07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Արգամիչի ընտրատարածքը Սերգեյիչին. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի հավաստի աղբյուրների՝ թիվ 17  ընտրատարածքում “վերեւները”քննարկում են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի թեկնածության հարցը: Թերթը հիշեցնում է, որ այստեղից պատգամավոր է ընտրվել ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի  պետ Հովիկ Աբրահամյանը: Ըստ թերթի, վերջինիս եղբայր`  Ջոնիկ Աբրահամյանի  շրջապատը խիստ շահագրգիռ (բոլոր առումներով) հետեւում է ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարության ընթացքին, անում […]

Երիցյանը` գործազուրկ դառնալու վտանգի առաջ. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ” օրաթերթի,  ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածու: Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար հենց այդքան մարդ է դիմում ներկայացրել քաղծառայության խորհուրդ: “Թե ովքեր են նշված պաշտոնի հավակնորդները, ՔԾԽ-ից չէին հայտնել` պատճառաբանելով թեկնածուների նկատմամբ հնարավոր ինչ-ինչ ճնշումները: Մենք, սակայն, գրել էինք, որ ըստ որոշ տեղեկությունների, դիմում ներկայացնողներից մեկը Սերգո […]

Նախկին պատգամավորը ավելի շատ կին է ուզում տեսնել խորհրդարանում. Ժամանակ

ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, երգչուհի Նադեժդա Սարգսյանը “Ժամանակ” օրաթերթի հետ զրույցում ցանկություն է հայտնել, խորհրդարանում ավելի շատ  կանայք լինեին: “Կինն իր մեջ պաշտպանողականություն ունի: Լինելով մայր, կին, տատիկ` կարող է լավ գործ անել,նա իր բնությամբ ունի պաշտպանվածությունը: Որպես կին, մայր ունի կանացիություն, կինը յուրաքանչյուր հարցի հարցի լավագույն […]

Ճոյտին պարտադրում են, չեն խնդրում. Առավոտ

“Առավոտ”-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատագամավոր  Հակոբ Հակոբյանը (Էջմիածին) ասաց, որ առաջադրվելու է ժողովուրդի պարտադրանքով: “Ժողովուրդը պարտադրեց: Ասացին` Հակոբյան, մենք պետք է մանդատ ունենանք. դրա համար ոչ թե խնդրում ենք, այլ պարտադրում ենք”,-ասել է Հակոբյանը: Վերջինս առաջադրվելու է թիվ 19 ընտրատարածքում, որն ընդգրկում է Էջմիածին քաղաքը եւ հարակից գյուղերը: Թերթը հիշեցնում է, որ Հակոբյանն արդեն […]

ՀԱԿ-ի ցուցակից հրաժարվել են. Չորրորդ ինքնիշխանություն

Հայ ազգային կոնգրեսին անդամակցող 4 քաղաքական միավորներ հրաժարվել են ընդգրկվել Աժ ընտրությունների Կոնգրեսի նախընտրական դաշինքում: Ըստ “Չորրորդ ինքնիշխանության” այդ քաղաքական ուժերն են պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած “Ազգային Վերածնունդը”, Գառնիկ Մարգարյանի ղեկավարած “Հայրենիք ու Պատիվ” կուսակցությունը, Սոս Գիմիշյանի ղեկավարած Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն ու Հայ կամավորների համախմբումը, որը Կոնգրեսի քաղխորհրդում ներկայացնում է Գորիսի նախկին քաղաքապետ […]

Կարմիր խաչի ներկայացուցիչներին թույլ են տվել մուտք գործել Սիրիա /վիդեո/

Սիրիական Հոմս քաղաքն ազատագրվել է գրոհայիններից կառավարական զորքերի “շնորհիվ”: Այսօր քաղաք կժամանեն Կարմիր խաչի ներկայացուցիչները, հաղորդում է “Вести.ru”-ն: Նրանք օգնություն կտրամադրեն տեղի բնակչությանը, դեղեր եւ սննդամթերք կբերեն իրենց հետ: Ծայրահեղականների ոչ մեծ խումբ դեռեւս շարունակում է դիվերսիաներ իրագործել զինվորականների եւ քաղաքացիների դեմ: Բնակիչների խոսքով` գրոհայինների հարձակումները հիմնականում ուղղված են քրիստոնյա բնակչության դեմ: Չնայած սիրիացիների մեծ […]

Նիկոյանը զվարճացրեց հանրապետական պատգամավորներին. Ժողովուրդ

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ՀՀԿ-ական պատգամավոր Միշա Ստեփանյանին ծննդյան օրվա առթիվ ուշագրավ նվեր է արել: Այս մասին տեղեկացնում է “Ժողովուրդ” օրաթերթը: Նրանց տեղեկություններով`  շաբաթ առավոտյան` Ստեփանյանի ծննդյան օրը, ԱԺ-ից զանգահարել են նրան եւ հրավիրել խորհրդարան: Այստեղ էլ Նիկոյանը հանդիսավոր կերպով իր տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ ԱԺ մի խումբ աշխատակիցների ներկայությամբ Ստեփանյանին մի զավեշտալի պատվոգիր է […]

ՀԱԿ-ն ու ՊԱԿ-ը մեկ ցուցակո՞վ. Չորրորդ ինքնիշխանություն

Երեկ “Չորրորդ ինքնիշխանության” թղթակիցը  ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից փորձել է պարզել, թե երբ է հրապարակվելու ՀԱԿ ցուցակը: “Ընտրություններից հետո”,- կատակեց նա: “Մենք էլ դժգոհեցինք, թե ՀՀԿ եւ ԲՀԿ համամասնական ցուցակների մասին ամեն ինչ գիտենք, իսկ ՀԱԿ-ի ցուցակը խիստ գաղտնի է պահվում: Տեր-Պետրոսյանն էլ հակադարձեց. “ՀԱԿ-ի ցուցակը գիտի միայն ՊԱԿ-ը”: Այնուհետեւ Տեր-Պետրոսյանը բացեց […]

“Եղնիկները” կառափնարան է. Հայկական ժամանակ

Երեկ Երեւանում տեղի է ունեցել նախօրեին ԼՂՀ-ում զոհված 19-ամյա զինծառայող Տիգրան Վարյանի դիահերձումը: Ինչպես հայտնել էր թերթը, Վարյանի մահվան փաստի առիթով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով: Այս մասին  “Հայկական ժամանակին” տեղեկացրել է  Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ով մասնակցել է դիահերձմանը: Ըստ նրա, Տիգրան Վարյանի դիակի վրա առկա են եղել բռնության, խոշտանգման հետքեր` քթարմատին, […]

Պապիկը չի վռազում. Առավոտ

‘Առավոտ” օրաթերթը նկատում է, որ սովորաբար առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 10-15 րոպե ուշացումով էր գալիս ՀԱԿ-ի հանրահավաքներին, իսկ երեկ նախագահը Ազատության հրապարակ եկավ ժամը 18-ից 8 րոպե պակաս: Նախագահը զրույցի բռնվեց հավաքված ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի անդամների հետ: Նախագահի վերարկուին մեկ հատ ձնծաղիկ էր փակցրած: Aravot.am-ի հարցին` Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ ձնծաղիկը նվիրել է “Թալինի արծիվը”՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի