14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պարո՛ն Սիմոնյան, հրապարակեք այդ հրավերը, այլապես դուք ստախոս եք. Նաիրա Զոհրաբյանը կրկին լայվ է մտել

Ես կարծում էի՝ իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը արժանապատվորեն կընդունի իմ առաջարկը՝ հրապարակել իր պնդմամբ այն հրավերը, որը ես ուղարկել եմ տրանսգենդեր տիկնոջ «Իրավունքի կողմ» ՀԿ-ին: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը մեկ օրում երկրորդ անգամ ֆեյսբուքյան լայվով անդրադարձավ այս խնդրին։ «Բայց պարոն Սիմոնյանը համառորեն շարունակում է իր մանիպուլյացիան: […]

Զինվորներին զոհաբերում է ադրբեջանական կողմը, որը մարդկանց ուղարկում է զոհվելու՝ պարզապես հանուն ոչնչի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր տեսա, որ «Ամերիկայի ձայնին» Աննայի տված հարցազրույցի վերաբերյալ որոշ հանրապետականներ աղմուկ են բարձրացրել։ Ի՞նչ է ասել Աննան այդ հարցազրույցում։ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին խոսելով ասել է (մեջբերում եմ). «Մենք խոսում ենք «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որի էությունը բնավ ադրբեջանի կանանց դիմելը չէ։ Մենք […]

Նիկոլն ապրած կենա, համակարծիք եմ իր հետ. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցին՝ Փաշինյանն ասել է, թե արցախյան բանակցությունները շարունակում է վարել ոչ թե Սերժ Սարգսյանի թողած կետից, այլ իր սեփական կետից: Նիկոլն ապրած կենա, համակարծիք եմ իր հետ: Իհարկե, ինքը նոր՝ իր սեփական կետից է սկսել բանակցությունը: Սերժ Սարգսյանը Փաշինյանին փոխանցել է […]

Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից. Նիկոլ Փաշինյան

Հույս ունեմ, որ Ադրբեջանի իմ գործընկերը չի դրժի պայմանավորվածությունը։ Այս մասին ապրիլի 8–ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչ երաշխիք կա, որ Ալիևի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը կրկին սադրանքի չի գնա, ինչպես արեց 2016 թվականին։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և արտգործնախարարների հայտարարության մեջ գրված է, որ կողմերը հղում […]

Սասու՛ն, էն գաղտնալսումը մի հատ էլ լսի

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․ «Սասուն Խաչատրյանն այսօր վերստին պնդել է, որ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը, ու քանի որ դատարաններն էլ բավարարել են իրենց միջնորդությունները, ուրեմն կալանքը հիմնավոր է։ Էլ իրավական տեսանկյունից վերոհիշյալ պարոնին հերթական անգամ չմերկացնելու համար մեկ հիշեցում ու մեկ դիտարկում՝ Սասու՛ն, էն գաղտնալսումը մի հատ էլ լսի, […]

Ինչպե՞ս կարող եմ. Աննա Հակոբյան

Սիրելիներ, ինձ փոխանցեցին, որ Հայաստանում որոշ շրջանակներ կոնտեքստից կտրած են ներկայացնում «Ամերիկայի ձայն»-ին իմ հարցազրույցից մեկ հատված և ինձ վերագրում միտք, թե պատերազմում մեր զոհերը անիմաստ են եղել: Նույն հարցազրույցում և հայկական մյուս լրատվամիջոցներին և ամերիկյան երկու հեռուստաընկերություններին տված հարցազրույցերում ես մի քանի անգամ ասել եմ, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավի կոչն է պահպանել խաղաղությունը […]

Միս մի կերեք, կանաչի կերեք: Հեղափոխական գնաճ

Ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից բողոքում էր գնաճի դեմ, թե «մարդկանց ասում եք՝ միս մի կերեք, կանաչի՞ կերեք»։ Հետաքրքիր է, հիմա նույն հարցը չի՞ ցանկանում բարձրացնել Նիկոլ Փաշինյանը։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով՝ հեղափոխական տեմպերով գնաճ է գրանցվել մասնավորապես սննդամթերքի՝ առաջին օգտագործման մթերքների շուկայում: Այսպես, 2019թ, տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ, սննդամթերքի եւ […]

Խաղաղության օրակարգ մշակելու փոխարեն, վերանորոգեք ճանապարհը այ անմեղսունակներ: Ամեն վայրկյան պատրաստ պետք է լինենք պատերազմի

Նիկոլին ասեք, ուղղաթիռից իջնի ու ավտոմեքենայով գնա Արցախ կամ Սյունիք ու տեսնի, թե ստրատեգիական մայրուղի հանդիսացող ճանապարհը, որը կարելի է ասել կյանքի ճանապարհ է, ինչ վիճակում է գտնվում Սյունիքի կամ Սիսիանի զանգեր ասած հատվածից մինչև Սիսիան քաղաք: Խաղաղության օրակարգ մշակելու փոխարեն, վերանորոգեք ճանապարհը այ անմեղսունակներ, չգիտենք վաղը ինչ կլինի, մենք ամեն վայրկյան պատրաստ պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված