14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք չենք կարող հետ բերել զոհերին, բայց դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում. Հենրիխ Մխիթարյան

Մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում, այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Տասը ամիս տևած շրջափակումից հետո՝ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական զինուժը սկսեց դաժան գնդակոծել Լեռնային Ղարաբաղը։ Սիրտս կոտրվում է, երբ տեղեկանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զանգվածային արտագաղթով Հայաստան փախչող հազարավոր հայ ընտանիքների, կորստի և […]

Ստեփանակերտում մարդիկ բառիս բուն իմաստով սոված են. Արցախցի լրագրող

Արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսյանն ահազանգում է՝ Ստեփանակերտում պարենային սակավության վիճակը կրիտիկական է։ «Մարդիկ բառիս բուն իմաստով սոված են։ Քաղաքում գործում է մեկ հացատուն ռուս խաղաղապահների կողմից, բայց դա բավարար չէ»,- «X»-ում գրել է նա։ Լրագրողը նշել է, որ մի քանի օր առաջ ալյուր են օգնություն ստացել ու հիմա հացի արտադրամասեր շահագործող մարդկանց կարիք կա։

Հայաստանից բժիշկների թիմն ուղղաթիռով մեկնել է Ստեփանակերտ. ՀՀ ԱՆ

Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։ Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապայության նախարարությունից, Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։

Այս պահին միջնորդ երկրների խնդիրը պետք է դառնա` Ադրբեջանի վրա գոնե ճնշումներ գործադրելն ու ճանապարհի թողունակությունը կտրուկ մեծացման հարցը. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարբեր հանգամանքներով պայմանավորված` Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է և երեկվանից դեպի ՀՀ մեկնած շատ արցախցիների հետ կապ չկա: Շատերը տեղանքի, իսկ ոմանք` հեռախոսների լիցքավորման հետ կապված խնդիրներ ունեն, շատերն արդեն վառելիքի ու սննդի, իսկ հերթը չափից ավելի դանդաղ է շարժվում: Ադրբեջանական անցակետի աշխատանքային ռեժիմն ու նրանց մոտեցումը հավելյալ ցավ […]

Ֆրանսիան պատրաստ է հրատապ օգնություն ուղարկել Ստեփանակերտում պայթյունից տուժածներին

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան X-ի իր էջում գրառմամբ հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է հրատապ օգնության միջոցներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ: «ԼԵռնային Ղարաբաղ. իմ բոլոր մտքերն այսօր երեկոյան վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է արտակարգ միջոցներ ուղարկել: Ադրբեջանը պետք է ապահովի մարդասիրական օգնության անհապաղ մուտքը»,- գրել է նա:

Ստեփանակերտում պայթյունի հետևանքով մի քանի տասնյակ վիրավոր կա, տարբեր աստիճանի այրվածքներ ունեն

Արցախի ԱԻՊԾ հայտարարել է՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքները մեկուսացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ «Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։ Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։ Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի ավելի […]

Փաշինյանը խոստովանել է, որ Հայաստանին միտումնավոր պատրաստել են Ռուսաստանից շրջադարձի, նրա հայտարարությունները մերժելի են. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի սեպտեմբերի 24-ի անկախության օրվա առթիվ ուղերձը անընդունելի հարձակումներ է պարունակում Ռուսաստանի դեմ և չի կարող այլ բան չառաջացնել, քան մերժում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Փորձ է արվում ազատվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Փաշինյանի վերջին հայտարարությունները հաստատում են մեր […]

Էրդողանը ժամանել է Նախիջևան. քննարկվելու է Արցախի հարցով քառակողմ հանդիպման առաջարկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա այցով ժամանել է Նախիջևան, հայտնում է TRT-ն։ Օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, որի հետ Թուրքիայի նախագահը կմասնակցի Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքին, ինչպես նաև Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացմանը։ Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն Անկարայի՝ Արցախի հարցով առաջարկած հանդիպումը Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված