24 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի այսօրվա ղեկավարությունը Ռուսաստանի գործընկերը չէ, այլ՝ հաճախորդը. Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը ոչ արդյունավետ է համարում խաղաղության դարաշրջանի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունները: «Ես չեմ տեսնում, որ այդ գործընթացն արդյունավետ է: Չի կարող այս գործընթացն արդյունավետ լինել: Ես հասկանում եմ, որ կողմերն ուզում են լսել՝ ինչ կառաջարկի ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, որպեսզի կորզեն իրենց համար ամենաշահավետ սկզբունքները», – լրագրողների հետ զրույցում […]

ՊԲ-ի կազմալուծման նպատակը Արցախի հենման վերջին հենապատը հեռացնելն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Արցախի պաշտպանության բանակի կազմալուծման հարցը կրկին առաջնային օրակարգ են հրում, սակայն եթե նախկինում դա արվում էր Ադրբեջանի նախաձեռնությամբ և դա որպես պահանջ/սպառնալիք էր ներկայացվում, ապա հիմա այն ակտիվացվում և քննարկելի են դարձնում և՛ հայաստանյան, և՛ որքան էլ զարմանալի է՝ արցախյան իշխանական շրջանակներից։ Որքան էլ ՊԲ կրճատումը՝ կարևոր չէ […]

Փաշինյանն օլիգարխների հետ է տալիս-առնում․ «Ժողովուրդ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ նոյեմբերի 11-ին, Եղվարդում համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանն է ներկա եղել: Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ Փաշինյանին անհասկանալի կարգավիճակով ուղեկցել է նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Փաշինյանին հյուրընկալած մերօրյա օլիգարխ Նարեկ Նալբանդյանը, որն էլ հենց նոր գործարանի սեփականատերն է, […]

Արամ Վարդևանյանը վիրահատվել է․ «Փաստ»

Մեզ հասած տեղեկությամբ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ենթարկվել է վիրահատության։ Պատգամավորը, տևական շնչառական խնդիրների պատճառով ու բարդություններով պայմանավորված, ստիպված է եղել վիրահատվել, և հենց դա է այս շրջանում նրա հրապարակային ոչ ակտիվության պատճառը»:

Նիկոլ Փաշինյանը ցանկանում է որևէ առիթով ազատվել Սուրեն Պապիկյանից․ «Փաստ»

Իշխանական կուլիսներում վերջին շրջանում ավելի ու ավելի ակտիվորեն են շրջանառվում խոսակցություններ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է որևէ առիթով ազատվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից: Հասկանալի է՝ պատճառը նրա լավ կամ վատ աշխատանքը չէ, այս իշխանության դեպքում դա կարևոր չէ: «Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանին ամենևին դուր չի եկել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին համաժողովում վարչության ընտրությունների արդյունքում […]

Պապոյանը 2018-ին լքեց ՀՀԿ-ն, թրաշ պահեց, ջնջեց նախկին գրառումներն ու մտավ ՔՊ

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը լուսանկար է տարածել իր էջում՝ գրելով հետևյալը. «Ծանոթացեք, Գևորգ Հարությունի Պապոյանն է ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահն է: Հ1-ի եթերում 3 մլրդ 130 մլն դոլարը բաժանում է 2-ի ու ստանում 1 մլրդ 250 մլն: Նույն եթերում տնտեսագիտության թեկնածու Պապոյանը հայտարարում է, որ դոլարի համեմատ դրամի արժևորումը մեղմելու համար ԿԲ-ն պետք […]

«Շուտով կլսենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է. «Պատրաստվե՞նք, թե՞ էլի հավատանք հրաշքների, սրանց օրոք 19․09․2020թ․ – Իլհամ Ալիևը հարցազրույց է տալիս հեռուստաընկերություններին ու ասում է․ «Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Փաշինյանի անհեթեթ հայտարարությունները, սադրիչ քայլերը անիմաստ են դարձնում բանակցությունները»։ Այդտեղ նաև բացահայտում է, որ Դուշանբեում Փաշինյանն իրենից ժամանակ է խնդրել՝ սահմանին չկրակել, մինչև ներսում իր […]

«Բա որ սաղս հավասար ապրում ենք, ո՞նց ա՝ դու ռեստորան ունես, հարյուր տարվա գիտնականները չունեն»․ հարց՝ իշխանական պատգամավորին /Տեսանյութ/

ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարությանը, թե՝ «մինչ հեղափոխությունն ամբողջ երկիրը խոսում էր աղքատության մասին, հիմա բոլորս հավասար ապրում ենք»: «Թափառախումբը փայլում է իր խայտառակ հայտարարություններով․ ի՞նչ ասես սրան, դու ե՞րբ ես մարդամեջ դուրս գալիս, ոտքով պտտվում Երևան քաղաքում, որ իմանաս աղքատություն կա, թե՞ ոչ. ամոթ չես անո՞ւմ, եքա մարդ […]

Վերահաստատում եմ դեռեւս նախորդ լիագումար նիստերի ժամանակ արված իմ հայտարարությունը. Մամիջանյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է․ «ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի լրատվականներից մեկին տված հարցազրույցի կարճ տարբերակի տարածումը համացանցում առիթ է տվել որոշակի սխալ ընկալումների ձեւավորմանը։    Վերահաստատում եմ դեռեւս նախորդ լիագումար նիստերի ժամանակ արված իմ հայտարարությունը. Մեկ տարի առաջ, երբ ձևավորվում էր ութերորդ գումարման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի