Դատապարտյալի անչափահաս երեխաները հացադուլ կանեն. Նաիրա Զոհրաբյանը ահազանգում է /տեսանյութ/
Քաղաքական վերլուծաբան Նարինե Դիլբարյանը ամենամեծ բացթողումը համարում է այն, որ կառավարւթյան ծրագրում սահմանադրական փոփոխությունների մասին ոչինչ չկար գրված, այնինչ նախընտրական ծրագրում իշխանությունները խոսում էին այդ մասին և սահմանադրությունը և ընտրական օրենսգիրքը փոխելու խոստումներ էին հնչեցնում: ՀԱԿ-ի առաջարկը՝ խորհրդարանական կառավարման համակարգից անցում կիսանախագահականին, Դիբարյանի գնահատմամբ շահադիտական նպատակներ է հետապնդում: «ՀԱԿ-ի և Լևոն Տեր Պետրոսյանի առաջարկների մեջ ես տեսնում […]
ՀԱՊԿ-ը մոտակա տարում կարող է մնալ առանց լիարժեք գլխավոր քարտուղարի: Այդ պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է իր թեկնածուին հաստատել ակնկալող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չզիջող դիրքորոշման պատճառով, գրում է ռուսական Коммерсантъ-ը: Նշվում է, որ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը: ՀԱՊԿ-ին մոտ կանգնած աղբյուրը Коммерсантъ-ի հետ զրույցում հաստատել է […]
Պետության կառավարումը մասնավորին հանձնելու հեռանկարը Կառավարությունը որոշում է ընդունել, որ Բանակում սննդի կազմակերպումը հանձնեն մասնավոր ընկերություններին, այն հիմնավորմամբ թե դրանով կբարձրանա սննդի կազմակերպման արդյունավետությունը։ Այսինքն կառավարությունը խոստովանում է, որ պետությունը այնքան ապաշնորհ կազմակերպիչ է, որ չի կարող նույնիսկ բանակի սնունդը կզմակերպել։ Այս կոնտեքստում, կարող են ընդհանարապես բանակն ու ոստիկանությունը հանձնել մասնավոր ընկերությունների՝ ասենք սեքուրիթի դրիմզ սպը-ին, […]
Երբ 2018թ. մարտ-ապրիլին տեղի էր ունենում իրադարձություն, որը հետագայում անվանեցին «թավշյա, ոչ բռնի, փոխադարձ սիրո և այլն հեղափոխություն», հասարակական տրամադրություններում գոյություն չուներ Մարտի 1-ի հարց: Իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքացի , թեկուզ արժանապատիվ, ձեռքը դնելով խղճին, կհամաձայնվի այս պնդման հետ՝ չկար Մարտի 1-ի բացահայտման հասարակական պահանջ: Իրադարձությունների ծավալման սկզբում բարձրացնել այս խնդիրը , նշանակում էր «գործը պռավալ […]
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 18-րդ ձմեռային նստաշրջանը։ Մարդու իրավունքների, ժողովրդավարության և հումանիտար հարցերի մշտական հանձնաժողովում Անի Սամսոնյանը խոսել է ապատեղեկատվության դեմ պայքարի դիսկուրսի և դրա վտանգների մասին. Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցային հնարավորությունների կատարելագրծմանը զուգընթաց կարևոր խնդիր է դարձել կեղծ օգտահաշիվների և դրանց […]
Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր անշարժ գույքի շուկայում դիտարկվող աննախադեպ աշխուժությամբ` դա համարելով իր կառավարության և իշխանափոխության հիմնական ձեռքբերումներից մեկը։ Այսօր նա այլևս չի խոսում այդ մասին։ Թե ինչու, հավանաբար պարզ է։ Այլևս հպարտանալու առիթ չկա. անշարժ գույքի շուկայում ի հայտ են եկել մտահոգիչ երևույթներ։ Շուկան դարձյալ պասիվանում է։ Թև այդ երևույթն ավելի […]
Կառավարության կառուցվածքի շուրջ քննարկումները եւ դրանից բխող աշխատատեղերի կրճատման հարցը շարունակում են մնալ օրակարգում: Օրաթերթի տեղեկություններով` այժմ իշխանությունները հնարավոր սցենարներ են մշակում, թե ինչպես կարող են օպտիմալացումներ կատարել, որպեսզի հնարավորինս ցավոտ չլինի պետական համակարգի աշխատակիցների համար: Եվ, ահա, թերթի տեղեկություններով` այս պահին որոշված սցենարի համաձայն` խոսքը 100 աշխատողի մասին է, որոնք օպտիմալացումից հետո կմնան առանց […]
Թերթի տեղեկություններով, վարչապետի՝ առաջիկայում նախատեսված այցն Իրան այնքան էլ, մեղմ ասած, դուր չի եկել արևմտյան տերություններին, և նրանք փորձել են իրենց վերաբերմունքն արտահայտել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու միջոցով: Ըստ տեղեկությունների, լեհ դիվանագետն իր հանդիպումներից մեկի ժամանակ հասկացրել է ՀՀ ղեկավարությանը, որ այդ այցն «առանձնապես ոգևորիչ չէ»: Սակայն հասկանալի է, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, […]
Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն ինքնատիպ աշխատաոճ է ընտրել՝ նախարար նշանակվելու սկզբում մետրոյով էր գործի գնում, հետո Սերժ Սարգսյանի կուրսեցի դպրոցի տնօրենին գործից ազատեց, մեկ ուրիշ տնօրենից էլ խորհրդակցության ժամանակ հրապարակավ անգլերենից «քննություն» վերցրեց: Հայտարարեց, որ «Այբ»-ի ծրագիրը վատն է, հետո «Այբ»-ի հետ պայմանագիր կնքեց: Հիմա էլ զբաղված է իր նախարարությանը կցվելիք Մշակույթի նախարարության աշխատողներին անձամբ […]
























