30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալիևն ու Փաշինյանը վերահաստատել են՝ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Ելիսեյան պալատ

Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել Քիշնևում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ հնգակողմ հանդիպման արդյունքներով։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում կայացած Եվրոպական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը […]

Ինչպես իշխանությունները «հեղափոխության պահապաններից» Հայկ Ստեփանյանին փրկեցին 2-5 տարվա ազատազրկումից. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս քաղաքական իշխանությունները դեռեւս արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի օգնական, բոլորին հայտնի «հեղափոխության պահապանների» ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանին փրկեցին 2-5 տարվա ազատազրկումից։ Բանն այն է, որ 2020 թվականի հունիսի 21-ին Աշտարակ քաղաքի ճանապարհին Հայկ Ստեփանյանը մեքենայի ազդանշանով ճանապարհ էր ուզել Գոռ Բաղդասարյանից, սակայն ճանապարհին բեռնատար լինելու պատճառով վերջինս չի կարողացել ճանապարհ տալ, որից հետո Հայկ Ստեփանյանը […]

Իշխանության ներսում եւս այս օրենքը կռիվ է գցել. «Հրապարակ»

«ԱԺ տնտեսական հանձնաժողովում երեկ փակ քննարկում է տեղի ունեցել՝ ՔՊ-ականների եւ բանկերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի ներկայացուցչի մասնակցությամբ, որը շատ թեժ է անցել։ Թեման ՔՊ-ական Գեւորգ Պապոյանի հեղինակած օրենսդրական նախագիծն է, որն անցած քառօրյայում սուսուփուս, առաջին ընթերցումով ընդունվել է։ ՔՊ-ականն առաջարկում է, որ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, վարկն ամբողջությամբ […]

Եթե Փաշինյանը ստորագրի այն, ինչի մասին բանավոր ասել է, ապա դա հայ ժողովրդի համար կլինի անդառնալի ազգային ողբերգություն. Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտագործնախարար Վարդան Օսկանյանը կարծում է՝ նվաստացումից դուրս գալու և իրավիճակը կտրուկ փոխելու միակ ճանապարհը ժողովրդական ճնշմամբ այս իշխանություններին հրաժարական պարտադրելն է։ Օսկանյանը հայտարարությամբ է հանդես եկել։ «2018-ի իշխանափոխությունից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ արդեն սխալ ընտրություն է կատարվել, հայ ժողովուրդը հայտնվել է չդադարող նվաստացումների շրջափուլում։ Թվում էր, թե 44-օրյա պատերազմում ծանր պարտությունը նվաստացման […]

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարևոր է համարում, որ խաղաղության պայմանագրից հետո երաշխիքներ լինեն։ «Մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի բոլոր կետերն ինչ-որ չափ խախտված են ու այն երաշխավորը, այն պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ցավոք սրտի, ոչ բավարար կերպով է արձագանքում», – լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ […]

Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Ադրբեջանն ու Ռուսաստանը քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։ Քաղաքական խորհրդակցություններն անցկացրել են Ադրբեջանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Խալաֆ Խալաֆովը և Միխայիլ Գալուզինը։ Խորհրդակցությունների ընթացքում մտքերի լայն փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային համագործակցության և անվտանգության, ինչպես նաև միջազգային խնդիրների շուրջ։ Պատվիրակությունները նշել են տարածաշրջանում […]

Փաշինյանը 33 տարեկան թերթն էլ փակեց․ «Փաստ»

Փաշինյանը իշխանության եկավ փողոցից՝ խոստանալով փակել արագաչափերն ու տեսախցիկները, փակել բոլորի վարկերը, փակել… Հասկանալի է՝ դրանցից ոչինչ չփակեց: Բայց փակումներ եղան: Ու շատ: Փակվեցին նախարարություններ, փակվեց Արցախը Մայր Հայաստանին կապող ճանապարհը, փակվեց վաղվա օրվա նկատմամբ հույսի դուռը: Իսկ երեկ էլ վերջին համարը լույս ընծայեց «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը 33 տարեկան թերթն էլ փակեց: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի