15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել: Վարակվածներ կան ինչպես պատգամավորների, այնպես էլ խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների թվում: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամա­վոր Գոռ Գեւորգյանի մոտ արդեն հաստատվել է, իսկ մի քանի պատգամավորներ նոր են հանձնել թեստը, ջերմում են, դեռեւս սպասում են պատասխա­նին: ԱԺ աշխատակազմում եւս վիրուսը տարածվել է, մեկուսացածներ ու […]

Ռուսաստանի դրոշներով զորքերը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին. ինչ է կատարվում․ Իրավունք

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք պատկերում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին ռուսական դրոշներով զինծառայողների: Ըստ աղբյուրի. «Ադրբեջանական պարբերականները պնդում են, որ հայկական զորքերն իրենց երկրի և Արցախի սահմանին ռուսական դրոշներ են բարձրացրել՝ ադրբեջանական ուժերի հարձակումից խուսափելու համար: Ըստ մեկ այլ վարկածի՝ սահմանը զբաղեցնում են ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները։ Հետաքրքիր է նաև թուրքական […]

Ի՞նչ սպասել ԱԳ նախարարների ԱՄՆ այցից․ Ժողովուրդ

Այսօր Վաշինգտոնում կկայանա ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի առանձին հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ: Բնականաբար, քննարկման հիմնական թեման լինելու է հրադադարի ռեժիմի հաստատման հետ կապված հարցերը: Ընդ որում, երեկ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ բարդ է իրավիճակը ոչ միայն ԼՂ հակամարտության գոտում, այլ նաեւ դիվանագիտական […]

Չենք կարող թույլ տալ, որ տնտեսությունը տապալվի․ Փաստ

Հիմա, երբ հայ ժողովուրդը մեծ պատերազմ է մղում ադրբեջանաթուրքական հրոսակների դեմ, ռազմաճակատից զատ չափազանց կարեւոր է նաեւ թիկունքն ամուր պահելը: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը թերթի հետ զրույցում նշում է. «Թեպետ որոշ դժվարությունների առկայությանը, մեր քաղաքացիները նախ՝ տնտեսության ակտիվությունը պահելու համար իրենց գնումների ծավալները պետք է պահպանեն: Երկրորդ բաղադրիչը լավատես լինելն է, ու ըստ […]

«Համաձայնեցված» գերշահույթ։ Շաքարավազն ու ձեթը կտրուկ թանկացել են․ Իրատես

Արդեն 10 օր է` խանութներում կտրուկ բարձրացել են ձեթի եւ շաքարավազի գները։ Եթե 10 օր առաջ 1 լ ձեթը 600 դրամ էր, այսօր այն վաճառվում է 750-800 դրամով։ Շաքարավազի 1 կգ-ը մեկ շաբաթ առաջ 250-280 դրամ էր, այսօր՝ 410 դրամ։ Ինչո՞վ է պայմանավորված գների այս կտրուկ բարձրացումը։ Համաշխարհային շուկայում ձեթի գինը սեպտեմբերի համեմատ աճել է […]

Արցախի անկախության ճանաչման հարցը տեւական ժամանակ դրված է իշխանության սեղանին, բայց դեռեւս այն պաշտոնական տեսք չի ստանում․ Իրատես

Ասում են, թե Արցախի անկախության ճանաչման հարցը տեւական ժամանակ դրված է իշխանության սեղանին, բայց դեռեւս այն պաշտոնական տեսք չի ստանում այն պատճառով, որ դեռեւս կորած չեն համարում միջնորդ երկրների կողմից հրադադարի հաստատման եւ բանակցային գործընթաց սկսելու հավանականությունը։ Ասում են նաեւ, թե այս հարցում իշխանության ներսում էլ կարծիքները կիսվում են. ոմանք կարծում են, թե ճանաչումն այլեւս […]

Վաշինգտոնում դեռ հուլիսից տեղյակ են եղել։ ԱՄՆ-ն Թուրքիային չի կանգնեցրել․ Հրապարակ

Հայաստանում, դժբախտաբար, շատ-շատերը` վարչապետ Նիկոլ Փաշինյանից սկսած, կարծում են, թե Արցախում ընթացող պատերազմը հայրենական պատերազմ է, գոյամարտ, որտեղ հայությունը պայքարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիայի դեմ: Սակայն նրանք որոշ հարցերում սխալվում են՝ դեգերելով ԶԼՄ-ների տիրաժավորած կարծրատիպերի հորձանուտում: Իրականում, հայ-ադրբեջանական բախումները միայն ծածկույթ են ներկա զարգացումներում։ Արժե, որ մարդիկ տեղեկանան, որ Միացյալ Նահանգներում՝ դեռ հուլիսի տավուշյան […]

Չափազանց կարեւոր է իշխանության համար․ Փաստ

Առկա իրավիճակով պայմանավորված՝ վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունենում ոչ իշխանական ուժերի, այդ թվում՝ արտախորհրդարանականների հետ։ Նախօրեին հանդիպել էր նաեւ Արցախի նախկին նախագահներին: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հանդիպել են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը: Սա, իհարկե, աննախադեպ երեւույթ է ու միասնաբար ստեղծված վիճակից շահեկանորեն դուրս […]

Բաքվի բռնապետը հույս ունի Արցախին ու Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի ծրագիր, որի մեջ կմտնի ոչ միայն 5 շրջանների վերադարձը, այլ նաև մյուս 2 շրջաններն ու Շուշին․ Հրապարակ

Բանակցություններն ու հրադադարը մերժող Ադրբեջանը մեծ ախորժակ ունի և կարծում է, որ կարողանալու է հաղթել պատերազմում։ Նրանց ծրագրերի մեջ մտնում է Լաչինի միջանցքը գրավելով՝ Արցախ-Հայաստան կապն ընդհատելը, որ Արցախը հայտնվի աքցանի մեջ և այլևս որևէ օգնություն չկարողանա ստանալ Երևանից։ Օղակի մեջ առնված Արցախին ու Հայաստանին հույս ունեն պարտադրել կապիտուլյացիայի ծրագիր, որի մեջ կմտնի ոչ միայն […]

Փաշինյանը բացեց փակագծերը, ասաց այն, ինչ արգելված էր․Հրապարակ

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ժամին, երբ ՀՀ ԱԳ նախարարը գտնվում էր Մոսկվայում եւ ՌԴ իր գործընկերոջ հետ քննարկում էր կոնֆլիկտի կարգավորման հարցը, «լայվ» մտավ եւ կոչով դիմեց հանրությանը, որ պետք է զինվել եւ կռվել թշնամու դեմ մինչեւ վերջ։ Ըստ էության, բացեց փակագծերը, թե ինչ է խոսել վերջին օրերին արտախորհրդարանական ուժերի հետ իր քաղաքական փակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված