«Ինձ ԱԱԾ-ն չի հարցաքննել. ՔԿ-ի հորինած մեղադրանքը պարզելն ԱԱԾ-ի համար 10 ժամվա, իսկ ՔԿ-ի համար 10 աշխատանքային օրվա գործ է». Աննա Մկրտչյան
ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանին առնչվող քրեական վարույթն Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) – Քննչական կոմիտե (ՔԿ) ճանապարհին կանխատեսելի կերպով բովանդակային փոփոխության ենթարկվեց: Նախ ՀՀԿ Գործադիր մարմինը տեղեկացրեց, որ ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը մի զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե. իբրև թե Աննա Մկրտչյանի ծննդյան վկայականում […]





































