09 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ով կարող է լինել կա­ռավարությունում, իսկ ովքեր կգնան խորհրդարան. Ժամանակ

Երեկ տեղի է ունեցել «Քա­ղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի ժամանակ քննարկ­վել է ապագա կառավարության ձևավորման հարցը:  Նիստում որոշվել է, թե «Իմ քայլը» դաշին­քի ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնա­ծուներից ով կարող է լինել կա­ռավարությունում, իսկ ովքեր կգնան խորհրդարան: Կառա­վարության կազմում կարող են լինել նաև «Իմ քայլի» ցուցա­կում չընդգրկված անձինք: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

Աթոռակռիվը սկսվեց. Հրապարակ

Հետընտրական մեկնաբանություններում հաճախ է հնչում, թե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պարտվեցին, քանի որ հին դեմքերով էին քաղաքական պայքարի դուրս եկել, թեեւ խորհրդարան անցած ուժերից ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն էլ առանձնապես նոր դեմքերով չէին ներկայացել: Հատկապես` ԲՀԿ-ն: Փոխարենը լիովին նոր դեմքեր են «Իմ քայլը» դաշինքում, որտեղ մի կողմից ուրախության գինարբուքներ են, մյուս կողմից արդեն միմյանց տակ են փորում […]

ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրությունները մրցակցային էին. ԱՄՆ պետդեպ

Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և կարծում է, որ դրանք անցկացվել են ազատ և մրցակցային պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը: «Մենք ողջունում ենք ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների բյուրոյի և մարդու իրավունքների անվտանգության և համագործակցության կազմակերպության գնահատականներն առ այն, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, և թեկնածուները հնարավորություն ունեին […]

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում. Նոր իշխանությունները կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ. ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ «Առավել նշանակալի է, որ քոչարյանա-սերժական բռնապետության վերջնական տապալումը տեղի ունեցավ լիովին ազատ և դեմոկրատական ընտրությունների միջոցով։ Ընտրություններում ժողովրդի ազատ կամարտահայտությամբ պսակված Թավշյա հեղափոխության գլխավոր նվաճումն անկասկած այն է, որ Հայաստանի ժողովուրդը […]

Որքան էլ Փաշինյանն աշխատի, առաջիկա 30 տարում Հայաստանը չի կարող դառնալ օրակարգ ստեղծող երկիր

Միանշանակ, ընտրությունները լեգիտիմ էին։ Միանշանակ, Նիկոլ Փաշինյանը ՀՀ ժողովրդի մեծամասնության կողմից ընկալվում է որպես ժողովրդի միակ հնարավոր առաջնորդ (ու արդարացի), որը մի ժեստով կարող է ՀՀ տարածքում գետերի հունը փոխել (ու իրոք դա այդպես է)։ Բայց այս ընտրություններից հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանը, լրիվ լեգիտիմ, տարավ ջախջախիչ հաղթանակ նախկինների նկատմամբ և համոզիչ հաղթանակ ներկա քաղաքական գործիչների […]

ՀՀԿ-ի չանցնելը որոշակի դիսկոմֆորտ է ստեղծում

Էյֆորիզմից ու դեպրեսիվիզմից մի պահ կտրվենք ու նայենք հարցին ավելի ակադեմիական ու սառնասիրտ տեսանկյունից։ ՀՀԿ+ՀՅԴ հավաքել են շուրջ 100․000 ձայն, իսկ մյուս կողմից՝ «Իմ քայլի», իսկ ավելի ճիշտ կլինի ասել Նիկոլի ռեյթինգը ապրիլ-մայիսյան 95+ տոկոսից և Երևանի ավագանու 80+ տոկոսից հետո իջել է 70-ի։ Վստահ էի ու վստահ եմ, որ էդ անկման դինամիկան շարունակվելու է, […]

Երբ մարդը պետք է լինի բարձրագույն արժեք

1948 թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ն ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, և ամբողջ աշխարհն այս օրը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։  Մեր երկրում մշտապես արդիական է եղել մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, մշտապե՛ս… Տարբեր մոտիվացիաներով ու տարբեր խնդիրների լուծման նպատակով պարբերաբար խախտվել են մարդու իրավունքները, և այս առումով մենք ահռելի աշխատանք ունենք կատարելու: Հպանցիկ […]

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով, ինչը երկրի զարգացման տեսանկյունից դրական երևույթ չէ. «Մենք» դաշինք

«Մենք» դաշինքը հայտարարություն է տարածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Սիրելի հայրենակիցներ, դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հրապարակված են և կարող ենք ասել, որ վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չի ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները: Այս փաստի առթիվ շնորհավորում […]

Ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար. «Սասնա ծռեր»-ի հայտարարությունը

Քվեարկությունը, չնայած դրա ընթացքում արձանագրված խախտումներին, ընդհանուր առմամբ եղել է ազատ ու թափանցիկ, ինչի շնորհիվ ժողովուրդն ազատորեն արտահայտել է իր կամքը ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը՝ ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ «ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները էական առաջընթաց քայլ էին […]

Ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին. ՀՅԴ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովում: Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների: Եվ այս պարտության մեջ մենք տեսնում ենք հետեւյալը. Ա. ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին, Բ. ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի