20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանը հայտարարութուն է անելու. Հայկական ժամանակ

Ըստ  “Հայկական ժամանակի”,  առաջիկայում Ռոբերտ Քոչարյանն ընտրությունների հետ կապված ինչ-որ հայտարարություն է անելու: “Թե ինչպիսին կլինի այդ հայտարարությունը, դժվար է ասել, բայց քիչ է հավանական, որ որեւէ բան կփոխվի քաղաքական պրոցեսների տրամաբանության մեջ: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ ընթացիկ քաղաքական շրջափուլը վերջնական եւ անշրջելի կդարձնի Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուի կարգավիճակը եւ նրա […]

Նոր զարգացումներ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունից

Թուրքիայի դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել հայազգի լրագրող Հրանտ Դինքին սպանողի հանցակիցներից մեկին: Այս մասին տեղեկացնում է “Ամերիկայի ձայն” ռադիոկայանը` վկայակոչելով թուրքական “Հուրիեթ”-ին: Դատավորները երեքշաբթի օրն անցկացված դատական նիստի ընթացքում Հասին Հայալին մեղավոր են ճանաչել Հրանտ Դինքի սպանությունը հրահրելու մեջ եւ դատապարտել ցմահ ազատազրկման: Հայալից եւ գործով անցնող այլ անձանցից դատարանը սակայն հանել է ահաբեկչական […]

Արմեն Աշոտյանը “Ֆեյսբուք”-ում ասուլիս կտա

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2012 թվականի ոլորտի անելիքները հանրությանը կներկայացնի ասուլիսով: “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր պատին նախարարը տեղեկացնում է վաղը կայանալիք մամլո ասուլիսի մասին եւ բավականին ուշագրավ ու հայ նախարարների համար ոչ ավանդական առաջարկությամբ հանդես գալիս: Արմեն Աշոտյանը “Ֆեյսբուք”-ի օգտատերերին խնդրում է ներկայացնել այն հարցերը, որոնք առավելապես հետաքրքրում են եւ խոստանում ասուլիսի […]

Ո՞վ կառաջադրվի Կենտրոնից

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, մեծամասնական ընտրակարգով Երեւանի Կենտրոն համայնքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանը դեռեւս չի որոշել, կառաջադրի իր թեկնածությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Այս մասին Henaran.am –ի հետ զրույցում ասել է Ռուբեն Սադոյանը ու հավելել, որ ամեն ինչ պարզ կլինի այս` հունվար, ամսվա վերջին: Ռուբեն Սադոյանի խոսքով, իր` առաջադրվել-չառաջադրվելու հարցը պայմանավորված է մի շարք […]

Ծառը աճում է. արդարադատության նախարարին ասաց Պրեսկոտը

Հունվարի 17-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի  մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ լորդ Ջոն Պրեսկոտին եւ Աքսել Ֆիշերին: Հանդիպման սկզբում պարոն Պրեսկոտը նախ փոխանցեց այս այցի ընթացքում ստացած իր տպավորություններն ու դիտարկումները Հայաստանում առկա ընդհանուր մթնոլորտի վերաբերյալ: “Չորս տարի առաջ  իրավիճակը դաժան էր, հանդիպումների ժամանակ մարդիկ խոսում էին կեղծված ընտրությունների, մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ, […]

ԱՄՆ-ի “դելֆինային” քաղաքականությունը

ԱՄՆ-ը հնարավոր է հատուկ վարժեցրած դելֆինների միջոցով արգելափակի Հորմուզի նեղուցը,  եթե Իրանը դիմի ծայրահեղ քայլերի եւ փակի արաբական նավթի տեղափոխման համար ստրատեգիական համարվող ուղին, հայտնում է “Интерфакс”-ը: Ըստ որոշ տվյալների` դելֆիններն ամերիկյան բանակում ծառայում են ավելի քան 50 տարի եւ էֆեկտիվ գործունեություն են ծավալում: Ծովաբնակ կենդանիները հեշտությամբ են գտնում ստորգետնյա ականները, ինչպես նաեւ հետախուզություն են […]

Պրեսկոտը նաեւ ՄԻՊ գրասենյակում էր

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունեց Հայաստանի հարցով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համակարգող լորդ Ջոն Պրեսկոտին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնց թվում էին մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում 10 զոհերի մահվան հանգամանքների քննությունը (inquiry) եւ մարտյան հետեւանքների վերացման ճանապարհները, 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ իրավապահ մարմինների համակարգում բարեփոխումները։ Ջոն Պրեսկոտը դրական […]

Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի որոշումը դարձյալ դուր չեկավ ՄԱԿ-ին

Ռուսաստանը 2-րդ փորձն է կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիային վերաբերող  նորացված որոշման իր տարբերակի քննարկումն  անցկացնել` արեւմտյան գործընկերների դիտողությունները հաշվի առնելով: Նախագծի շուրջ քվեարկությունը դեռ չի կայացել, բայց ՄԱԿ-ի մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչներ արդեն հայտնել են իրենց դժգոհությունը փաստաթղթի վերաբերյալ եւ մեղադրել  Ռուսաստանին “ժամանակ ձգելու” մեջ: Փաստաթղթում առաջին հերթին բարձր է գնահատվում Արաբական երկրների ջանքերը` […]

Ապագա խորհրդարանում նոր դեմքեր կլինեն. ՀՀԿ-ական պատգամավոր

Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը տեխնիկական  իմաստով անիրագործելի է, իսկ շահարկումները, թե միայն համամասնական ընտրություններն են ապահովում արդար ու թափանցիկ ընտրություններ, մեղմ ասած չափազանցված է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել ՀՀԿ –ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Պատգամավորը նշել է, որ միապալատ խորհրդարանի առկայության դեպքում անհրաժեշտ են  տարածաշրջանների շահերը ներկայացնող պատգամավորներ, որոնք […]

Սերժ Սարգսյանը զե՞րծ կմնա ՀՀԿ ցուցակը գլխավորելուց. ՔԴՄ նախագահ

“Ես խորապես համոզված եմ, որ ՀՀԿ-նառաջիկա ընտրություններում հաղթանակ է տանելու”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը` ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ի՞նչ զարգացումներ կարող են լինել նախագահական ընտրությունների հետ կապված, եթե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն երկրորդը լինի եւ զիջի ԲՀԿ-ին: Լրագրողը մասնավորեցրել է եւ նշել, թե այս դեպքում, արդյո՞ք ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի