18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Հուշարձանը ես չեմ քանդել, ես իզուր ծախսի տակ ընկա. Սամվել Ալեքսանյան

ԱԺ անկախ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատասխանել է Henaran.am-ի հարցերին:

-Պարոն Ալեքսանյան, Երեւանի Փակ Շուկան ներառված է պատմամշակութային հուշարձանների պահպանության ցանկում, մինչդեռ այն քանդվել եւ այնտեղ շինարարական աշխատանքներ են տարվում:

-Հուշարձանը  ես չեմ քանդել: Ինքը վատ վիճակում ա եղել, իրան-իրան քանդվել ա: Հիմա էլ հանձնաժողով ա ստեղծվել, որ իմանան պատճառը, թե ինչից ա քանդվել:

-Այս դեպքում ինչո՞ւ են Ձեզ մեղադրում եւ ասում, որ հուշարձանը քանդել եք:

-Ես չեմ իմանում մեղադրողներն ով են, բայց ես հուշարձան չեմ քանդել, ես իզուր ծախսի տակ եմ ընկել, որ թազա վերակառուցելու եմ: Ինքը նորմալ վիճակում չի եղել, կոնստրուկտորները տվել են, որ ինքը վատ վիճակում ա: Փաստաթղթերն էլ կան:

-Փակ շուկայի տեղում “Երեւան Սիթի՞” եք կառուցելու:

-Չէ, շուկա ա լինելու: Բնակիչների ցանկությունն ա:

-Պարոն Ալեքսանյան, Դուք վերընտրվել եք, հինգերորդ գումարման ԱԺ աշխատանքներին մասնակցելո՞ւ եք, թե շարունակելու եք գլխավորել մշտապես բացակայող պատգամավորների ցանկը:

-Հաճախակի մասնակցելու եմ, չեմ բացակայելու: Ես առաջ զբաղված էի, բիզնեսով էի զբաղվում: Հիմա բիզնեսը որ թարգել եմ, զբաղվելու եմ օրինաստեղծ աշխատանքով:

-Իսկ ո՞ր ոլորտների համար եք օրենք գրելու:

-Բոլոր ոլորտներում, սպորտում էլ:

-Պարոն Ալեքսանյան, իսկ Նիկոլ Փաշինյանի  հետ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը խորհրդարանում: Նա Ձեր մրցակիցն էր թիվ յոթ ընտրատարածքում:

-Շատ նորմալ: Ես  մրցակից ունեցել եմ ` Վարդան Վարդանյանը: Ուրիշ մրցակից  չեմ ունեցել: Նիկոլը իմ մրցակիցը չի եղել:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ