16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավելի քան 470 եվրոպական ՀԿ-ներ նամակ են գրել ԵՄ և ԵԽ ղեկավարներին․ պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Ավելի քան 470 եվրոպական ՀԿ-ներ և միավորումներ նամակ են հղել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի ղեկավար անձանց՝ հորդորելով անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։ Նամակը հասցեագրված է Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական Խորհրդարանի նախագահներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին։Հայտնում են Եվրոպացիներն Արցախի համար նախաձեռնությունից: Նամակի […]

Գարեջուր վաճառող Աշոտ Փաշինյանը որոշել է նկարչությամբ զբաղվել. «Հրապարակ»

Նախօրեին բացվել է մեր օրերի նորահայտ նկարիչ, վարչապետի որդի Աշոտ Փաշինյանի նկարների անդրանիկ ցուցահանդեսը: Ծառայությունից հետո ուսումը կիսատ թողած եւ մի կարճ շրջան գարեջուր վաճառելով զբաղվող Աշոտ Փաշինյանը, ինչպես վերջերս նրա մայրը հայտնեց, որոշել է նկարչությամբ զբաղվել։ Հուլիսի 13-ին նրա առաջին ցուցահանդեսն է բացվել, որին ներկա է գտնվել նաեւ հայրը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ականատեսները […]

Փաշինյանին չեն գոհացնում միայն վարչապետի լիազորությունները․ «Փաստ»

Երբ նոր էր ընտրվում վարչապետի պաշտոնում, Նիկոլ Փաշինյանը խոսում էր երկրի կառավարման սուպերվարչապետական համակարգը վերացնելու և ավելի հավասարակշռված համակարգ ներդնելու մասին։ Ժամանակին նա նաև առիթը բաց չէր թողնում՝ հայտարարելու սահմանադրությամբ նախագահին տրված նեղ լիազորություններն ընդլայնելու անհրաժեշտության մասին։ Հենց կառավարման համակարգը հավասարակշռված դարձնելու մոտեցումով էր պայմանավորված, որ տրվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկը։ Արդեն մի քանի տարի […]

Ներկա քաոսային իրավիճակում մեր ինքնության փրկության գործը մտավորականության, Հայ Առաքելական Եկեղեցու ուսերին է. Կոչ մտավոր ոլորտի Հայ աշխատավորին

Բարեկամս, Քեզ դիմում եմ, որպես Հայ մարդու, Քաղաքացու, Հայրենասերի, Հայաստանի ու Հայերի ապագայով հետաքրքրված անհատի՝ անկախ ապրելու վայրից, տարիքից և սեռից։ Այն, որ հարյուրամյակներով երազած Հայաստանը 1991-ին Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակմամբ իրողություն դարձավ, դրա ականատեսը, մասնակիցն ու վկան շատերս ենք: Այն, որ նույն այդ շրջանում ստեղծվեց երկրորդ հայկական պետականությունը՝ ի դեմս Արցախի Հանրապետության, ու դա […]

Թշնամին Մարտունիում ականանետ է կիրառել

Հուլիսի 14- ին, ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ, տեղեկացնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը

Փաշինյանը մեկնել է Բրյուսել

Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից։ «Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը»,- ասվում է հաղորդագրությունում:

Ադրբեջանը Շուշիի շրջանում կրկին խախտել է հրադադարը՝ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ

Ադրբեջանական զինուժը հուլիսի 14-ին ժամը 14:00-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը հուլիսի 14- ին ժամը 11:00-ի սահմաններում Շուշիի շրջանում […]

Արցախի ադրբեջանացում չի լինելու, թող Նիկոլն էլ, Միշելն էլ, Իլհամն էլ ականջներին օղ անեն. Շարմազանով

Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմացից մեկնարկել է ՀՀԿ-ի բողոքի ակցիան՝ ի աջակցություն Արցախում այսօր մեկնարկած համաժողովրդական շարժման։ «Սա այն կառույցի գրասենյակն է, որն ունի միջազգային պարտավորություն, ունի պարտավորություն նաև հայ ժողովրդի՝ ՀՀ և ԱՀ քաղաքացիների առջև։ Դեռևս մեր իշխանության օրոք ԵՄ-ն ստորագրել է ՀՀ-ի հետ համագործակցության պայմանագիր, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անքակտելի է։ […]

Ռուս խաղաղապահների զորակայանի մոտ վրաններ են տեղադրվում. պետնախարարը կհանդիպի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ

Որևէ մեկը կասկած չունի, որ արցախցին իր համար կատարված ցանկացած լավությունը գնահատող և բազմապատիկը վերադարձնող տեսակ է, հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Նրա խոսքով՝ արցախցին պատերազմից հետո այս բարդ իրավիճակում մշտապես իր երախտիքի խոսքն է ասել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերին։ Գուրգեն Ներսիսյանը հայտնեց, որ մի քանի հոգով հանդիպում կունենան Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի