Դիզվառելիքի շինծու գործով դատական նիստը` ՈւՂԻՂ
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աբսուրդի հասնող «դեմոկրատիա». ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, եթե վերսկսվեն ուղիղ չվերթները դեպի Ռուսաստան: «Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերը վերսկսվեն, դա կառաջացնի մեր անհանգստությունը վրացական ավիաընկերությունների դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման առնչությամբ», ասել է պետդեպի ներկայացուցիչը: Սրանք ոնց-որ էն չար ու նախանձ դպրոցի դասարանցիներ լինեն, […]
Հայկական «Баграмян 26» տելեգրամ-ալիքը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ուժեր կուտակել սահմանին՝ նոր ռազմական սադրանքի նպատակով։ Այս մասին ալիքը հայտնում է՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա, մանավանդ որ, 2022 թվականի Սոչիի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է զերծ մնան ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումից։ Ադրբեջանն այսօր նույնպես կոպտորեն […]
Ադրբեջանը սրում է իրավիճակը, որ միջազգային ու հայաստանյան հանրության ուշադրությունը շեղի Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է. սեպտեմբերյան ագրեսիան մոռացության տալու փորձ արեցին կեղծ բնապահպանական ակտիվիստներով Լաչինի միջանցքը արգելափակելու միջոցով, Լեռնային Ղարաբաղում հաստատված ճգնաժամը մոռացության տալու փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում ՀՀ պետական սահմանը […]
Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլը բանակը վերազինելու, Հայաստան-Արցախ-Սփյուռք բոլոր ռեսուրսները միավորելու փոխարեն, գրեթե 3 տարի ծախսեց փուչ «խաղաղության օրակարգի», բանակը կազմաքանդելու, Արցախի ինքնորոշումից հրաժարվելու, ՌԴ-ի հետ հարաբերությունները սրելու, Եկեղեցուն մարտահրավեր նետելու վրա։ Սա է քո բերած խաղաղությունը։ Դու ձախողված գործիչ ես, Փաշինյան։ Քո կողքինները քեզ դրա մասին չեն ասում իրենց իսկ շահից ելնելով՝ տենդեռ ու […]
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի դեպ, նախօրեին Ադրբեջանը շփման գծի տարածք է տեղափոխել մի քանի «Սմերչ» ռեակտիվ կրակի հրետանային համակարգեր և չեխական «Դանա» հրետանային համակարգեր. հասկացողը հասկացավ, թե ինչու: Ցավոք ապագան առավել է մոտենում Սոտք-Վարդենիս տարածաշրջանին: Էլ ի՞նչ ասեմ… ասեմ, թե մոտավոր ինչ ծավալի ստորաբաժանում է վերջին մի քանի ամիսներին այստեղ […]
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել։ «Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ: Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են […]
Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: […]
Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն արդեն տեւական ժամանակ է՝ մեկուսացել է իր թիմակիցներից՝ ՔՊ-ականներից, գրեթե ոչ ոքի հետ չի շփվում, շփվելիս էլ խիստ զգուշավոր է: Եթե անգամ ՔՊ-ականները նրա հետ քննարկելու որեւէ հարց են ունենում, դիմում են նրան, Պապիկյանը խուսափում է թիմակիցների հետ հանդիպումներից, նրանց պատասխանում է կարճ-կոնկրետ՝ թող մնա, հետո կքննարկենք, հետո […]






























