08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել. Անդրանիկ Քոչարյանը՝ քննիչ հանձնաժողովի նիստերին չմասնակցող զինվորականների մասին

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողներին ասաց, թե պաշտոնական գրություն են ուղարկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար։ «Հանրային ասել ենք, պաշտոնական գրություն էլ ենք ուղարկում բոլոր նրանց, ովքեր չգիտես՝ ինչու խուսափում են քննիչ հանձնաժողով ներկայանալուց», […]

Թշնամին ապատեղեկատվություն է տարածում

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին ժամը 02:50-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Այսօր Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները

Մոսկվայում այսօր տեղի կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Սպասվում է, որ հիմնական թեմաներից մեկը կլինի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, ինչպես նաև այդ նպատակով Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպման կազմակերպումը։ Նշվում է, որ ՌԴ և ՀՀ արտգործնախարարները նախատեսում են մանրամասն վերլուծել տարածաշրջանային խնդիրները՝ «ներառյալ […]

Հենց ՀՀ իշխանությունները սկսեցին շրջանառել 29 800 ք/կմ հայրենիքի գաղափարը, Ալիևն այն իջեցրեց 29 000-ի՝ զեղչելով 800 ք/կմ-ը. Վահե Հովհաննիսյան

Արհեստական ԱՆբանականություն Հենց ՀՀ իշխանությունները սկսեցին շրջանառել 29 800 ք/կմ հայրենիքի գաղափարը, Ալիևն այն իջեցրեց 29 000-ի՝ զեղչելով 800 ք/կմ-ը։ Հենց Հայաստանը հավանություն տա Ալիևի ուլտիմատումին՝ հրաժարվել Արցախից և ընդունել մեզ սիրահոժար նվիրած 29 000-ի առաջարկը, նա անմիջապես թիվը իջեցնելու է, ասենք ևս հազար կիլոմետրով։ Ու այսպես շարունակ։ Սա հնարավոր է միայն ու միայն հայ […]

Իսկ ինչու՞ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրեր առաջ ԱԺ քննիչ հանձնաժողով էր ներկայացել պատերազմի օրերին ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Օնիկ Գասպարյանը: Թե ինչ է խոսվել 6 ժամ տևած հանձնաժողովի նիստում դժվար է ասել, որովհետև հանդիպման մանրամասները ներկայացնող միակ դեմքը նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր, այն էլ, բնականաբար, նախընտրելի ձևակերպումների և իշխանության քարոզչական թեզերի […]

Վախենալի է մտածել, թե ինչ է բերելու Ծիծեռնակաբերդի գլխին հաջորդ քպ-ական քաղաքապետը… Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայկ Մարությանի պաշտոնավարման օրոք 5 խոշոր հրդեհ եղավ Ծիծեռնակաբերդում (քանի որ ժամանակին չոր խոտը չէին հնձում, նորմալ չէին ոռոգում), Հրաչ Սարգսյանի օրոք Ծիծեռնակաբերդի խճուղին փլվեց ու «վերականգնվելուց» հետո 4 գծից վերածվեց 3 գծի… Վախենալի է մտածել, թե ինչ է բերելու Ծիծեռնակաբերդի գլխին հաջորդ քպ-ական քաղաքապետը…

«Արդեն 3 օր է՝ մեր գյուղի ուղղությամբ թշնամու շարժն ակտիվացել է». Կութի բնակիչ․ 168.am

168.am-ը գրում է․ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչ Զմրուխտ Գևորգյանն այսօր 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ թեպետ տևական ժամանակ է՝ թշնամին իրենց գյուղի ուղղությամբ չի կրակում, սակայն վերջին օրերին ակտիվություն են նկատում: Կնոջ խոսքով՝ հատկապես գիշերային ժամերին են նկատում թշնամու տեխնիկայի շարժը, քանի որ սարերի վրա երթևեկող մեքենաների լույսերն ավելի պարզ են երևում: «Արդեն 3 […]

«Գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տանելն այս իշխանության համար ունի մի քանի նպատակ». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տանելն այս իշխանության համար ունի մի քանի նպատակ, սակայն կարծում եմ` առաջինը, Խաչատուրովների զինվորական, գեներալական ընտանիքի հեղինակությանը վնաս հասցնելն է: Բանակում գործում են գրված և չգրված օրենքները ու որքան էլ Խաչատուրովների ընտանիքի զինվորականներն այս պահին պաշտոնաթող են, սակայն նրանք իրենց մեջ կրում են բանակի […]

«Սուտի գողականների» ու «իսպանական ամոթի» մասին․ «Փաստ»

Փաշինյանի գլխավորությամբ քպականները ինչպես ատելության ու թշնամանքի գեներացման հիման վրա իշխանության եկան, այնպես էլ ատելության ու թշնամանքի գեներացման միջոցով շարունակում են կառավարել։ Ավելի ստույգ՝ ավիրել: Այս գործում «ավանգարդ» դիրքերում են նաև իշխանական պատգամավորները, որոնք ոչ միայն անընդհատ անհեթեթություններ են դուրս տալիս, այլև հակված են վիրավորանքների, ատելության խոսքի ոչ կոռեկտ բառապաշարի օգտագործման։ Չնայած զարմանալի չէ, քանի […]

Քաղաքապետարանում հիմա էլ նոր սկանդալ է հասունանում․ «Փաստ»

Ինչպես երևում է, Երևանի քաղաքապետարանի, ներողություն՝ փոխքաղաքապետարանի վրա, ժողովրդական լեզվով ասած, «անեծք» կա: Նախ՝ ձերբակալվում, կալանավորվում է քաղաքապետի տեղակալներից մեկը, ճիշտ է՝ քաղաքապետարանի գործունեության հետ չկապված գործով: Հետո էլ՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի փաստը: Ի դեպ, մեր տեղեկություններով, հրաժարականի հիմնական պատճառը շահերի բախումն է: Ընդ որում՝ ոչ միայն միջանձնային, այլև «աշխատանքային»՝ որոշակի ֆինանսանյութական հետաքրքրությունների շրջանակներում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի