Արցախի հարցի կարգավորումը բարդ ու նուրբ բանակցություններ էր ենթադրում, ինչը 2018-ից հետո տապալեցին, ինչն էլ նման ողբերգական հետևանքների հանգեցրեց. Տիգրան Աբրահամյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Հայոց բանակի ձևավորման ու բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցած, Հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալ հայորդիների հիշատակին:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հարց էր ուղղել կալանավայրում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին՝ հնարավո՞ր է առաջիկայում պատերազմ, հատկապես որ նկատվում է ադրբեջանական զորքերի շարժ, Ալիեւն էլ ռազմատենչ հայտարարություններ է անում: «2020-ի սեպտեմբերի 27-ին մեր դեմ հարուցված պատերազմը չի էլ ավարտվել… Նոր ռազմական գործողությունների հավանականությունը բարձր է, եւ Փաշինյանի ներդրումը այս իրավիճակում շատ քիչ է զիջում Ալիեւին։ […]
Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է Ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցերի: Քաղաքացիներից մեկին, օրինակ, հետաքրքրում էր, թե պարոն Աշոտյանն ի՞նչ միջոցներ է առաջարկում ձեռնարկել՝ տարհանված անձանց իրավունքները պաշտպանելու համար։ Իր լիարժեք համերաշխությունը հայտնելով արցախցիներին՝ Արմեն Աշոտյանը նշել է. «Երբեք չեմ մոռանա, որ դեռեւս շրջափակված Արցախից բազմաթիվ իմ հայրենակիցներ Հայաստանում ապրող իրենց բարեկամների […]
«Նոր Սահմանադրությունն ընդունվում է միմիայն այն դեպքում, եթե պետք է փոխվի նախաբանը, առաջին եւ երկրորդ հոդվածները: Ես կարծում եմ, առաջին եւ երկրորդ հոդվածների հետ կապված որեւէ խնդիր չկա, փոփոխություն չպետք է լինի: Բուն նպատակը՝ նախաբանը փոխելն է եւ դա փորձ է արվում փաթեթավորել մարտահրավերներին դիմակայելու, ավելի դիմացկուն երկիր ունենալու շղարշով: Հայեցակարգում դրա մասին դրույթ չկա, […]
Վերջին շրջանում ֆեյսբուքյան սոցհարթակում հայտնվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Հանրապետական կուսակցությանն առերեւույթ սատարող ֆեյք էջեր, որոնք իրականում բովանդակային առումով ճիշտ հակառակ դիրքերից են հանդես գալիս: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ՀՀԿ խորհրդի անդամ, մեդիափորձագետ ՀԱՅԿ ԴԵՐԶՅԱՆԻ հետ: — Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ հիմա սկսեցին ակտիվանալ ֆեյք էջեր, որոնք փորձում են թիրախավորել ՀՀ 3-րդ […]
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ազգայինն ու ազգը ոչնչացնող դուրսպրծուկների ժամանակը Ապրում ենք մի իրականության մեջ, որում ընդհատակյա գործընթացները մետաստազների պես տարածվում են բոլոր երբեմնի կայացած համակարգեր՝ կրթությունից մինչեւ եկեղեցի, ընտանիքից մինչեւ բանակ, հայրենատիրությունից մինչեւ հայրենասիրություն, ազգայինից մինչեւ հայոց պատմություն։ Այս իշխանության , որ իրենց տրվել է թուրքական զավթիչների ձեռամբ, […]
Օրեր առաջ անհետացել է ադրբեջանցի բլոգեր Արզու Սայադօղլուն․ նրա ընտանիքն արդեն երրորդ օրն է՝ չի կարողանում կապ հաստատել նրա հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա անհետացման մասին ահազանգել են իրավապաշտպանները։ Արզու Սայադօղլուն ընդդիմադիր գործիչ է, որը պարբերաբար քննադատում է Ադրբեջանի իշխանություններին։ Մանրամասներրը՝ կից տեսանյութում:



























