30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկու արգելքից հետո, Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք. Hetq.am

«Հետք»-ը գրում է՝ ապրիլի 25-ին Երեւանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի բացումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարեց թուրքական երկնքով դեպի երրորդ երկրներ մեկնող հայկական օդանավերի մուտքն իրենց օդային տարածք արգելելու մասին: Ավելի ուշ նույն պաշտոնյան հայտնեց, որ արգելքը վերաբերում է նաեւ ՀՀ VIP անձանց տեղափոխող օդանավերին՝ նկատի ունենալով, մասնավորապես, ՀՀ կառավարական ինքնաթիռը, որը սպասարկում է […]

Զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են քաջալերել Ադրբեջանի ղեկավարությանն ուժի կիրառման կամ դրա սպառնալիքին դիմելու համար. Կոչ՝ ԱՄՆ-ին

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ մտահոգություն են հայտնել 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ նույն թվականի մայիսի 28-ին հնչեցրած հայտարարությունների հետ։ Հայտարարությունում ասվում է․ «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս Հայաստանից, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ 2023 […]

Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, Տիգրանաշենին կսպասվի Շուռնուխի ճակատագիրը, բայց շատ ավելի վատ. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ, եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ու շարունակի այն քաղաքականություը, որն այսօր է իրականացնում, ապա Տիգրանաշենին կսպասվի Շուռնուխի ճակատագիրը, բայց շատ ավելի վատ։ «Նիկոլ Փաշինյանը հղում է կատարում 1975 թվականի քարտեզին, ինչո՞ւ հենց 1975, ոչ թե, ասենք, 1920-ականների, երբ ԱԼ լճերը ՀՀ տարածք էին ու հետո հանձնվեցին Ադրբեջանին, ընթացքում […]

Քիչ առաջ մեկն իմ և ընտանիքիս նկարի տակ գրել էր՝ «Մտածում եմ՝ ո՞ւր ես փախնելու». Ալեն Սիմոնյան

Քիչ առաջ մեկը իմ և ընտանիքիս նկարի տակ գրել էր՝ «Մտածում եմ՝ ո՞ւր ես փախնելու»: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Պարզվեց՝ գրառում անողը վաղուց փախել է ԱՄՆ: Հետևությունները թողնում եմ ձեզ», – նշել է նա

Շվեդիայի և Գերմանիայի հայ համայնքները խստորեն դատապարտում են Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում

Շվեդիայի եւ Գերմանիայի հայ համայնքի խորհուրդները հանդես են եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովին զորակցող, ինչպես նաեւ Փաշինյանի՝ մայիսի 22-ի հայտարարությունը դատապարտող հայտարարություններով։ Հայտարարությունները՝ ստորև Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը՝ համարելով որ Արցախի Հանրապետությունը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որեւէ կառույցի կողմից, հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանության։ Արցախի կարգավիճակն արդեն իսկ […]

Թագուհի Թովմասյանին պաշտոնից հանելու հարցին կանդրադառնան ԱԺ արտահերթ նիստում. «Հրապարակ»

«ՔՊ-ում Թագուհի Թովմասյանին մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հանելու հարցին կանդրադառնան ԱԺ արտահերթ նիստում: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը շահագրգիռ պատգամավորներին փոխանցել է, որ սահմանադրագետների հետ քննարկել են` պետք է արտահերթով հարցը քննարկել։ Չնայած Նաիրա Զոհրաբյանին եւս արտահերթում զրկեցին նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչն ուզում են կրկնել Թովմասյանի դեպքում, մենք ԱԺ կանոնակարգ օրենքում չգտանք նման դրույթ։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի