արտաքին աշխարհի հետ մեր հարաբերություններում, և՛ ներքաղաքական ու հասարակական կյանքում մեր պետության ու պետականության գերխնդիրն Արցախն է` իր հիմնահարցով: Իսկ խնդիրն այնպիսի լուծում է պահանջում, ինչպիսին այդ հինավուրց հողի հնաբնակ տերն է պատկերացնում` իր երկարամյա պայքարով: Ուրեմն՝ Արցախի հիմնախնդրի լուծումը մեկ ժողովրդի համար […]

Մարտի 1-ի գործով որևէ բացահայտում չի եղել. ինչ էին փորձում ներկայացնել ուժային կառույցները․ «Ժողովուրդ»

«Չնայած 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով քննությունը վերաբացվեց, սակայն մինչեւ այժմ՝ այս երկու տարիների ընթացքում, չեն տրվել ամենակարեւոր հարցերի պատասխանները` ի վերջո, ովքե՞ր են սպանել 10-ը անմեղ զոհերին: Ու թեեւ հեղափոխությունից հետո ուժային տարբեր կառույցների ղեկավարներ հայտարարեցին, որ լուրջ բացահայտումներ են արել, այնուամենայնիվ, իրականում «Մարտի 1»-ի գործով գրեթե որեւէ նոր բացահայտում […]

Կրթությունը, ազգային դաստիարակությունը մեր աքիլեսյան գարշապարն են, որին դիպչողը չի ներվում. «Հրապարակ»

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն ասմունքող մեքենան անցնում է մեր փողոցով՝ շրջակայքը թնդում է բարձրախոսից հնչող ձայնից։ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա՝ բարձրաձայնում է երիտասարդը։ Եվ այսպես օրեր շարունակ։ Երեկ անգամ անժամկետ հացադուլ հայտարարվեց՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով։ Խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններն են միացել այս պահանջին։ Հանրությունը, զարմանալիորեն, հանգիստ վերաբերվեց, օրինակ, կորոնավիրուսի համաճարակի արդյունքում արձանագրված հազարից ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված