Շրջափակված Արցախում արդեն մահվան դեպքեր են գրանցվում. բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. ՈՒՂԻՂ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում սովամահություն է։ Բառիս բուն իմաստով։ Դրանից առաջ՝ հայ մարդկանց հափշտակություններ Ադրբեջանի կողմից։ Դրանից առաջ տարածքային նվաճումներ Սյունիքից մինչև Գեղարքունիք։ Չկա հայկական պետություն, չկա հայկականի պաշտպանություն՝ ո՛չ հողի, ո՛չ մարդու։ Ու կապ չունի, որ ցեղասպանությունը դեռ հիմնականում Արցախում է տեղի ունենում։ Սա գալու հասնելու է մինչև Երևան։ […]
Գիշերվանից արցախցի ակտիվիստները շարունակում են արգելափակել Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմաբազայի մուտքը։ Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ ռազմաբազայի մուտքն արգելափակված է։ Առավոտյան խաղաղապահները բացեցին մուտքը՝ ուժ գործադրելով։ Նշենք, որ ակտիվիստները պահանջում են Ռուսաստանից՝ բացել Լաչինի միջանցքը, որն արգելափակել է Ադրբեջանը։
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որքան են մեզ սովորացրել երևույթների, որոնց մարդն ու հասարակությունը երբեք չպետք է սովոր լինեն։ Անվտանգության բացակայություն, գերիների ամենօրյա տանջանքների գիտակցում, Արցախի կորուստ, հայրենիքի հանձնում թուրքին, թմրանյութերից անպաշտպան հասարակություն, անկարող պետություն, խեղճացած ընկալում, անտես ապագա։ Այս ամենը «ստացվեց» շատ կարճ ժամանակամիջոցում։ Այդ երևույթները երկար տարիներ մեր իրականությունում չեն եղել։ […]
ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների ազատ տարանցումը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը վատթարանում է: «Մեզ շարունակում է խորապես անհանգստացնել Լաչինի միջանցքի շարունակական արգելափակումը, մասնավորապես՝ առևտրային, մարդասիրական և մասնավոր մեքենաների համար։ Մարդասիրական երթևեկության նման դադարեցումը, մեր […]
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ քննիչ հանձնաժողովը սեպտեմբերին նիստ կհրավիրի, որի ժամանակ այս անգամ կխոսի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Ի դեպ, նրա մասնակցությամբ նիստը կիրականացվի հեռավար կապի միջոցով, քանի որ Հարությունյանը Արցախում է՝ շրջափակման մեջ։ Նկատենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը եւս խոստացել է գալ քննիչ հանձնաժողով, սակայն հստակ օրն ու ժամը չի ասել։ […]
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երբ ժամանակին ԵՄ դիտորդական առաքելությունը սահմանագծում պարեկություն իրականացնելու գործառույթ էր ստանձնում, և´ իշխանությունը, և´ ԵՄ պաշտոնյաները կարևորում էի դրա` ադրբեջանական հնարավոր ագրեսիան զսպող դերակատարությունը: Հիմա Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտումներ է հրահրում նույնիսկ նրանց ներկայությամբ կամ ուղղությամբ, իսկ դա պատահականություն չի կարող լինել, որովհետև պարեկության գրաֆիկի […]
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվեց եւս 2 ամսով։ Այս մասին նա տարածել է հայտարարություն որում, մասնավորապես, նշվում է. «Այսօրվանից իմ ապօրինի ազատազրկումն երկարացվեց ևս 2 ամսով։ Այս հարցով դատական նիստը ոչ միայն օրենքների և արդարադատության, այլև բարոյականության, բանականության և ճշմարտության նկատմամբ զանգվածային բարբարոսություն էր։ Պատահական չէ, որ ամբողջությամբ մեկ մարդու` Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարվող […]
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում և խստիվ դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: «Տեղեկատվական դաշտը նման կեղծ լուրերով լցնելով, ինչպես արդեն բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագա սադրանքների իրականացման համար: […]
Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր հաղորդագրություն է տարածել, հաստատելով, որ կրակոցներ են հնչել Ադրբեջանի կողմից։ «Մենք հաստատում ենք, որ ԵՄ դիտորդը ներկա է գտնվել մեր պատասխանատվության գոտում տեղի ունեցած կրակոցներին։ ԵՄ որևէ անդամ չի տուժել», – ասված է հայտարարության մեջ։ Նախորդ հայտարարությունը, որով ԵՄ առաքելությունը հերքում էր ադրբեջանական կողմից կրակ բացելու մասին ՀՀ ՊՆ հայտարարությունը, հեռացված […]
























