06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր նոր իշխանությունը մի բաժակ ջրում փորձում է փոթորիկ անել և ուրիշի ձեռքբերումները վերագրել իրեն.Գեղամ Պետրոսյան

Մեր նոր իշխանությունը մի բաժակ ջրում փորձում է փոթորիկ անել և ուրիշի ձեռքբերումները վերագրել իրեն: Համացանցում նոր իշխանության ներկայացուցիչները մեծարանքի շքերթ են սկսել Ալեն Սիմոնյանին՝ ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հանձնաժողովի նախագահ ընտրվելու առթիվ։ Այդ պաշտոնը 2013 թվականից ամրագրված է Հայաստանին 2013֊2018 թ այդ հանձնաժողովի նախագահ է եղել Խոսրով Հարությունյանը։ Ալեն Սիմոնյանին այդ պաշտոնը ժառանգություն է մնացել […]

ՊԵԿ-ից պատասխանել են Արփինե Հովհաննիսյանին

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանն Analitik.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Արփինե Հովհաննիսյանի գրառումն այն մասին, թե ինչով պետք է զբաղվի ՊԵԿ նախագահն, ինչով՝ ոչ, ասաց. «Արփինե Հովհաննիսյանի հնչեցրած մտքերի վերաբերյալ ուղղակի կարող եմ ասել հետևյալը. Արդարադատության նախկին նախարարն ու ԱԺ նախկին փոխնախագահը, եթե իսկապես ունի իր հնչեցրած մտքերի հիմնավորումներ, […]

Ինչ գրած է ձեր դիմումներում, բոլորը պատռեք, թափեք. Ծառուկյանը՝ ցեմենտի գործարանի աշխատակիցներին

16 տարի միշտ հարգել, լսել եմ և ձեր ցանկացած բարձրացրած խնդրին լուծում եմ տվել, «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։  «Ծառուկյանը լիարժեք տիրապետում է խնդրին և դրա լուծմանը։ Երբ Իրանում ցեմենտի գործարան չկար, իրենց մեքենաները օրերով կանգնում էին, որ մեզանից ցեմենտ տանեին։ Այս տարիների ընթացքում աշխատել ենք, տարեկան 7-10 […]

Ալեն Սիմոնյանը փոխարինեց Խոսրով Հարությունյանին

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշմամբ ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ։ Հիշեցնենք, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Հայաստանը:  2013թ.-ից այս գործառույթն իրականացնում էր ԱԺ ՀՀԿ խմբացության անդամ Խոսրով Հարությունյանը: 

Տնտեսությանը կազմակերպված վնաս հասցնելու միտում եմ տեսնում. Արծվիկ Մինասյան

ՀՅԴ Գերագույն մարմնի Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում դաշնակցական Արծվիկ Մինասյանը, խոսելով ցեմենտի արտադրության մասին նշեց, որ Հայաստանում առկա ցեմենտը չի համապատասխանում որակյալ շինարարության համար նախատեսված ստանդարտներին: Ըստ նրա, պետք է ցեմենտի համապատասխան որակը ապահովող կանոնակարգ մշակել։ Արծվիկ Մինասյանի խոսքով, ցեմենտի արտադրության համար ծախսվող ռեսուրսները, մասնավորապես՝ էլեկտրաէներգիան և գազը, տրամադրվում է սպառողի համար նախատեսված […]

Ձեր թիմակիցներից վախենո՞ւմ եք. Էդմոն Մարուքյանը՝ իշխանություններին

Սուպերվարչապետական համակարգից հրաժարումը Հայաստանի ընդդիմության միասնական պահանջն ու քաղաքացիական հասարակության հակակոռուպցիոն կազմակերպությունների առաջարկությունն է եղել միշտ, և այն այսօր մերժվում է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Այն մարդիկ են դրա դեմ խոսում, որոնք տարիներով դրա կողմնակիցն են եղել նախկինում»,- ասաց Մարուքյանը: Ըստ նրա՝ Լիլիթ Մակունցի առաջարկած […]

ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներն՝ ընդդեմ կառավարության

ՀՀ կառավարությունը մարտի 29-ին  հրապարակել է 334-Ա որոշումը, որով ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիաները պետք է տեղափոխվեն, և ներկայիս տարածքը տրվի մասնավոր ընկերություններին: Ինստիտուտում արդեն մոտ մեկ շաբաթ է բողոքում են կառավարության այդ որոշման դեմ, սակայն ոչ մի արձագանք չեն ստանում: Ինստիտուտի ղեկավար Վիգեն Թոփուզյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պնդեց, որ որոշումը […]

Ուղևորավարձն այլևս վարորդի ձեռքի մեջ չի դրվելու

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն  ամփոփում է վերջին մեկ տարվա գործունեությունը և ներկայացնում առաջիկա անելիքները։ Նախարարությունում պլանավորում են տրանսպորտի միասնական համակարգ  ներդնել։ Նախարարը նշում է, որ մայիսին ամբողջական պատրաստ կլինի ուղևորահոսքերը, որից հետո կսկսեն մոդելավորումը։ «Օպերատորների բաշխումը կախված է ուղղությունների եկամտաբերության աստիճանից։ Այդ հաշվարկը կատարվում է, այսինքն` ուղևորափոխադրման ինքնարժեքի գնահատում է կատարվում»։ […]

Ցավալի, տխուր պատմություն` չկայացած հեղափոխության ու չկայացած նոր Հայաստանի մասին

Գրողը տանի. -Նոր լուր առա,որ հինգշաբթի մեղադրանք կառաջադրվի  -Այլեւս կասկածյալ Դավիթ Սանասարյանի նկատմամբ. -Որին բոլոր դեպքերում` Նիկոլը չէր ուզում տալ. -Ասել էր` նա մեզ հետ հարթակում է կանգնած եղել` -Ու հեղափոխության սիվոլն է Հ.Գ. -Ցավալի, տխուր պատմություն`  -Չկայացած հեղափոխության ու չկայացած նոր Հայաստանի մասին… Հ.Գ. Երկու լուսավոր տղա ունի -Դավիթը… -Որը ուղիղ մեկ տարի առաջ […]

Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործով ես ինքս եմ բողոք բերել. Արթուր Դավթյան

ՀՀ դատախազությունը սկսել է 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործերի վերանայման գործընթաց, այն շարունակաբար կկատարեն, և ըստ անհրաժեշտության վարույթներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մենք արդեն ունենք քրեական գործեր, որոնց համար ինքներս ենք դիմել Վճռաբեկ դատարան՝ դրանց վերանայման նպատակով: Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործով ես ինքս եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի