22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիացի սենատորները տպավորված են արցախցիներից

Հայաստանում գտվող ֆրանսիացի սենատորներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կիսվել են ԼՂՀ եւ Հայաստան կատարած իրենց այցելության տպավորություններով: Ֆրանսիացի հյուրերը տպավորված են Ղարաբաղի ժողովրդի հյուրասիրությունից եւ ժողովրդավարության արժեքների նկատմամբ հավատարմությունից, ինչպես նաեւ Արցախում պատրաստված կոնյակից: Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Ֆիլիպ Մարինին ասաց, որ իրենք դրականորեն են արձագանքել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների բարեկամական և ոչ պաշտոնական հրավերին եւ սիրով […]

Իսկ ով ասաց` ԲՀԿ-ն ընդդիմություն է. ՀՀ վարչապետ

Այսօր Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ն ինչպիսի ընդդիմություն կլինի, ասել է. “Իսկ ո՞վ է ասել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է լինելու”: “Մենք հարգում ենք մեր գործընկերների որոշումը և համոզված ենք, որ մեր համագործակցությունը շարունակվելու է”,- ասել է Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն օրերս պաշտոնապես հայտարարեց, որ նպատակահարմար չի գտնում […]

ՀՀ նախագահն ընդունել է ֆրանսիացի սենատորներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի սենատորներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին և Բերնար Ֆուրնիեին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի անկախացումից հետո վերընթաց զարգացում ապրող հայ-ֆրանսիական հարաբերություններին: Նրանց գնահատմամբ, առանձնաշնորհյալ այդ հարաբերությունները հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն վկայությունն են: Երկկողմ կապերի ամրապնդման գործում, կողմերի համոզմամբ, մեծ դեր ունի Ֆրանսիայի հայ համայնքը: Նախագահը ողջունել և […]

“Ազատ դեմոկրատներ”-ը խորհրդարանում կհամագործակցեն գաղափարի շուրջ

“Ցավոք սրտի շատ փոքրաթիվ է մեր խմբակցությունը եւ փորձելու ենք  ամեն կերպ մեր ակտիվությամբ նպաստել նրան, որ օրենքներում կարողանանք այնպիսի փոփոխություններ մտցնել, որոնք բխեն հասարակության շահից”,- Henaran.am-ի հետ զրույցում ասել է “Ազատ դեմոկրատներ” կուսակցության անդամ Ալիկ Արզումանյանը` անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչպես են պատկերացնում “Ազատ դեմոկրատներն” իրենց գործունեությունը նորընտիր խորհրդարանում: Հիշեցնենք, որ “Ժառանգության” ցուցակով “Ազատ […]

ԱՄՆ-ի պետքարտուղարությունն անտեսում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը. Հայ դատ

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը վերջերս հրապարակած մարդու իրավունքների զեկույցում անդրադարձել է ԼՂ խնդրին` այն խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորելու հեռանկարներն անտեսելով: ԱՄՆ-ը հանդես է գալիս որպես միջնորդ` կրկին ձգտելով կանխորոշել ԼՂ-ի վերջնական կարգավիճակը` Բաքվի հակաժողովրդավարական պահանջներին համապատասխան: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Զեկույցի` Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող հատվածում նշվում է, որ “էթնիկ հայ անջատողականները ` […]

Մենք դուրս ենք գալիս զարգացման լայն մայրուղի և աստիճանաբար ուղղում ենք իրավիճակը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի կապակցությամբ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտների մի խումբ ներկայացուցիչների: Հանրապետության ղեկավարն այսօր շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու առթիվ և Նախագահի նստավայրում կազմակերպված պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները: Նախագահ Սերժ Սարգսյանմ իր շնորհավորական խոսքում ասել է. “Սիրելի՛ […]

Արա Բաբլոյան կամ Դերենիկ Դումանյան. ԱՆ թեկնածուները

Առողջապահության նախարարի պաշտոնի համար ՀՀԿ-ն, Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, երկու թեկնածուի անուն է քննարկում: ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանին կփոխարինի կամ ՀՀԿ ԳՄ անդամ, Երեւանի ավագանու անդամ, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը կամ ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին առողջապահության նախարար Արա Բաբլոյանը: Եթե ՀՀԿ-ն որոշի նախարարի պաշտոնը վստահել Դերենիկ Դումանյանին, ապա […]

Իրավապաշտպանները պնդում են 90 մարդու մահվան մասին Սիրիայում

Սիրիայի Հոմս քաղաքում կառավարական զորքերի անցկացրած գործողության արդյունքում ավելի քան 90 մարդ է զոհվել, որոնցից 25-ը երեխաներ են: Այս մասին հայտարարել է “Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնը”, որը տեղակայված է Լոնդոնում, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները հաղորդել էին, որ գործողության արդյունքում 50 մարդ է զոհվել: Արեւմտյան ԶԼՄ-ները պարբերաբար հրապարակում են “Մարդու […]

“Եվրատեսիլի” ուրախ երգերի ետեւում մարդկային ողբերգություններ են

Առաջին հայացքից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա երկրում ընթացող “Եվրատեսիլ” երգի մրցույթը շատ համապատասխան են միմյանց: “Եվրատեսիլը”, որի ժամանակ  հանդիսատեսը ողջ Եվրոպայից մասնակիցներից  ընտրում է հաղթողին, “զանգվածային արտադրության” ամենամյա փառատոն է` նախատեսված ցածր որակի համար: Պարոն Ալիեւը` շքեղության հանդեպ իր սիրով, ուժեղ տղամարդու տպավորություն ստեղծեղ բեղով, իր անհատական կերպարով , որն ստեղծել է հոր` […]

Կուսակցությունում 3.5 հազար անդամ կա, ո՞վ է հետեւում` ով է, գալիս, ով չի գալիս. Ալիկ Արզումանյան

“Ազատ դեմոկրատներ” կուսակցությունում 3.5 հազար անդամ կա, ո՞վ է հետեւում` ով  է, գալիս, ով չի գալիս : Ազատ մարդիկ ենք բոլորս”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին արտգործնախարար, “Ազատ դեմոկրատներ” կուսակցության անդամ Ալիկ Արզումանյանն այսպես մեկնաբանեց մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Արարատ Զուրաբյանը սառեցրել է հարաբերությունները կուսակցության հետ: Ալիկ Արզումանյանի խոսքով, ոչ ինքը , ոչ էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի