31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն` միասին. հայ երիտասարդները երախտապարտ են Ֆրանսիային /վիդեո/

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հունվարի 24-ի կեսօրին  հայ երիտասարդներն էին հավաքվել: “Միասին” երիտասարդական շարժման, ՀՀԿ երիտթեւի, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը եւ “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միության ներկայացուցիչները ծափահարություններով  շնորհակալություն հայտնեցին Ֆրանսիային` Սենատի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առիթով:

“Մերսի, մերսի, շնորհակալություն”  բացականչությունների  ներքո դեսպանատնից դուրս եկավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ու միացավ միջոցառման մասնակիցներին: Ֆրանսիայի դեսպանի հետ զրույցում երիտասարդները կարեւորեցին  Սենատի քայլը` երկկողմ հարաբերությունների առավել սերտացման ուղղությամբ:

Միաժամանակ դեսպանն իր հերթին ներկայացրեց օրենքի ընդունման գործընթացը` հույս ունենալով, որ այն կստորագրվի  նաև Ֆրանսիայի նախագահի կողմից:

Նկատենք, սա այն եզակի պատմական իրադարձություններից է, երբ  իշխանության եւ ընդդիմության  քաղաքական ուժերի ներկայացուցիչները միասին էին:
http://youtu.be/blTfK0YqIgg

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ