06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Լավ, եթե բոլորը խախտում են նոյեմբերի 9-ի կետերը, է գոնե ճանաչեք Արցախի անկախությունը… թե «դուխներդ» չի հերիքում». Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «25-րդ օրն է, որ Արցախը զուրկ է ռեսուրսների մատակարարումից։ Հումանիտար աղետի մեջ ենք։ ՀՀ իշխանություններն անընդհատ Ադրբեջանին ու ՌԴ-ին են մեղադրում՝ համարելով նոյեմբերի 9-ի համաձայնագիրը խախտված։ Ադբեջանը Հայաստանին է մեղադրում՝ համարելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը առաջինը խախտած կողմ։ ՌԴ-ն մեղադրում է և Ադրբեջանին և Հայաստանին։ Իսկ Արցախն օրեցոր հալվում […]

Միայն քաղաքական գնահատականներով չես պաշտպանի պետության անվտանգությունը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ագրեսորին զսպում են նախ եւ առաջ զենքով, այլ ոչ թե «քաղաքական ու դատապարտող» թղթի կտորով։ Եթե քաղաքական հայտարարությունները կամ «թղթի կտորներն» առանցքային նշանակություն ունենային, ապա այսօր ԵՄ անդամ Կիպրոսի տարածքի 38 տոկոսը Թուրքիան չէր օկուպացնի։ Ըստ ՀԱՊԿ արդեն նախկին Գլխավոր քարտուղար Զասի՝ 2022-ի աշնանը […]

Արցախի խանութները՝ ամբողջությամբ դատարկված

Լաչինի միջանցքի՝ Արցախը Հայաստանի և ամբողջ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի, փակման պատճառով ներմուծումները դադարեցված են, որի հետևանքով Արցախի խանութներում այսօր գրեթե չկա պարենային ապրանք, դեղորայք, մանկական սնունդ, տակդիրներ, փակ են բանջարեղենի խանութները, ռեստորանները։ Կառավարության որոշմամբ՝ արդեն իսկ օգտագործվում են պահուստային պաշարներ։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքով, միջանցքի բացման շուրջ բանակցություններ չկան, քանի որ […]

ՀՀ քաղաքական դաշտի 90%+ ավելի տեղը աղբամանումա. Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրել է.   «ՀՀ քաղաքական դաշտի 90%+ ավելի տեղը աղբամանումա։ Իշխանական, թե ընդդիմադիր, թե ընդդիմության ընդդիմություն։ Ռուսամետ ու արևմտամետ քաղաքական մոմիկներ, իրենց քաղաքական առաջնորդին սեփական հորից շատ սիրող արջի ծառայություն մատուցող զոմբիներ, ընդդիմության և իշխանության վրա փող աշխատող շառլատաններ, իրանց մեծ քաքի տեղ դնող ճանճի ծրտվածներ, մեկի […]

Ազգային միասնությունն անհրաժեշտություն է. Արմեն Նավասարդյան

ՀՀԿ անդամ Արմեն Նավասարդյանի ֆեյսբուքյան իր  էջում  գրել է.   «Բավականին բարձր աղքատության մակարդակ ունեցող Հայաստանում ոմանք աղքատ լինելու և Փաշինյանին սատարելու միջև զուգահեռներ տանելով և մարդկանց զայրույթը բորբոքելով` իրականում սնում են Փաշինյանի իշխանության կյանքը… Նմանները, ովքեր պատրաստ են մի օր էլ անգամ «սոված լինելը» հանցանք համարել, լավ կլիներ հասկանային, որ եթե «իրենց վիճակված է […]

Սպարապետի գլուխն եք կորցրել. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Երբ ՔՊ-ական պսեւդոգեներալ երեսփոխանը քննադատում է 1998-ի ազգային ուժերի ու գործիչների փաթեթային մոտեցումն Արցախի հարցում, ուզում եմ ասեմ՝ Վազգենը գլուխը բարձրացներ ու լսեր քո խոսքերը…   Պարզ է չէ՞, պամպերսն էլ քեզ ու քո նման կապիտուլյանտներին չէր օգնելու։ Սպարապետի գլուխն եք կորցրել, այ Ազգն […]

Միասնական պայքար է հարկավոր` չհուսահատվելով, դիմակայելով ու հավատալով. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աստված մի արասցե, որ մենք, որպես ժողովուրդ, Աստծուց ստանանք այն` ինչին արժանի ենք: Միևնույն է, Աստված միշտ բարեհաճ է եղել մեր նկատմամբ` որպես իր ժողովրդի: Կարևոր է հասկանալ, գիտակցել և պայքարել ի վերուստ մեզ տրված Հայրենիքի հարատևության համար: Թշնամիներն ու նիկոլիզմը, նոր ժամանակներում մեզ բաժին […]

«Ղարաբաղի ընկերներ» նոր միջազգային շարժում

Արցախում վիճակը կրիտիկական է։ Մոտավորապես՝ 1453թ. մայիսի Կոնստանդնուպոլիսը՝ բարբարոսների կողմից շրջափակված։ Արցախի անկումն ունենալու է նույն քաղաքակրթական հետևանքը։ Սա պետք է կարողանալ ներկայացնել միջազգային հանրությանը։ Նոր շարժում. «Ղարաբաղի ընկերներ» Սկսել է պետք նոր Արցախյան շարժում, որն իր էությամբ պետք է լինի քաղաքակրթական, բազմազգ, մուլտիկոնֆեսիոնալ։ Պայմանական «Ղարաբաղի ընկերներ» անվանումով (Ղարաբաղ, որպեսզի աշխարհի բոլոր անկյուններում հասկանալի լինի)։ […]

«Իմ կարծիքով՝ Ալիևը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ». Թոմ դը Վաալ. «Ազատություն»

Իմ կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Քարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, Ղարաբաղյան հակամարտության գիտակ Թոմաս դը Վաալը: Թոմաս դը Վաալի խոսքով՝ այն ինչ հիմա տեղի է ունենում Լաչինում, գետնի վրա շատ լուրջ գործողություններ են. «Վախենամ, որ 2023 թվականը լինի լարված, ծանր։ Ես հույս ունեմ, […]

Մենք կդիմանանք. այնպես չէ, որ սովից մահանալու ենք, բայց պայմանները շատ ծանր են. Ռուբեն Վարդանյան

Արցախում մարդիկ հասկանում են՝ ինչի համար են պայքարում, ինչի համար են դիմանում այս դժվարություններին, որի համար իրենց շնորհակալ եմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: «Մենք արդեն օգտագործում ենք պահուստային ֆոնդը, եթե նայեք խանութների լուսանկարները, կտեսնեք, որ համարյա ապրանք չկա: Մարդիկ ինքնուրույն, առանց մեր որոշումների, ապրանքները վաճառում են մեկ կիլոգրամի չափով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի