10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ո՞ւմ և ի՞նչ են երդվել. ծառայել Հայաստանի՞ն, թե՞ Նիկոլին

Խոսքը, բնականաբար ուժային կառույցների, այսպես ասենք՝ ղեկավար-ներկայացուցիչների մասին է: Ավելի կոնկրետ՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և իր շտաբային թիմի, եթե կուզեք՝ սպայակույտի մասին է: Խոսքը նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի և ԱԱԾ ղեկավար կազմի մասին է: Խոսքը ոստիկանապետի, ոստիկանության ղեկավար կազմի մասին է: Բոլոր այդ անձինք երդվել են ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Եվ […]

Արարատի մարզի 830 ընտրողները իրենց ձայն են տվել, որպեսզի նա լինի Թուրքիայի «դեսպանը» ՀՀ Ազգային Ժողովում․ Politik.am

«Օրեր առաջ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը դուրս եկավ իշխող խմբակցությունից, սակայն պահպանեց պատգամավորական մանդատը։ Իշխող թիմի դավաճանության հետ չհամակերպված Սոֆիա Հովսեփյանի քայլը խրտնեցրել է սորոսական պատգամավորիներին, որոնք լայն թափով փորձում են ճնշել ազատ կամք ունեցող պատգամավորներին։ Սորոսական և թրքասեր պատգամավոր Մարիա Կարապետյանն, օրինակ, կարծիք է արտահայտել, որ Սոֆիա Հովսեփյանը այլևս միայն ինքն իրեն է ներկայացնում […]

Նիկոլ Փաշինյան դերակատարն այլեւս զրո է։ Ինքը չի որոշելու՝ ինչ ստորագրել, ինչը մերժել․ Հրապարակ

Երեկվա մոսկովյան այցին ընդառաջ, իշխանական վերնախավում մինչեւ վերջին պահը սպասել են, որ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի, ընդ որում՝ ընդլայնված կազմով, եւ կքննարկի հանդիպման օրակարգը։ Ինչպես մոսկովյան հանդիպումից առաջ Պուտինն անցկացրեց՝ հրավիրելով ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ, որն ամբողջովին նվիրված է եղել ԼՂ կոնֆլիկտին: Համենայնդեպս, պաշտոնական հաղորդագրությունն այդպես ներկայացվեց։ «Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյան […]

Բենզինը նորից թանկացավ․ Ժողովուրդ

Հայաստանում բենզինի գինը դարձյալ բարձրացել է, այս անգամ արդեն 20 դրամով։ Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 370 դրամով: Իսկ ահա պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 390- դրամով։ Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսվարողների խոսքերով, թանկացման պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, որը ազդեցություն է ունեցել […]

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հերթը շարունակվում է․ Հրապարակ

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հերթը Արման Բոշյանինն է։ Նա վերջին շրջանում մեկուսացել է, գրեթե չի շփվում թիմի հետ։ Թեեւ շատերի մոտ է ճամպրուկային տրամադրություն, սակայն խմբակցությունում նրանց պահում են շանտաժի եւ կոմպրոմատների միջոցով։ Այդ սեւ գործն անում են խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը։ Պոտենցիալ լքողներին վախեցնում են՝ ասելով, թե անձնական բնույթի խայտառակ […]

Փաշինյանն այլեւս ի վիճակի չէ։ Երկրում ճգնաժամ ու նախահեղափոխական նոր իրավիճակ է․ Հրապարակ

Երբ մարդիկ պնդում էին, որ մեզ նոր «բանակցող» է հարկավոր, քանի որ պարտված վարչապետը ոչ միայն հոգեբանորեն է ընկճված ու անգործունակ, այլեւ չի կարող առաջիկա բանակցություններին մասնակցել եւ ինչ-որ հաջողություններ գրանցել, շատերը չէին հասկանում, թե դա ինչ է նշանակում։ Երեկ մենք ակնառու կերպով համոզվեցինք, որ Նիկոլ Փաշինյան վարչապետն այլեւս իրավահավասար անձ չէ Պուտինի եւ անգամ […]

ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը կուսակիցներին ասել է․ Հրապարակ

Գրվեց, որ ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը կուսակիցներին ասել է, թե այլեւս չի ցանկանում ակտիվ քաղաքականություն վերադառնալ։ Ասե՞լ է նման բան ձեր նախագահը՝ երեկ մեր լրագրողը հարցրել է Էդուարդ Շարմազանովին։ «Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, երկրորդ՝ ի՞նչ նկատի ունեք «ակտիվ քաղաքականություն» ասելով։ Հիմա ես ակտիվ քաղաքականությամբ զբաղվո՞ւմ եմ․ զբաղվում եմ, չէ՞։ Ակտիվ քաղաքականությամբ […]

Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

168․am-ը գրում է․  «Մեր մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր Մոսկվայում՝ ԲՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար, նրա և Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տևական (շուրջ մեկ ժամ տևողությամբ) հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Զրուցակիցները հարցերի լայն շրջանակ են քննարկել. դրանք առնչվել են Հայաստանի և Արցախի անվտանգության […]

Փաշինյանի բեմադրած ամենաողբերգական տեսարանը․ 168 Ժամ

Պոպուլիզմի հիմնական գործիքը տեսարանն է։ Երբ իշխանության են գալիս պոպուլիստները, տեսարանը դառնում է պետական քաղաքականություն, կամ պետական քաղաքականությունը դառնում է տեսարան։ Պոպուլիստների տեսարանները սկզբունքորեն տարբերվում են հին հունական «հաց և տեսարաններ» հայեցակարգից, որի դեպքում քաղաքական գործիչները կամ պետական այրերը հասարակ, ընչաքաղց ժողովրդին կաշառում էին սնունդով՝ հացով, և զվարճացնում էին թատերական տեսարաններով՝ այդ ժողովրդի՝ պլեբոսի աջակցությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի