05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչու է հետաձգվել Աշոտյանի գործով դատական նիստը և երբ այն կվերսկսվի. Մանրամասնում է փաստաբանը

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Ինչպես ասել էի արդեն, տեսաձայնագրություններ կան։ Պարոն Աշոտյանը կարողացել է քրեակատարողական հիմնարկի պայմաններում ծանոթանալ կեսին։ Իր խոսքերով՝ հայտնաբերել է լուրջ հակասություններ գրավորի և բանավորի միջև, հետևաբար, անհրաժեշտություն կա դրանք մինչև վերջ դիտելու։ Դրա համար հետաձգեցին մինչև 18։30-ը, որպեսզի դրա մասով […]

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն օգոստոսի 14-ին` ժամը 09:20-12:35-ը, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը այսօր կրկին հետաձգվեց։ Այս մասին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Հիշեցնենք, որ դատարանը քննում է նրա կալանավարումը երկարաձգելու միջնորդությունը։

Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման, Արցախն Ադրբեջանին հանձնելու օպերացիայի կնքահայրն է. Շարմազանով

Պատմության մեջ ձեզ հայտնի՞ է մի օրինակ, երբ հանցագործության օժանդակողներից մեկը դիմի ՄԱԿ, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ դիմելուն, ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։ «Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման, Արցախն Ադրբեջանին հանձնելու օպերացիայի դերակատարներից մեկն է, կնքահայրն է։ Ինքն է արցախցիներին գերության մեջ պահել, ինքն է նոյեմբերի 9-ից հետո իր իսկ ստորագրությունից […]

Ընդամենը 100 ճիշտ օր, և մեր հասարակությունն անճանաչելիորեն կփոխվի

Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մեր հոգևոր դասի ներկայացուցիչների, սրբազան հայրերի խոսքում վերջերս հաճախ է լսվում տարակուսանք, թե «Ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում անտարբեր են Արցախում տիրող վիճակի հանդեպ»։ Մեծ հարգանք տածելով այս պատմական պահին մեր եկեղեցու դերի և գործունեության հանդեպ՝ ինձ պարտավորված եմ զգում անդրադառնալ այս պնդմանը, որն ունի մի քանի կարևոր ենթակետեր։ – Մեր ժողովուրդն […]

Այս ողբերգությունը միայն մեկ գերատեսչության տապալման մասին չի խոսում, սա խոսում է կառավարման քաոսի մասին. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին 2 ամսում, գրեթե ամենօրյա ռեժիմով մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների մասին լրահոսը, կարծես սովորական բնույթ է ստացել: Իսկ ահա այսօր արդեն հաղորդվում է խոշոր վթարի մասին, որի հետևանքով 11 մարդ է մահացել: Առաջին բանը որը մտքիդ գալիս է, իհարկե, երկում առկա բարդակն է, որտեղ ամենուրեք հանցագործություն է` կենցաղայինից […]

Երևանի ընտրությունները դա «ոստիկանական շղթան» հաղթահարելու հնարավորությունն է․ Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Շատերն են հարցնում, թե ինչու է ցուցակը գլխավորում Անդրանիկ Թեւանյանը։ Հիմնավոր կերպով բացատրեմ։ Թեւանյանը ցուցակը գլխավորել է շարժման ձեւավորման բնականոն ընթացքի տրամաբանության մեջ։ Նախ, շարժման գաղափարն իրենն էր’ ամիսներ շարունակ մարդկանց է համախմբել, առանձին-առանձին հանդիպել, ում պետք է’ համոզել, ում համոզել պետք չի’ ոգեւորելը, կազմակերպել, միմյանց հետ ծանոթացրել, […]

«Հայաստանի գործող կառավարության ստրատեգիան խափանվում է». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի գործող կառավարության ստրատեգիան խափանվում է։ Այն հաշվարկը, որ արցախցիները կկոտրվեն եւ կլքեն իրենց հայրենիքը, չի ստացվում։ Երկրի ներսում, իրենց համար ճակատագրական Երեւանի ընտրություններից առաջ, իրենց դեմքը փրկելու համար ուշացումով դիմել են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։ Սակայն ՄԱԿ ԱԽ դիմելուց առաջ իրենք պետք է ճիշտ քաղաքականություն վարեին, որպեսզի լինեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի