14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՅԴ-ն “երջանիկ” չէ, չի մասնակցի ԱԺ հանձնաժողվների նախագահների ընտրությանը

Հինգերորդ գումարման ԱԺ-ն այս պահին քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը ներկայացնելով այն, նշեց, որ առաջարկվում Է հանձնաժողվների թիվը անփոփոխ թողնել: Սրա հետ մեկտեղ նա նշեց, որ ասվածը չի նշանակում, թե փոփոխություններ անհրաժեշտ չեն:

“Եկեք պահպանենք այն, ինչ կա, բայց աշխատենք հանձնաժողովներում բազմակարծության պայմաններում ներգրավել բոլոր խմբակցությունների անդամներին եւ սեպտեմբերին ներկայացնենք համապատասխան կառուցվածքը”: Նա նշեց, որ բոլոր վիճելի հարցերը, թե որ հանձնաժողովն է անհաժեշտ գլխադային դարձնել եւ այլն, կքննարկվի այդ  ժամանակ:

ԱԺ ՀՅԴ խմբակցութունը հանդես եկավ այս առաջարկի դեմ: Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս գումարման ԱԺ-ն փոխել է քաղաքական ուժերի դասավորվածությունը եւ այն , ինչ առաջարկվում է, հակասում է ԱԺ կանոնակարգ օրենքի 25-րդ հոդվածին,որը ենթադրում է, որ եթե որեւէ խմբակցություն ունի ավելի քիչ քանակ, քան հանձնաժողովների թիվն է, կարող է երկուական թեկնածու ներկայացնել, որպեսզի բոլոր հանձնաժողովներում ներգրավված լինեն նրա ներկայացուցիչները:

“Մենք ունենք 5 հոգանոց ֆրակցիա, այդ 5 հոգանոց ֆրակիցիան չի կարող 12 տեղ մեկական մարդ ունենալ”,-նշեց նա եւ հավելեց, որ հանձնաժողովների թիվը պետք է լինի ոչ ավել, քան 10: Դավիթ Հարությունյանը նկատեց, որ սրանով պայմանավորված չպետք է վերանայել հանձնաժողովների կազմավորման կարգը:

“Սկսում ենք խախտումից,-հայտարարեց Վահան Հովհաննիսյանը եւ շարունակեց,- կան մարդիկ, որոնք երջանիկ են ԱԺ-ն այս պատկերով եւ հեռանկարով տեսնել, ես դրանց թվին չեմ պատկանում, որովհետեւ Դուք ստացաք այն, ինչ ուզում եք, որ ընդդիմադիր ֆրակցիաները կան եւ որեւէ բան փոխել չեն կարող: Հնարավոր է միայն խոսել, բարկանալ, բայց որեւէ բան չփոխել, որովհետեւ սովետական միությունը վերադարձավ Հայաստան: Մենք սկզբունքի համար ենք վիճում, որովհետեւ էական չէ, թե քանի հանձնաժողովում կաս կամ չկաս”:

Դավիթ Հարությունյանն արձագանքեց, թե որեւէ ժողովրդավար երկրում որեւէ խորհրդարան չկա, որտեղ ընդդիմությունը հարց է լուծում, ընդդիմությունը ներկայացնում է իր դիրքորոշումները, քննադատում է իշխանությանը, բայց հարց չի լուծում:

ՀՅԴ խմբակցության անունից Արմեն Ռուստամյանը հայտարարեց, ՀՅԴ  խմբակցությունը չի մասնակցում այս “հակաօրինական գործընթացին”:

Հարցը քվեարկության դրվեց եւ կողմ 77, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց: ԱԺ ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցություններն առաջարկեցին իրենց թեկնածուներին: Հանձնաժողովներից 8-ի ղեկավարի պաշտոնում առաջադրվեցին ՀՀԿ-ական թեկնածուներ, 4-ում`ԲՀԿ-ական:

Այսպես, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկեց Դավիթ Հարությունյանի, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Վարդան Այվազյանի, Առողջապահության, մայրության եւ մանկության հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Արա Բաբլոյանի, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Արտակ Դավթյանի, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արտակ Զաքարյանի, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Կորյուն Նահապետյանի թեկնածությունները:

ԲՀԿ-ն  Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  առաջադրեց Նաիրա Զոհրաբյանի , ՄԻ պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Էլինար Վարդանյան, ՀՀ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սամվել Բալասանյանի եւ Տարածքային կառավարման եւ ՏԻՄ հարցերի հանձնաժողովի պաշտոնում Ստեփան Մարգարյանի թեկնածությունը:  Այս պահին համապատասխան հանձնաժողովների նախագահների թեկնածուները հանդես են գալիս ելույթներով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ