Նիկոլ, որքան էլ ժիլետ հագնես, միևնույնն է՝ Կարեն Կարապետյան չես դառնա
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան ֆոտոշարքից լուսանկար է հրապարակել:
Նշենք, որ այս ընտանեկան լուսանկարը տեղ է գտել նաև Աննա Հակոբյանի նորաբաց պաշտոնական կայքում:
Իհարկե, ընտանեկան լուսանկարներ հրապարակելու իրավունք ունեն բոլորը, այդ թվում և Աննան, սակայն, երբ հիշում ես, թե Հանրային հեռուստաընկերության եթերից տիկին Աննան ինչպես էր մանրամասնում իր և ամուսնու կյանքում հանդիպած դժվարությունների մասին, ասում, որ վարչապետ դառնալուց ի վեր իրենք ժամանակ չունեն միմյանց հետ շփվելու, սեփական զգացմունքներն արտահայտեու, դրա համար էլ իր զգացմունքի համար վճարում է ՀՀ-ի հպարտ հարկատուն, և ինքը փորձում է այդ բացը լրացնել օդում, մեղմ ասած, տարօրինակ է նայվում Աննայի ընտանեկան լուսանկարը։
Ստացվում է՝ սելֆիների, իրար հետ թատրոններ գնալու ժամանակ լավ էլ կա, ուստի այստեղ պետք է տիկնոջը հասկացնել, որ իր պաթետիկ խոսքերը, մեղմ ասած, համոզիչ չեն։
Ինչ վերաբերում է լուսանկարին, այո՛, այն շատ գեղեցիկ է, կադրն իսկապես ստացված է։ Այս լուսանկարում Փաշինյանը վեր է հառնել իր ողջ հմայքով․ ակնհայտ է դառնում այս նկարից վարչապետի ոճի կտրուկ փոփոխությունը, կամ, կարելի է ասել, այս լուսանկարից էլ ավելի ակնառու է դառնում, որ Փաշինյանը կրկնօրինակում է իր նախորդին՝ վարչապետ Կարեն Կարապետյանին։
Այստեղ, սակայն, տեղին է նրան հիշեցնել՝ հարգելի Նիկոլ, որքան էլ ժիլետ հագնես, միևնույնն է՝ Կարեն Կարապետյան չես դառնա։
«Ժիլետով տղա»՝ Կարեն Կարապետյան դառնալու համար նախ պետք է ունենալ նրա անցած ուղին, կառավարման ոլորտում փորձն ու հմտությունը, էլ չասենք՝ տնտեսագիտության վերաբերյալ նրա գիտելիքները, որոնք քո պարագայում զրոյական մակարդակի վրա են։
NEWSPRESS.am