15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ-ում Փաշինյանին առաջվա նման չեն ընդունում. Պուտինը վերցնում է իր ձեռքը. Հրապարակ

Տեղեկացնելով իր ու Պուտինի հեռախոսազրույցի մասին՝ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության առնչությամբ, Փաշինյանն ասել է՝ պայմանավորվել են, որ մինչեւ 2019թ․ նիստ չի կայանա, հարցը կլուծվի աշխատանքային կարգով։ Ի՞նչ է դա նշանակում՝ հարցրինք ԱԳՆ աղբյուրին։ «Այսինքն, կարող ես հարցը լուծել ՀԱՊԿ նիստերի միջեւ ընկած շրջանում։ Իսկ նիստերը տեղի են ունենում կես տարին մեկ։ Շատ հարցեր լուծվում են այդ […]

Ղարաբաղի իսթեբլիշմենթին փոխանցվել է ՀՀ իշխանության ուղերձները. Հրապարակ

Ղարաբաղ-Հայաստան վերջերս թեժացած դիսկուրսից հետո Ղարաբաղ է մեկնել ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ղարաբաղի իսթեբլիշմենթին փոխանցելու ՀՀ իշխանության ուղերձները, որ իրենք կատեգորիկ դեմ են Հայաստան-Ղարաբաղ լարվածությանը։ Ղարաբաղում պատասխանել են․ «Երբ ասվում է՝ սերմացու ուտող մկների պես, պետք է անվանական ներկայացնել՝ կոնկրետ ում նկատի ունի, այլապես ողջ գեներալիտետն ու բանակն են տուժում»։ Ասվել է՝ ձեզ նկատի չի […]

ՀԱՊԿ-ում հարցն արդեն լուծված է. 168 Ժամ

Ինչպես տեսնում եք, Ռուսաստանը հնարավորինս խուսափում է քայլերից, որոնք կարող են գնահատվել՝ որպես միջամտություն, ազդեցություն ՀՀ ներքաղաքական կյանքին: Իսկ Բելառուսի թեկնածուի ընտրությունը դառնալու էր ներքաղաքական բանավեճի եւ նախընտրական տրամադրությունների վրա ազդող գործոն, որից Ռուսաստանն ամեն կերպ խուսափում է: Ուստի Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ ամենաազդեցիկ երկիր, որոշել է նման կերպ լուծել խնդիրը, որպեսզի որեւէ ղեկավարի համար ցավոտ […]

ԱԺ նիստը տապալվում է/Ուղիղ միացում/

Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը: Այս պահին դեռ քվորում չկա։ ԱԺ նիստերի օրակարգում նաև ներառված է Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին […]

Փաշինյանի նեոբոլշևիկյան ռեժիմը խուճապի մեջ է. Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

Նեոբոլշիկյան ռեժիմը Փաշինյանի գլխավորությամբ, բացահայտ խուճապի մեջ է, ծրագրեր ներկայացնելու փոխարեն օր օրի ավելացնում է ատելության դոզան, իրականացնում է հակաքարոզչություն, կիրառում է վարչական ռեսուրս՝ Բերիայի և «Գեստապոյի» օրինակով․ Ֆեյսբուքյան եթերով հայտարարեց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը։ Իր ձիուն սենատոր կարգած Կալիգուլայի օրինակով, ըստ Շարմազանովի, Փաշինյանը դեպուտատ ու նախարար է կարգում իր հետ քայլ արած երիտասարդներին․ […]

Քանի դեռ ԱԱԾ-ն իմ հետևից չի եկել, որոշեցի հանրագումարի բերեմ Նիկոլ Փաշինյանի հիմնական ձեռքբերումները և բացթողումները

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևի շատերդ ուշադրություն դարձրեցիք, որ Գորիսում ունեցած ելույթում, մեր հարգարժան վարչապետի պաշտոնակատարը սպառնաց ԱԱԾ-ն ուղարկել բոլոր նրանց հետևից, ովքեր կասկածի տակ են դնում Արցախի և ընդհանրապես ազգային անվտանգության հարցով իր գործունեությունը։ Քանի դեռ ԱԱԾ-ն իմ հետևից չի եկել, ես որոշեցի հանրագումարի բերեմ կառավարման յոթ ամիսների ընթացքում ազգային անվտանգության […]

Մեր համակիրներին կանչում են, ահաբեկում, առաջարկում ընտրության օրը «մեկնել», անէանալ

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախընտրական պայքարը շարունակվում է, արդեն որոշ տեղեկություներ կան, որ մեր համակիրներին կանչում են, ահաբեկում, առաջարկում ընտրության օրը «մեկնել», անէանալ, կամ չընտրել ՀՀԿ-ի թեկնածուներին: Այսօր ես պիտի հանդիպեմ անկախ դիտորդական կազմակերպության ներկայացուցչի հետ եւ պատրաստվում եմ խոսել նաեւ այդ մասին․․․ Թող ճշտեն, պարզեն եւ հետեւություններ անեն»: […]

Հոգատար հասարակությունում պիտակներ չեն փակցնում և ներքին թշնամիներ չեն փնտրում

Այս տարվա գարունից ի վեր մեր երկրում թևածում է մերժման ուրվականը, որ վերից վար, աջից ձախ հասարակությունը թաթախել է բացասական էներգիայով: Սկզբում երկիրը շնչում էր «Մերժիր Սերժին» կարգախոսով: Երբ նախկին նախագահը անսաց այդ կոչին և հեռացավ ու տեղնուտեղը կարգախոսը փոխարինվեց «Նիկոլ վարչապետով», թվում էր՝ այդ մերժող ու հպարտացած հասարակությունը, հրապարակներում երգուպարով տոնելով իր հաղթանակը, ձերբազատվեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի