18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործեք, քանի դեռ ուշ չէ, հակառակ դեպքում Արցախը հանձնելու ծանր դատավճիռը անընդհատ հետապնդելու է ձեզ ու ձեր սերունդներին. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին

Հայաստանում ու Արցախում նոր իրավիճակ է ստեղծվել. պատճառը Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն է, Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Հիմա, երբ առավել, քան երբևէ Փաշինյանը պարզ ու հստակ հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ավելի վաղ էլ ընդգծում էր, որ այլևս չի վիրավորվում, երբ իրեն դավաճան են ասում, […]

Հայաստանի մեր հայրենակիցներին և աշխարհասփյուռ հայությանը կոչ ենք անում բռունցքվել և ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստան չէ, և վե՛րջ․ Հայտարարություն

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հայտարարությունը․ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է Արցախի հանձնման եւ հայկական պետականության կործանման հանցավոր ծրագիրը: Մենք պարտավոր ենք սթափվել ու թույլ չտալ, որ այն ավարտին հասցվի: «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարում է, որ Փաշինյանի կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ, որը կհակասի Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն […]

Ես հորդորել եմ փաստաթղթից հանել այդ մասը. ԳՇ պետի նախկին տեղակալը` անկլավների մասին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դեմ է եղել անկլավները Ադրբեջանին հանձնելուն վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստում առկա դրույթին։ Խաչատրյանն այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։ «Նույն պահին ես մի քիչ էլ ապշահար ու զայրացած ասել եմ` հրադադարի հետ անկլավներ հանձնելը կամ […]

Առաջարկում եմ՝ և՛ շտապել, և՛ չշտապեցնել ընդդիմությանը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «Ընդդիմությունն ունի իր «փայ» պատասխանատվությունը, բայց ընդդիմությանը քավության նոխազ չի կարելի դարձնել: ✅ Հայաստանում կա միայն մեկ «տիպ» ու դա Նիկոլ Փաշինյանն է: ✅ Մի՛ տարածեք խուճապ, մաղձ, մի՛ փորձեք հին հաշիվներ մաքրել, մի՛ ընկեք էժանագին «ղժիկների» հետևից: ✅ Առաջարկում եմ՝ 1. Ե՛վ շտապել, և՛ […]

Ղարաբաղից բացի՝ Փաշինյանն Ադրբեջանին է հանձնում տարածքներ, ինչը վնասելու է Իրանի և Վրաստանի հետ հաղորդակցությունները. սրան լրջագույն այլընտրանք կա. Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսից վերջնականապես պարզ դարձավ, որ նա Ղարաբաղը հանձնում է Ադրբեջանին։ Պարզ դարձավ նաև, որ 2020-ի պատերազմից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքից կորսված հատվածներից բացի՝ «անկլավների» քողի տակ նա հանձնում է լրացուցիչ տարածքներ, որոնք միանշանակ վնասելու են մեր բարեկամ երկու երկրների՝ Իրանի և Վրաստանի […]

Գեներալ Մանվելի ականջը կանչի, հիմա սաղին по стойки смирно էր արել․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի գեներալներ, կարծում եմ իսկական ժամանակն ա, որ դուք ձեր հաքի կոստյումները հանեք ու կրկին և վերջնական հագնեք ձեր կամուֆլյաժները և դուրս գաք առաջնագիծ. «В бой идут одни старики!» սկզբունքով: Գեներալ Մանվելի ականջը կանչի, հիմա սաղին по стойки смирно էր արել, տեղդ երևում ա Զորավար ջան»:

Նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում. չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա. Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի պատգամավորներին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է Արցախի ԱԺ խորհրդարանական մեծամասնությանը։ «Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: Մենք դրա մասին խոսել […]

Չենք ճանաչում իշխանության կողմից ՀՀ և ԼՂ-ին վերաբերող որևէ հայտարարություն․ «Հայկական նախագիծ»

«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ չի ճանաչում ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների վերաբերյալ որևէ հայտարարության և գործողության լեգիտիմությունը, քանի որ դրանք հակասում են հայ ժողովրդի կամքին, Հայաստանի ու հայության ազգային-պետական շահերին և ՀՀ անկախության հռչակագրին, սահմանադրությանն ու օրենսդրությանը։ «Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Արցախի […]

Այն, ինչ հնչեցվել է Հայաստանի գործող վարչապետի կողմից այսօր, սասանել է հայկական պետականության հիմքերը, ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ապագան․ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հայտարարությունը

Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն ու Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկություններին անվերապահ ենթարկվելու տրամաբանությամբ, անընդունելի են: Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ են եղել Արցախի պետականությունը կասկածի տակ դնելու ՀՀ իշխանությունների անհասկանալի քայլերը: Մեզ […]

Եկեղեցին հանդես է գալիս ազգային շահերի տեսանկյունից, իսկ իշխանությունները քայքայել են պետականությունը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայ Առաքելական եկեղեցին ահռելի պատմական դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում։ Պետականության բացակայության պայմաններում անգամ, հոգևորից զատ, եկեղեցին նաև պետական ինստիտուտի առաքելություն է ստանձնել իր ուսերին։ Հայության հետ կապված ամենակարևոր հարցերը համակարգվել են եկեղեցու միջոցով՝ Հայրենիքում, թե Սփյուռքում, իսկ հայ ժողովուրդը համախմբվել է հենց եկեղեցու շուրջ։ Դրանով է պայմանավորված, որ օսմանյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի