01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եռյակը ԱԺ է հրավիրում ոստիկանապետին, ԱԱԾ պետին, ԱԳՆ-ին

Քիչ առաջ ավարտվեց եռյակի՝ ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ և ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունների համատեղ նիստը: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ քննարկվել է 5 հարց:Եռյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՛՛Շրջանառության հարկի՛՛ մասին օրենքին, որի պատճառով առևտրականները բողոքի ակցիաներ են անում: Հակոբյանը հայտնեց, որ պատրաստվում են երկուշաբթի օրը ժամը 18.00-ին արտահերթ նիստ հրավիրել: ՛՛Մենք կողմ ենք օրենքի կասեցմանը՛՛,-ասաց Հակոբյանը: […]

Եռյակն այս տարի առաջին նիստն է հրավիրել

Ազգային ժողովի ԲՀԿ, ՀԱԿ և ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցություններն այս պահին նիստ են անում: Նշենք, որ սա եռյակի այս տարվա առաջին նիստն է, որին մասնակցում են ՛՛Ժառանգությունից՛՛ Ռուբիկ Հակոբյանն ու կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ ԲՀԿ-ից նիստին մասնակցում են խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը և Վարդան Օսկանյանը։ ՀԱԿ-ից մասնակցում է խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Ա.Մանուկյանը նիստը սկսվելուն […]

Հիմա զգաստ կանգնելու ժամանակն է. Հրանտ Մարգարյան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում ելույթով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Ներկայացնում ենք ելույթը՝ Մեծարգո նախագահներ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, Վեհափառ հայրապետներ, հոգևոր հայրեր, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ Մենք դրական ենք գնահատում պատրաստված հռչակագիրը և մեր համաձայնությունն ենք տալիս նրա բովանդակությանը: Ինչպես հանձնաժողովի նախորդ նիստին ասել […]

Մենք չենք պատրաստվում ինչ-որ մեկի պատվերով ճանաչել Ցեղասպանությունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայյիբ Էրդողանը ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին: Հայաստանի և հայերի հետ հարաբերություններին վերաբերող հարցին պատասխանելիս նա նշել է. “Հայկական սփյուռքը ոչ մի կերպ չի հանդարտվում, նրանք անվերջ ինչ-որ բաներ են նախաձեռնում, այս հարցում Թուրքիայի հետ բանավեճի, նույնիսկ վեճի մեջ մտնել են ուզում: Մենք չենք կարող նման բան հանդուրժել: Մենք պարտավոր չենք […]

Լարված իրավիճակ. կառավարության դիմաց ոստիկանական պատը մեծանում է /վիդեո/

Այս պահին Կառավարության շենքի դիմաց դարձյալ հավաքված են ՓՄՁ բազմաթիվ ներկայացուցիչներ` փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող “Շրջանառության հարկի մասին” օրենքում իրականացվող փոփոխությունները չեղյալ հայտարարելու պահանջով: “Ամոթ, ամոթ, կասեցում, իջեք … ” վանկարկումներով են քաղաքացիները ոտքերով հարվածելով գետնին` բղավում են, “որպեսզի իրենց ձայնը լսվի կառավարության շենքի ներսում”: Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, կառավարության շենքի դիմաց ոստիկանական […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Պետական հանձնաժողովի անդամներն այնուհետև ծանոթացել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության նախապատրաստման աշխատանքների ընթացքին: […]

Թուրքիան չի փոխվում, լկտի քաղաքականություն է վարում. Շարմազանով

”Մենք տեսնում ենք, որ Թուրքիան չի փոխվում, Թուրքիան այնքան լկտի քաղաքականություն է իրականացնում, որ կեղծելով պատմությունը` ապրիլի 24-ին տոնակատարություններ է իրականացնում Անկարայում ու Ստամբուլում, սա պրիմիտիվ  քաղաքական PR  քայլ է”,-Այսօր Ազգային ժողովում հունական և ասորական համայնքների հետ ահնդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ երեք ժողովուրդներով՝ հայեր, ասորիներ ու հույսներ ու երեք […]

Փարիզում Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ մեկնարկեց Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագիրը

Հունվարի 28-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա հանդիսավոր ընթրիքը, որն առաջին անգամ անցկացվեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ: Նախագահին ուղեկցում էին Ֆրանսիայի կառավարության անդամներ` Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը և Նախկին ռազմիկների և հիշատակի պետքարտուղար Ժան-Մարկ Տոդեսկինին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Հրավիրյալների շարքում էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Շվեյցարիայում ՀՀ […]

Էրդողանը բացեիբաց անմիջական ճնշում է գործադրում ԶԼՄ-ների ղեկավարների վրա

Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում` խոսքի ազատության մասին` Թուրքիայում և Ադրբեջանում: Խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնաքարն է, ինչպես նաև փորձնաքարը բոլոր իրավունքների, որոնց պաշտպանությանն է ուղղված Եվրոպայի խորհրդի գործունեությունը: Ցանկացած երկրի համար ցուցանիշ են հանդիսանում տվյալ երկրում խոսքի, զանգվածային լրատվության միջոցների ազատության և ժողովրդավարության, օրենքի իշխանության և կառավարման միջև ուղիղ կապը և հարաբերակցությունը: Այս տեսակյունից ելնելով` բավականին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի