01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՔՊ-ն գալիս է իր սիրելի նախկիններին հարևան․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակը տեղափոխվելու է Հանրապետության փողոց: Այս օրերին ՔՊ-ում վերանորոգման եւ տեղափոխման աշխատանքների հետ կապված եռուզեռ է: Մեզ հետ զրույցում ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը հաստատեց գրասենյակի տեղափոխման մասին տեղեկությունը՝ նշելով, որ դեռ վերանորոգման աշխատանքներ են գնում, ուստի հայտնի չէ, թե երբ կտեղափոխվեն: «Չգիտենք՝ որքան […]

Քաղաքացիները դժգոհ են. 51 տոկոսը հավանություն չի տվել Նիկոլ Փաշինյանի գործունեությանը. հարցում

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն հերթական հարցումն է անցկացրել «Թուք ու մուր» խորհրդանշական խորագրով, ապրիլի 26-30-ն ընկած ժամանակահատվածում՝ 1100 հեռախոսային հարցումների միջոցով։ Քաղաքացիները դժգոհ են կառավարությունից, Ազգային ժողովից, Նիկոլ Փաշինյանից, Վահագն Խաչատուրյանից, Ալեն Սիմոնյանից Այսպիսով, հարցված քաղաքացիների կեսից ավելին՝ 51 տոկոսը, հավանություն չի տվել՝ Նիկոլ Փաշինյանի, իսկ 54.3-ը՝ կառավարության գործունեությանը: […]

«Մոտեցել ենք նրան, որ Նիկոլ Փաշինյանը կասի` Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ». Արմեն Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Հայաստանը չունի որևէ հայեցակարգված գործընթաց՝ արտաքին դիվանագիտական ու անվտանգության ոլորտներում եղած խնդիրները լուծելու համար։ «Իրարամերժ հայտարարությունները խոսում են այն մասին, որ գիծ, հայեցակարգ չկա, որով մենք կփորձենք մեր անվտանգությունն ապահովել և մեր շահերը պաշտպանել արտաքին հարաբերությունների մեջ։ Չի կարելի ներքին խոհանոցը բացահայտել, եթե որևէ գործընթաց կատարված չէ, եթե […]

Որքանո՞վ է նորմալ Արեւմուտքի ու Ալիեւի հետ «խաղեր տալ», ՌԴ-ին սպառնալիք համարել, Հայաստան ԵՄ դիտորդներ բերել, բայց ՌԴ-ից ակնկալել սպառազինություն. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Որքանո՞վ է նորմալ Արեւմուտքի ու Ալիեւի հետ «խաղեր տալ», ՌԴ-ին սպառնալիք համարել, Հայաստան ԵՄ դիտորդներ բերել, բայց ՌԴ-ից ակնկալել սպառազինություն։ Փաշինյանի ռեժիմը շարունակում է թրքա-սորոսական հակաքարոզչությունը ՀՀ պետական շահերի ու ՌԴ-ի դեմ։ Հիմա էլ ԱԳ փոխնախարարին են լիազորել հակառոսական հերթական դոզան սրսկել ու ասել, որ ռուսական սպառազինությունը դեռ Հայաստան չի հասել։ […]

Փաշինյանը փորձում է հանձնել Արցախը, իսկ Արցախի իշխանությունը արձագանքում է ԵՄ ղեկավարությանը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ շատ տարօրինակ է արձանագրել, որ օրեր առաջ Բրյուսելում ԵՄ միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման և դրա արդյունքների վերաբերյալ Արցախի իշխանությունը արձագանքում է ոչ թե բանակցությունները խայտառակ կետի հասցրած, նշաձող իջեցրած, Ադրբեջանի կազմում արցախցիների իրավունքներ քննարկող Փաշինյանին, այլ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին: «Այն, ինչ ասել է Շառլ […]

Մենք վերահաստատում ենք, որ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Հովիկ Աղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դրական է գնահատում բրյուսելյան հայտարարությունը և նշում, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է դեռևս 1991 թվականին: «Իմ գնահատականը մնում է նույնը, որ Հայաստանի և Ադրբեջանի ու Արցախի և Ադրբեջանի հարցերը պետք է տարանջատվեն: Մենք՝ որպես պետություն, հայտարարում ենք և վերահաստատում ենք, որ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նույնն […]

Ի՞նչն էր այդքան անսպասելի․ «Փաստ»

«Բրյուսելում, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո, գիտեք, հանդիպել էին Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը: Հիշատակված Շառլ Միշելը հանդիպման արդյունքներն ի մի բերելուց հետո հայտարարեց, թե՝ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ այդպես՝ քառակուսի կիլոմետրերով: Նույնն է, թե ասեր՝ Եվրոպան սրտանց ողջունում է Արցախի հայության բնաջնջումը… Ինչն է հատկանշական: Հենց Բրյուսելից առաջին վատ տեղեկությունները […]

Ու ոչ մի խոսք՝ ինքնորոշման իրավունքի մասին, որը Հայաստանի ու Արցախի համար միշտ կարմիր գիծ է եղել․ «Փաստ»

Անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայի հանդիպումից հետո անընդհատ հաշտության կամ, այսպես կոչված, «խաղաղության» պայմանագրի կնքման տարբեր ժամկետներ են նշվում։ Օրինակ՝ Պրահայի հանդիպումից հետո նշվում էր, որ պայմանագիրը կարող է կնքվել մինչև 2022 թվականի վերջ։ Նույնիսկ Փաշինյանն էր ներկայացնում, թե ներկա պայմաններում պայմանագրի կնքումը կարող է լինել ձեռքբերում, բայց այն այդպես էլ չկնքվեց։ 2022 թվականի դեկտեմբերի 7-ին […]

Հանրությանը խաբածը հանրության փողերով գործուղման է մեկնում․ «Հրապարակ»

Մեր տեղեկություններով՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փորձագետ, ՊՆ տխրահռչակ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ու ՔՊ-ական պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն առաջիկա օրերին կգործուղվեն Ֆինլանդիա: Թե ինչ առաքելությամբ է 44-օրյա պատերազմի ժամանակ 44 օր հանրությանը խաբած, պատերազմական ինֆորմացիաները կեղծած Արծրուն Հովհաննիսյանը բյուջեի հաշվին գործուղման մեկնելու, երբ շատ ավելի ճիշտ կլիներ, որ գտնվեր բոլորովին այլ «վայրում», մեզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի