10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

«Ով չգա, կփոշմանի»․ վախի մթնոլորտ մարզպետարաններում․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարվելու երկրում, եւ սգո երթ է կազմակերպվելու դեպի Եռաբլուր, ինչը Նիկոլ Փաշինյանն ուզում է ներկայացնել որպես իրեն ուղղված աջակցության ակցիա։ Ու քանի որ մտավախություն կա, որ իշխանությունների հայտարարած երթին քիչ մարդ կմասնակցի, ուստի գործի են դրվել վարչական լծակները։ Թերթին ասացին, որ հատկապես մարզպետարաններն են լծվել այդ գործին․ հրահանգ է […]

Փաշինյանը ձգում է աներեւակայելի հույսերով․ Փաստ

Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո հայաստանյան հասարակությունը շատ ծանր բարոյահոգեբանական վիճակում է։ Միևնույն ժամանակ, հանրության շրջանում ավելի են արմատավորվում այն տրամադրությունները, որ պարտված և երկիրն այս իրավիճակին հասցրած իշխանությունները պետք է հեռանան։ Իսկ ներքաղաքական հարթության վրա հասարակական, քաղաքական դաշտի, մտավորականության, գիտակրթական աշխարհի, հոգևոր դասի գերակշիռ մասը առաջ է քաշում Փաշինյանի հրաժարականի պահանջը, որից հետո նախատեսվում […]

Իշխանությունը հատուկ ջանքեր է գործադրում՝ շաբաթ օրվա երթը հնարավորինս մարդաշատ անելու համար. Հրապարակ

Իշխանությունը հատուկ ջանքեր է գործադրում՝ շաբաթ օրվա երթը հնարավորինս մարդաշատ անելու համար։ Հրահանգվել է մարզպետներին՝ ավտոբուսներով մարդիկ տեղափոխել Հանրապետության հրապարակ, որտեղից կմեկնարկի Եռաբլուր քայլերթը։ Լուրեր են շրջանառվում, որ «Իմ քայլ»-ի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր վաղեմի ընկեր՝ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի հետ ևս դրանով է զբաղված: Ներգրավում են պատերազմի այն մասնակիցներին, ովքեր ինչ-որ խախտումներ ունեն՝ […]

Փաշինյանի գնալու հարցը ռուսական վերնախավի համար մեկընդմիշտ փակված է․ Իրատես

Ասում են, թե այս օրերին իշխանությունը խոշորացույցով իրեն սատարող ուժ է փնտրում եւ այս համատեքստում սկսել է ակտիվացնել նաեւ «Սասնա ծռերին», վերջիններս էլ, հակառուսական տրամադրությունները խորացնելու հեռահար նպատակով, կրկին հող են պարարտացնում՝ այս անգամ թիրախավորելով ռուս խաղաղապահներին։ Սակայն ամենազավեշտալին այն է, որ այս օրերին նրանք խոսում են բռնություն թույլ չտալու մասին։ Եվ սա ասում է […]

Փաշինյանը և Պապիկյանը սուտ են ասում, իրենց ոչինչ չեն վերահսկում․ Սյունիքի նախկին մարզպետ․ Հրապարակ

Երեկ, ճիշտ այն պահին, երբ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստի ժամանակ վստահեցնում էր, թե «ՀՀ սահմանները, բնականաբար, ամուր են եւ մեր ԶՈւ-ի կողմից վերահսկելի», թշնամին հերթական ոտնձգությունն էր իրականացնում Հայաստանի պետական սահմանի նկատմամբ։ Նրանք մտել էին Կապան ու կապանցիներից պահանջում էին իրենց զիջել օդանավակայանին հարակից որոշ տարածքներ եւ մեզ համար շահեկան մի շարք […]

Իշխանական պատգամավորները դնում են Փաշինյանի հրաժարականի հարցը․ Իրատես

Պատերազմում պարտություն կրելուց, նոյեմբերի 9-ի ամոթալի ու խայտառակ հայտարարությունը ստորագրելուց հետո իշխանությունն այս օրերին զբաղված է «հույժ կարեւոր» գործով՝ Ընտրական օրենսգիրք է բարեփոխում: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովում գրում ու ջնջում են, Սորոսի գրասենյակից սնվող կազմակերպությունից հյուրեր են կանչում, քննարկումներ ու վերլուծություններ անում, որ, իրենց ասելով, անթերի ու իրենց նման ժողովրդավար նախագիծ ստանան: Ռազմագերիների, անհետ […]

«Պլստալու» նուրբ արվեստը․ Փաստ

Երեկ Արցախի մնացորդների նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի սենսացիոն հայտարարություններ է արել: Խոսելով պատասխանատվության մասին՝ նա մասնավորաբար ասել է. «Եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները: Կամ եթե Սահմանադրությամբ Հանրապետության […]

Ձեւավորվում է հակառուսական կոալիցիա. իշխանությունների «պլան Բ»-ն․ Փաստ

Հայաստանում հետպատերազմական իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ։ Պատերազմում փաստացի պարտությունը Հայաստանի հանրությունը չի ընդունում որպես ազգային պարտություն. օր օրի ավելի ու ավելի է ակնհայտ դառնում, որ պարտությունը կրել է իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանն անձամբ։ Հասարակությունը գրգռված է, նյարդային եւ շոկի մեջ։ Ակնհայտ է Փաշինյանի մոտալուտ հրաժարականը, որը, բացի հանրային պահանջից, նաեւ քաղաքական ծանրակշիռ մեծամասնության պահանջ […]

Ուզում եք՝ կռվեք, եթե ոչ՝ նահանջեք․ ՀՀ իշխանությունը որեւէ կերպ չի տնօրինում իրավիճակը․ Հրապարակ

Երկրում տիրող անիշխանության, պետության բացակայության մասին մենք նորանոր ապացույցներ ենք ստանում։ Քանդված են գրեթե բոլոր պետական շղթաները, չեն գործում պետական կառույցները։ Արցախում շփոթ է։ Բայց ամենաողբերգականն այն է, որ մեր անվտանգության գլխավոր երաշխավորը՝ հայկական բանակը, կազմալուծված ու բարոյազրկված վիճակում է։ Բանակի եւ ՊՆ ղեկավարությունն անորոշության մեջ է՝ չգիտեն իրենց անելիքն ու չեն պատկերացնում ապագան։ Արցախում […]

Փախուստ պատասխանատվությունից․ Փաստ

Արցախում ի սկզբանե շատ վատ արձագանք ստացավ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հրաժարականը, սակայն ոչ թե այն պատճառով, որ նրանով Արցախում հիացած են, այլ որովհետեւ հրաժարականն ընդունվեց որպես փախուստ պատասխանատվությունից։ Թերթի տեղեկություններով, Արայիկ Հարությունյանի շրջապատում խոսում են, որ Բաբայանն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար, նույնիսկ ավելի շատ, քան Արայիկ Հարությունյանը, որովհետեւ մեծ թվով հարցեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի