03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արարքցյանների ընտանիքին՝ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արարքցյանների ընտանիքին՝ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա Արցախյան շարժման ակունքներում կանգնած պետական-քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի և Հայոց համազգային շարժման հիմնադիր անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի մահվան մասին: Խորին ցավակցություն եմ հայտնում Արարքցյանների ընտանիքին, հարազատներին և […]

Մեկ դեպի Արևմուտք, մեկ դեպի Ռուսաստան. այս իշխանության շեղումները անկանխատեսելի են

Շշուկներ են պտտվում, թե սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որքանով է սա արդյունավետ պահ իշխանության համար` անհասկանալի է: Հստակ ցուցանիշներ կան` Նիկոլ Փաշինյանի հակավարկանիշը նվազում է: Սա ոչ միայն տեղի է ունենում Հայաստանի ներսում, այլ դրսում ևս փոփոխություններ կան: Եթե անգամ նման բան լինի, ապա դա Արևմուտքի դրդմամբ կարող է լինել FM 106.5

Իմացել են՝ իրենց տեր Ալիևը գնում է ընտրությունների, ու հավաքվում են՝ հասկանալու, թե ինչպես օգնեն Ալիևին՝ էլի հաղթելու. Աննա Մկրտչյան

Օրերս հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս շաբաթ կայանալիք քաղաքական ժողովն, ի տարբերություն նախորդի, նեղ կազմով է անցնելու, պատգամավորների մեծ մասն, ինչպես նաև այլ հրավիրյալներ չեն լինի: Oragir.News-ը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել ՔՊ պատասխանատուների հետ, պարզելու համար, թե ինչով է պայմանավորված նեղ կազմով քննարկում անելը, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Oragir.News-ը նույն […]

Մնում է սպասել. ինչու չի կոնկրետացվում գերիների վերադարձի տեղեկությունը

Պաշտոնական Երեւանի եւ Բաքվի հայտարարությունից անցել է 6 օր, սակայն մինչ օրս գերիների վերադարձի վերաբերյալ կոնկրետ տեղեկություն չկա։ Հիշեցնենք, կողմերը պարտավորվում էին ազատ արձակել՝ Ադրբեջանը 32, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի գերիների։Հայտարարությունն արժանացել էր միջազգային գրեթե բոլոր դերակատարների հավանությանը: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հավաստիացնում է, թե ձեռք բերված պայմանավորվածություններն ուժի մեջ են. «Կարծում եմ մոտ ժամանակներում […]

Փողի պաշտամունք

ԱԺ կոչվող բալագանը «քննարկում» է օրենքի նախագիծ, որով օրինականցվում է կաշառքով բանակից խուսափելը։ «Քննարկմանը» ակտիվորեն մասնակցում և իրենց մտահոգություններն են արտահայտում կառուցողական ընդդիմության մտահոգված պատգամավորները։ Սույն օրենքը լիովին քպ-ականների մտածողության արգասիք է։ Նրանք ամեն ինչ հաշվարկում և չափում են փողով՝ ամուսնություն, ընկերություն, կուսակցություն, բանակում ծառայություն և վերջապես՝ հայրենիք։ Այս ամենը նրանց համար առուծախի առարկա են։ […]

Կգան հատուկ պատրաստված մարդիկ՝ հատուկ նպատակներով, այդ ժամանակ էլ կմտնեն Ադրբեջանի եւ Թուրքիայի զորքերը

Իլհամ Ալիևը, Euronews-ին տված հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանում հայկական փոքրամասնության և Հայաստանում ադրբեջանական փոքրամասնության թեմային, նշել է, որ խաղաղության պայմանագրում ամեն ինչ պետք է փոխադարձ լինի։Եվ ասել է, որ եթե Ադրբեջանում հայկական փոքրամասնության հարցը ներառվի, ապա՝ «եկեք ներառենք 30 տարի առաջ Հայաստանից վտարված ադրբեջանական փոքրամասնության հարցը»։ Ի՞նչ վտանգների առաջ կկանգնի ՀՀ-ն, եթե սա իրականանա, և ի՞նչ […]

Ցինիզմի պրոֆեսորները. Փաստ

Ենթադրենք, ամեն ինչ այնքան արագ եւ անսպասելիորեն է փոխվում, որ արտաքին քաղաքական հարցերում կարելի է տարին տարվա վրա իրար հակասող հայտարարություններ անել եւ դա վերագրել հարափոփոխ աշխարհին։ Ենթադրենք՝ կարելի է ասել, որ Արցախի հարցում, երբ ասում էինք «Արցախը Հայաստան է», «Աղդամը մեր հայրենիքն է», անկեղծ էինք մեր ցանկությունների մեջ, բայց մեր անփորձությունը խանգարեց, որ ճիշտ […]

Հեղինակություն, փողոց եւ ընտրազանգված չունեցող իշխանության հույսը մնում են ուժայինները եւ վարչական ռեսուրսը. Փաստ

Հարաբերությունների բարելավմանն ուղղված բանակցային ցանկացած գործընթացի, հատկապես նման սուր թեմաների վերաբերյալ, ինչպես պատերազմից հետո խաղաղության պայմանագիր ստորագրելն է, նախորդում են որոշակի ակցիաներ, որոնք ուղղված են լինում ինչպես բանակցող կողմերի, այնպես էլ հակամարտող հասարակությունների միջև փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանը»: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի բարձրագույն պետական գերատեսչությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի