08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Լուրջ դժգոհություններ կառուցապատողների շրջանում. ինչ է ենթադրում նոր օրենքը. «Ժողովուրդ»

Երեկ ՀՀ կառավարության նիստին որոշում կայացվեց աստիճանաբար դադարեցնել Երեւանում հիփոթեքային վարկով գնվող բնակարանների համար եկամտահարկի վերադարձը: Այս որոշման նախագիծը մի շարք դժգոհություններ է առաջացրել կառուցապատող ընկերությունների մոտ: «Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ զրուցեց կառուցապատողների հայկական ասոցացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ: «Մենք բոլոր կառուցապատողներով մտահոգված ենք խորապես, որովհետեւ եթե կյանքի կոչվեց եկամտահարկի վերադարձի դադարեցման վերաբերյալ նախագիծը, […]

Հրահանգ է իջեցվել. ինչ որոշում է կայացվել պետական համարանիշների մասով. «Ժողովուրդ»

Պետական մարմիններին առանձին սահմանված նիշերի հիման վրա հաշվառման համարանիշներ այլեւս չեն հատկացվելու: Համենայնդեպս, դա է սահմանված ոստիկանության պետի պաշտոնակատարի 2019 թվականի հոկտեմբերի 14-ի եւ հոկտեմբերի 16-ի որոշումներով: Դա նաեւ վերաբերում է Ազգային ժողովի պետհամարանիշներին եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արդեն պագամավորներին հրահանգվել է ոստիկանությանը հանձնել պետհամարանիշները: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն՝ հասկանալու համար, թե […]

Ինչու Բաբկեն Թունյանը հայտնվեց լուսանցքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներսում այս օրերին քննարկվում է այն հարցը, որ իշխանական խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնվել է լուսանցքում: Բանն այն է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է ղեկավարեր Թունյանը, բայց ընդդիմությունն այն վերցրել է իր ձեռքը: Մեր աղբյուրները նշում են, որ ներքին պայմանավորվածություն է եղել, որ եթե Թունյանի հանձնաժողովը «վերցնեն», […]

ԲԴԽ անդամը պետության հաշվին օգտվում է մեքենայից և բենզինից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկություններով՝ ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը տարիներ շարունակ Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահին հատկացված 077 TT 01 պետական մեքենան օգտագործում է եւ, դեռ ավելին, պետական միջոցներից տրամադրված բենզինն է օգտագործում, ինչի իրավունքը չունի։ Վերջինս վաղուց Գեղարքունիքի դատարանի նախագահը չէ, եւ ԲԴԽ անդամին էլ պետական մեքենա կամ բենզին չի հասնում, որ օգտագործի: Դիմեցինք Սերգեյ Չիչոյանին՝ պարզելու՝ […]

Մտահոգիչ ցուցանիշներ անասնաբուծության ոլորտում. «Ժողովուրդ»

Հայաստանում անասնաբուծության ոլորտում Վիճակագրական կոմիտեն մտահոգիչ ցուցանիշներ է արձանագրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 160 մլրդ 643 մլն 800 հազար դրամ, ինչը, 2020-ի համեմատ, նվազել է 1.4 տոկոսով: Այլ կերպ ասած` այս տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններն անասունների գլխաքանակը զգալի պակասեցրել են: Ավելին, մասնագետների խոսքերով՝ այս տարվա ընթացքում անասնաբուծության ոլորտում անկում դեռ […]

ՔՊ-ական պատգամավորի մեծ ցանկությունը թիմում չընդունվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը մեծ ցանկություն է ունեցել նոր խորհրդարանում որեւէ պաշտոն զբաղեցնելու, օրինակ՝ լինելու որեւէ հանձնաժողովի նախագահ: Ըստ մեր տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն ընդունել այդ տարբերակը, եւ մեծամասնության համար ընդունելի չի եղել նրա կողմից հանձնաժողով գլխավորելու տարբերակը: Ավելին, թիմում չեն ընդունել նաեւ հանձնաժողովի փոխնախագահ լինելու տարբերակը: «Ժողովուրդ» […]

Աստված էլ բեթարից ազատի․ hraparak.am

hraparak.am-ը գրում է․ Հայաստանում ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ) սկզբունքով պաշտոնների նշանակելու ավանդույթը նախկինների օրոք գնալով թուլանում էր: Նախկինները հասկանում էին, որ 21-րդ դարում ԽԾԲ-ով երկիր կառավարել հնարավոր չէ: Եթե, իհարկե, մենք չենք ցանկանում հետ մնալ մեր հարևաններից՝ ունենալով Ղարաբաղի խնդիր և երկու կողմից շրջապատված լինելով թշնամիներով: 2018-ի իշխանափոխությունից հետո կարծում էինք, որ այլևս չենք առնչվելու այդ երևույթին: […]

Դեսպանների նշանակման «հակառակ կողմը». «Փաստ»

«Շարունակվում են փոփոխությունները դիվանագիտական համակարգում, այդ թվում՝ փոփոխվում են տարբեր երկրներում Հայաստանի դեսպանները։ «Փաստ» թերթի տեղեկություններով, տեղերում հայ համայնքի ներկայացուցիչները բավականին լուրջ դժգոհություններ ունեն իշխանությունների կողմից նշանակվող նոր դեսպաններից։ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, մասնավորաբար Լիլիթ Մակունցի նշանակումը ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում բավականին վատ է ընդունվել ԱՄՆ-ի հայ համայնքի մեծ մասի, այդ թվում՝ […]

ՔՊ-ն իր վրայից «գցեց» նաև Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու պատասխանատվությունը․ «Փաստ»

Երեկ Ազգային ժողովում իշխող մեծամասնությունը ձախողեց Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունը: Քվեարկությունն այսպիսի արդյունք գրանցեց՝ 33 կողմ, 0 դեմ, 68 ձեռնպահ: Այսինքն, նախագծին կողմ քվեարկեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները ձեռնպահ էին: Ավելի ստույգ՝ ուղղակի «ձեռնպահ» քվեարկեցին, քանի որ քննարկման ամբողջ ընթացքում ամբողջ «հոգով […]

Պետությունն ուղղակի կանգնելու է սնանկության փաստի առջև․ «Փաստ»

Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կառավարությունը պետք է ներկայացնի իր գործունեության ծրագիրը: Իսկ ի՞նչ ճակատագիր են ունեցել նախկին ծրագրերն ու պետական բյուջեները: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ինչպես 2021թ. պետական բյուջեն, որն ընդունվել է 44-օրյա պատերազմից հետո, այնպես էլ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը որևէ կերպ չեն արտացոլում մեր երկրի ներկա խնդիրները և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի