Իռլանդիան հասցեական կոչ հղեց Ադրբեջանին եւ մատնանշեց ԼՂ երկարաժամկետ կարգավիճակի որոշակիացումը
Իռլանդիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անմիջապես եւ առանց նախապայմանների շարունակել ապահովել Լաչինի միջանցքի անվտանգ տեղաշարժը՝ համաձայն եռակողմ հայտարարության»,-ՀՀ դիմումի հիման վրա կայացած՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Իռլանդիայի փոխներկայացուցիչ Մարտին Գալլաղերը։ Նա նշել է, որ Իռլանդիան ողջունում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարության՝ տարաձայնությունները հաղթահարելու հանձնառությունը եւ երկխոսելու […]





































