11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն ուզում է իր վրայից գցե՞լ տապալումների պատասխանատվությունը. Ժամանակ

Հայաստանի կառավարությունը որոշել է լուծարել Ջրի ազգային խորհուրդը: Այս մարմինը ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմինն էր, որի ղեկավարը ի պաշտոնե հանրապետության վարչապետն է: Լուծարելով այս խորհուրդը՝ վարչապետը հավանաբար ուզում է իր վրայից գցել ոլորտում առաջիկայում սպասվող տապալումների անմիջական պատասխանատվությունը: Այլ հրապարակումերին ծանոթացեք թերթի այս համարում:   

Ազգային ժողովում կռիվ է ընկել պարգևատրումների պատճառով. Ժողովուրդ

Ազգային ժողովի ներսում կռիվ է ընկել: Բանն այն է, որ մարտի 18-ին Ազգային ժողովի աշխատակազմի կողմից պարգևատրում է եղել աշխատակազմի անդամներին, սակայն ոչ բոլորին: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, նույն վարչության մեկ աշխատա­կից ստացել է, մեկ այլ աշխատակից՝ ոչ: Իսկ ԱԺ աշխատակազմը ոչ մի տրամա­բանական բացատրություն չի տվել՝ ասե­լով, թե այլ սկզբունքներով են […]

Փաշինյանը պարգեւատրում է իր հավատարիմներին, Վանեցյանից էլ է բիզնես խլում. Իրատես

Հավանաբար, տնտեսական հեղափոխության տրամաբանությունից բխում է նաեւ բիզնեսները սեփական նախընտրությամբ բաժանելու գործելաոճը։ Թերթի տեղեկություններով` ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը բենզինի բիզնեսում մասնաբաժին ունի, եւ ահա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նրան առաջարկել է դուրս գալ այդ ոլորտից, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն այնտեղ։ Իրազեկ աղբյուրի փախանցմամբ` Վանեցյանի բիզնեսին «խփում» են Խաչատուր Սուքիասյանն ու Գագիկ Ջհանգիրյանը։ Կհամաձայնի՞ Նիկոլ Փաշինյանի առաջարկին […]

Ապրիլ ամիսը հիշելու, գնահատելու ու արժևորելու այլ օր ունենք. Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապրիլ ամիսը հիշելու, գնահատելու ու արժևորելու այլ օր ունենք. Ապրիլյան պատերազմի նահատակված և կենդանի հերոսների օրը։ Քաղաքացու օրը հատուկ նշելու կարիք չկա, քանի որ այն ամեն օր է, իսկ քաղաքացին մնում է քաղաքացի, քանի դեռ կա ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։ Ապրիլյան քառօրյայի մեր հերոսներն իրենց կյանքը տվեցին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին […]

Սամվել Ալեքսանյանն առեւանգե՞լ է Ղուշչյանին. ոստիկանությունը դեռ ստուգում է

Ոստիկանությունը դեռ շարունակում է ստուգել  ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իրեն առևանգելու և սպառնալու վերաբերյալ հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանի հայտարարությունը։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՀՀ Ոստիկանության հասապակայնության հետ կապի եւ լրատվության  վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեղեկացրեց, որ  «Հրապարակումները ստացել ենք, այս պահին համապատասխան ստուգումներ են իրականացվում»: Հիշեցնենք, որ Ղուշչյանը Hraparak.am-ի հետ զրույցում հայտարարել էր, […]

Չեմ ուզում ապրել էս գժանոցում․․․․

Թքած ունենալու զզվելի փեշակը Քաղաքացու օր, ապրիլի վերջին, Անկախության օրվա չափ կարեւոր, եւ․․․՝ դըմփ-դըմփ-հու-հա, , իսկ ոմանք մտածում էին, թե մոտ մեկ ամիս առաջ իզուր աղմուկ էր եւ իզուր անհանգստություն, այս կառավարությունը իր ղեկավարով թքած ունի մեր պետականության եւ պետության վրա, թքած ունի ՀՀ բոլոր քաղաքացիների վրա,անում է ինչ ուզում է, իր «լեգիտիմությունը» դրոշակ դարձրած, […]

Դավիթ Սանասարյանը չի նպաստել իր ղեկավարած կառույցի նկատմամբ վստահության ձևավորմանը

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնը։ Նման որոշում է հրապարակել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը։ Ըստ որոշման, իր գործունեությամբ Սանասարյանը չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը։  Էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա այս տարվա […]

Կյանքը ապացուցեց, որ ոչ թե այդ լուրն էր ֆեյք, այլ կառավարությունը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝ «Երբ այսպես կոչված Քաղաքացու օրվա մասին շաբաթներ առաջ գրեց մամուլը, իշխանական քարոզիչները միաբերան պնդիւմ էին, որ սա հերթական fake news է։ Կյանքը ապացուցեց, որ ոչ թե այդ լուրն էր ֆեյք, այլ կառավարությունը։ Ոչ մի ողբերգական բան այդ զավեշտի մեջ չկա։ Պարզապես գործող վարչախմբին իշխանությունից հեռացնելուց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի