01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չխառնվենք այնտեղ, որտեղ մեզ չեն սպասում. Ֆարմանյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր հայտարարությունների ժամին դիմեց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: ՛՛Եկեք մենք չխառնվենք այնտեղ, որտեղ մեզ չեն սպասում, և մենք ասելիք չունենք՛՛,-ասաց նա: Նշենք, որ Բերձորում տեղի ունեցած միջադեպի հետ կապված Հովհաննիսյանը երեկ հայտարարել էր, թե ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պետք է հրաժարական տա:

՛՛Գլխավոր քստմնելին դահլիճում չէ՛՛

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, այսօր ԱԺ հայտարարությունների ելույթի սկզբում անդրադարձավ ընդդիմադիր որոշ պատգամավորների հայտարարություններին՝ նշելով. “Հարգելի գործընկերներ, ափսոս, որ գլխավոր քստմնելին դահլիճում չէ, և անիմաստ է բացատրել Համահայկական հռչակագիրն ու նրա խորհուրդը մարդկանց, ովքեր նպատակադրված չեն ուզում ըմբռնել այն, ինչը չափազանց հասկանալի է։ Հիմա՝ բուն թեմայի մասին։ Հունվարի 31-ին տեղի ունեցավ անընդունելի մի բան, […]

Մենք կիսելու հայրենիք չունենք. Շարմազանով /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ հունվարի 29-ին ընդունված Հայոց ցեղասպանության համընդհանուր հռչակագրին: Ըստ նրա՝ սա բացառիկ ու պատմական երևույթ էր հայության կյանքում, որովհետև այս փաստաթուղթը ոչ միայն օտարերկրյա մարմինների, այս կամ այն կուսակցության, այլ հայ ժողովրդի բոլոր հատվածների համապարփակ փաստաթուղթն է: Նշենք, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում քննադատեց հռչակագիրը:  Շարմազանովի […]

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման ուղիները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային տնօրեն Կլաուս Գերհաուզերի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը կարևորել է համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ և նշել, որ բանկի հետ իրակա­նացվող բոլոր ծրագրերը գտնվում են իր մշտական ուշադրության և հսկողության ներքո: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շեշտել է դոնորների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման […]

Չկա ավելի մեծ չարիք ժողովրդի համար, քան կեղծ հերոսությունը

Ռ.Մուրադյանի փետրվարի 2-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Չկա ավելի մեծ չարիք, ավելի մեծ աղետ ժողովրդի համար և հատկապես, մեր նման փոքր ազգի համար, քան կեղծ հերոսությունը: Ակնհայտ է, որ վերջերս մեր հասարակություն ներթափանցել են կեղծ արժեքներ, հայտնվել են կեղծ հերոսներ և հայրենասերներ, ովքեր մեր պետության համար դժվարին ու վճռական պահերն օգտագործում են հանդես գալու իբրև […]

Կառավարությունն ուզում է ընդառաջ գնալ

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն արձագանքելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթին, ով նշել էր, որ կառավարությունը չի կարողանում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքն ընդունել, ասաց. ՛՛Ոչ թե կառավարությունը չի կարողանում մեկ տարվա մեջ իր օրենքն ուժի մեջ մտցնել, այլ կառավարությունն ուզում է ընդառաջ գնալ ձեռնարկատերերին, բիզնեսմեններին, ուզում է՝ օրենքն ուժի մեջ մտնի բոլորի համար ընդունելի տարբերակով, […]

Ծիծեռնակաբերդի լուսանկարի հարցը տեղափոխվել է Թուրքիայի Խորհրդարան

Թուրքիայի արտգործնախարարության կողմից հրատարակված օրացույց-գրքույկում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի /Ծիծեռնակաբերդ/ լուսանկարի շուրջ ստեղծված աղմուկը շարունակվում է: Հարցն արդեն տեղափոխվել է երկրի գլխավոր օրենսդիր մարմին՝ Թուրքիայի ազգային մեծ ժողով /ԹԱՄԺ/, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:  Հարցը մեջլիսի օրակարգ է մտցրել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Օսման Քորություրքը: Ըստ թուրքական «Հաբերթուար» լրատվական կայքի՝ պատգամավորը գրավոր հարց […]

Ամերիկյան դեսպանատունը պատրաստվում է

ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը Երեւան կժամանի հաջորդ շաբաթ: Այս մասին տեղեկացնում է դեսպանատան թվիթերյան էջը: Հիշեցնենք, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի դիվանագիտական աշխատանքի ժամկետի սպառումից հետո 2014թ. դեկտեմբերի 17-ին Սենատը ՀՀ-ում դեսպան հաստատեց Ռիչարդ Միլզին:

Օրենքը պետք է, թեկուզ եթե ՛՛ցավացնում է՛՛

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով՝ երկրում շատ խնդիրներ կան, իշխանության, ընդդիմության նկատմամբ վստահության բացակայություն էլ կա, սակայն իշխանությունն իսկապես գնում է բարեփոխումների ճանապարհով: Այս մասին նա նշեց այսօր ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի վերաբերյալ: ՛՛Այսօր մեր երկիրը մի վիճակում է գտնվում, որ ուրիշ ճանապարհ չունենք: Միամիտ չենք հասկանում ենք, գնալու ենք այս ճանապարհով, որոշ […]

Ի դեմս Փերինչեքի` գործ ունենք Թուրքիայի հետ. թուրքագետ

Փերինչեքը միշտ էլ հայտնի է եղել իբրեւ սկանդալային ու իշխանություններին քաղաքական ծառայություն մատուցող անձ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Փերիչեքի դատավարությունից, ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա նշել է, որ ի դեմս Փերինչեքի` մենք գործ ունենք Թուրքիայի հետ, նա խորհրդանշում է Թուրքիան,  թուրքական իշխանությունների մարմնացումն է: “Եթե ՄԻԵԴ-ն ինչ-որ կերպ արդարացնի Փերինչեքին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի