26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անկախ նրանից, ով կգլխավորի ՀՀԿ ցուցակը, ՀՀԿ-ն կառաջնորդվի Սերժ Սարգսյանի քաղաքականությամբ. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ-ն անելու է ամեն ինչ, որպեսզի ապագա խորհրդարանում ունենանք այն պատկերը, որը կստեղծվի ՀՀ քաղաքացիների քվեարկության արդյունքում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով սպասվող ընտրություններին` ասել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

“Մենք համոզված ենք, որ ՀՀԿ-ն ունի բոլոր շանսերը` խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու համար: Թե խորհրդարանական, թե նախագահական ընտրություններում բացահայտ ֆավորիտը ՀՀԿ-ն է` իր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ”,-ասել է նա: Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ի եւ  ԲՀԿ-ի շանսերին, ԱԺ փոխնախագահը նշել է, որ երբեք իրեն թույլ չի տվել եւ կոռեկտ չի համարում խոսել այլ քաղաքական ուժերի հնարավորություների մասին:

Էդուարդ Շարմազանովը շեշտել է, որ որոշիչը լինելու է ժողովրդի ձայնը: Լրագրողները ԱԺ փոխնախագահից հետաքրքրվեցին, թե պատրաստվում է արդյոք առաջադրվել առաջիկա ընտրություններին: Էդուարդ Շարմազանովն ասել է, որ  դա կորոշի ՀՀԿ-ն. “Ինչպես  կուսակցությունը` նախագահի գլխավորությամբ  կորոշի, այնպես էլ կվարվենք: Նա ասել է նաեւ, որ ՀՀԿ-ն դեռ չի ավարտել մեծամասնական եւ համասնական համակարգերով առաջադրվող պատգամավորների ցուցակների շուրջ քննարկումները:

“Քանի դեռ մեր կուսակցությունում քննարկումները չեն ավարտվել, կարծիք հայտնելը կոռեկտ չեմ համարում: Անկախ  նրանից, թե ով կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը, կուսակցությունը կգլխավորի Սերժ Սարգսյանը եւ կուսկացությունը կիրականացնի այն քաղաքականությունը, որը բխում է նախագահ Սարգսյանի ներքին եւ արտաքին քաղաքականությունից”-հայտարարել է Էդուարդ Շարմազանովը: Նա չի բացառել ՀՀԿ ցուցակներում  անկուսակցական համակիրների առկայութունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ